Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ekeghecu nshanakutuny
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ է Եկեղեցին: Ի՞նչ է նշանակում քրիստոնեական Եկեղեցի
Քրիստոնեական

Ի՞նչ է Եկեղեցին: Ի՞նչ է նշանակում քրիստոնեական Եկեղեցի

Published: 23 Հոկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Եկեղեցի» բառը հունարեն «էկլեսիա — εκκλησία» բառից է, որը նշանակում է մարդկանց հավաքականություն, կրոնական իմաստով` հավատացյալ մարդկանց հավաքականություն: Ուրեմն, Եկեղեցին` լայն իմաստով, բոլոր հավատացյալներն են: Պողոս առաքյալը եկեղեցի հասկացությունը պարզ ձևով բացատրելու համար համեմատություն է անում մարդկային մարմնի հետ` նշելով, որ Եկեղեցին խորհրդանշական իմաստով Քրիստոսի մարմինն է, և մենք` նրա անդամները (Ա Կորնթ. 12.27; Եփես. 1.23, 4.12; Կող. 1.24, 2.19): Քրիստոս Եկեղեցու գլուխն է (Կող. 1.18):

 Սակայն «եկեղեցի» բառը հոմանուն բառ է և այլ նշանակություններ ևս ունի: Եկեղեցաբանության մեջ եկեղեցի հասկացության մի քանի բացատրություններ կան: Հայ եկեղեցական հեղինակներից դրան ավելի մանրամասն անդրադարձել են Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը: Բացի հավատացյալների հավաքակություն լինելուց, Եկեղեցին նաև հոգևորականների հավաքականությունն է կամ հոգևոր իշխանությունը, ինչպես ասվում է Մատթեոսի Ավետարանում խրատվելու ենթակա մարդկանց մասին. «Ապա թէ և եկեղեցւոյն ոչ լուիցէ, եղիցի քեզ իբրև զհեթանոսն և զմաքսաւոր» (Մատթ. 18.17): Ինչպես նաև «եկեղեցի» ասելով՝ հասկանում ենք աղոթքի, պաշտամունքի վայրը (Հուդիթ 6.12,19, Ա Կորնթ. 11.18): Դրա համար էլ այդ նպատակով նվիրագործված շինությունները կոչում ենք եկեղեցիներ:

 Հավատամքի մեջ, որն արտասանվում է պատարագի արարողության ընթացքում, նշվում է, որ մենք հավատում ենք մեկ, ընդհանրական, առաքելական, սուրբ եկեղեցու: Սակայն այդ մեկ անբաժան Եկեղեցու մեջ կան մի քանի մասեր` Հաղթական Եկեղեցի և Զինվորյալ Եկեղեցի: «Հաղթական Եկեղեցի» ասելով` հասկանում ենք վախճանված սրբերի հավաքականությունը, և բառը ցույց է տալիս, որ սա այն հավատացյալների ժողովն է, ովքեր աշխարհի դեմ պատերազմելով` հաղթանակ են տարել: Այս եկեղեցու մաս են կազմում նաև այն ննջեցյալները, որոք Եկեղեցու աղոթքի շնորհիվ կարող են հավիտենական փրկության արժանանալ: Այդ ննջեցյալների համար է, որ հոգեհանգստյան կարգ է կատարվում: Զինվորյալ Եկեղեցին այս աշխարհում ապրող հավատացյալների հավաքականությունն է, և զինվորյալ է կոչվում, որովհետև այդ Եկեղեցու անդամները դեռ աշխարհի փորձությունների, չարիքների դեմ պատերազմի մեջ են և պետք է հոգևոր մարտ մղեն` կռվելով զինվորյալ բանակների նման: Զինվորյալ Եկեղեցին իր հերթին բաժանվում է երկու մասի` Ուսուցանող Եկեղեցի, որ հոգևորականներն են, և Ուսանող Եկեղեցի` հավատացյալների ամբողջությունը:

Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Qristos 12 araq1 Հիսուսի «եղբայրներ»-ը
Հաջորդ նյութը 23.04 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Araqinutunner aratner
Քրիստոնեական

Խրատ առաքինությունների և արատների մասին

20 Դեկտեմբերի, 2016
Mahacacner
Քրիստոնեական

Հոգիների մասին, թէ ինչպէս են ապրում, եւ կամ ինչպիսին է նրանց հանգիստը

11 Հուլիսի, 2017
Mayr
Քրիստոնեական

Մայր հողը

14 Հուլիսի, 2016
Zatki dzu e1458986374318
Քրիստոնեական

Զատկի տոնին ձու ներկելու սովորության մասին

17 Ապրիլի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?