Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Lrman vardapetutun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ ենք հասկանում լրման վարդապետություն ասելով
Քրիստոնեական

Ի՞նչ ենք հասկանում լրման վարդապետություն ասելով

Published: 7 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ի՞նչ ենք հասկանում լրման վարդապետություն ասելով: Աստվածաշնչից գիտենք, որ Հիսուս Քրիստոս բազմիցս թե՛ ուղղակիորեն և թե՛ անուղղակիորեն իրեն նույնացրել է մարգարեների հիշատակած Մեսիայի հետ՝ միաժամանակ շեշտելով երկրի վրա օրենքը լրացնելու իր առաքելություն: Մատթեոսի Ավետարանում առկա Լեռան քարոզում ներկայացվում է օրենքի լրացման մի յուրօրինակ կառուցվածք. Հիսուս անդրադառնում է օրենքի մեջ գրված բոլոր հիմնական պատվիրաններին: Աստվածաշնչյան այս դրվագը ներկայացնում է լրման վարդապետությունը. առաջին` Հին Ուխտի լրացումը, բարեփոխումը Հիսուս Քրիստոսի կողմից և երկրորդ`
մարգարեությունների լրումը: Այս իմաստով Եբրայեցիների թղթի բովանդակությունն ու կառուցվածքը լավագույնս համապատասխանում է թե´ օրենքի լրման, թե´ մարգարեությունների կատարման նշանակությանը:

 Լրման վարդապետությունն իր ունեցած հիմնական նշանակություններով սերտորեն առնչվում է նաև Հին և Նոր Կտակարանների փոխհարաբերությանը: Խոսքը Հինկտակարանյան մարգարեությունների Նոր Կտակարանում իրականացման, լրման, մասին է: Լրման վարդապետության հաջորդ կարևոր և առանձնահատուկ կողմը Մեսիայի (Փրկչի, Օծյալի, Աստծո մարմնացած Որդու) կերպարն է: Կարելի է նշել, որ Մեսիայի գաղափարը լրման վարդապետության անձնավորումն է, այլ խոսքով` Մեսիան` իբրև որոշակի անձ, հստակեցնում է լրման վարդապետության համար չափազանց կարևոր Հին և Նոր Կտակարանների փոխհարաբերությունը: Մեսիայի գաղափարը հրեաների մեջ առաջացել է Եսայի մարգարեի ժամանակներից (Ք. ա. Թ-Ը դդ.), և նրա հետագա զարգացումը ծնունդ է տվել վախճանաբանական, խորհրդապաշտական և կրոնական շարժումների: Լրման վարդապետությունը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ  եսիայի անձին: Ք. ա. Թ-Ը դարերից առաջ է գալիս Օծյալ թագավորի գաղափարը: Հրեական պատկերացումների մեջ այն Տիրոջ կողմից ընտրված և օծված մեկն էր, որի թագավորությունը տարածվելու էր աշխարհի բոլոր ժողովուրդների վրա: Սակայն, հետագայում այս գաղափարն աստիճանաբար ենթարկվել է փոփոխությունների: Մեսիայի կերպարը Իսրայելի թագավոր լինելու հատկությունից աստիճանաբար ձեռք է բերում տիեզերական թագավորի հատկություն (Եսայի Բ-Դ գլուխներ): Փոքր մարգարեների երկերում արդեն Մեսիան դառնում է հոգևոր օրենքի փոխանցողը:

 Եբրայական ընկալման մեջ Մեսիան ունի մի քանի առանձնահատկություն` հոգևոր-օրենսդրական, պետական-թագավորական և միայն թագավորական: Քրիստոսի գալստյամբ Մեսիայի կերպարն իր լրումին է հասնում Հիսուսի` Աստծո Որդու անձի մեջ: Հրեաների պատկերացրած երեք ընկալումներից Քրիստոս միայն հոգևոր օրենսդրություն է հաստատում` իրեն հռչակելով երկրի վրա Աստծո արքայության հիմնադիր: Գործք Առաքելոցի առաջին գլուխներում մեջբերվում են մի քանի հինկտակարանյան մարգարեություններ, որտեղ Դավիթ սաղմոսերգուն վկայում է Քրիստոսի աստվածության մասին. «Նախապես Տիրոջը ամեն ժամ տեսնում էի իմ առաջ, որովհետև նա իմ աջում է, որպեսզի չսասանվեմ» (Գործք Բ 25): Մեկ այլ օրինակ է Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական նամակի Ա 12-րդ
համարը, որտեղ ակնարկում է հուդայականության մահվան մասին. «Աստված նրանց (հրեաներին) հայտնեց նաև, որ ոչ թե իրենց համար, այլ մեզ համար էին տրված այդ պատգամները, որոնք այժմ պատմվեցին ձեզ նրանց միջոցով և ավետարանվեցին Սուրբ Հոգով, որն ուղարկվեց երկնքից. մի բան, որ կցանկանային հրեշտակները գոնե աղոտ կերպով տեսնել»: Նորկտակարանյան այս մոտեցումներն իրենց ավանդական արտահայտումը գտան նաև Բ և Գ դարերի տարբեր գրվածքներում: Սակայն, միայն Ի դարում «Լրման վարդապետությունը» ձեռք բերեց անհրաժեշտ տեսական-գիտական հիմնավորում: Այն հատկապես կարևոր էր հասկանալու համար հինկտակարանյան ուսումնասիրությունների նշանակությունը քրիստոնեական եկեղեցու համար:

 Լրման վարդապետության միջոցով է, որ համայնքի ներսում ձևավորվում է հինկտակարանյան մարգարեական վկայությունների հանդեպ վերաբերմունքը: «Լրման վարդապետության» շնորհիվ է, որ քրիստոնեական համայնքներն ու եկեղեցիները կարողանում են սահմանել Հին Կտակարանի և հինկտակարանյան գրականության տեղն ու դերը Եկեղեցու կյանքում:

 Պատրաստեց Արամայիս ուրկ. Սողբաթյանը
Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 4-րդ համարից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Andr shirimyan kyanq e1478459493473 Ինչ է պատմում անդրշիրիմյան աշխարհից վերադարձածը
Հաջորդ նյութը Gahakalutyun 17rd Մայր Աթոռում նշվեց Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության և օծման 17-րդ տարեդարձը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ateist
Քրիստոնեական

Ինչու՞ է մարդը, ում ստեղծել է Աստված, չի հավատում Նրան

1 Հուլիսի, 2016
Payqariri
Քրիստոնեական

Մի՛ հուսահատվիր, պայքարի՛ր

26 Մայիսի, 2017
Gitutyun
Քրիստոնեական

Գիտությունը՝ արարչագործության վկա

5 Հունիսի, 2013
Paterazm
Քրիստոնեական

Որքանո՞վ է պատերազմը, իբրև երևույթ, ընդունելի քրիստոնեության համար

16 Սեպտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?