Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Erjankutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ է երջանկությունը
Քրիստոնեական

Ի՞նչ է երջանկությունը

Published: 21 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Եթե այս հարցը տանք, կստանանք այնքան այլազան պատասխաններ, որքան մարդկանց այդ հարցը տվել ենք: Այս պատասխաններն էլ երբեմն իրարից հակասական են լինում: Ինչը երջանկություն է նկատվում մեկի համար, մյուսի համար դժբախտություն է: Մեկն իր երջանկությունը որոնում է խաղամոլության, հաշիշամոլության և սպառող ու այլասերող այլ հաճույքների մեջ, ուրիշ մեկի համար նման կյանքն անդարմանելի դժբախտություն է: Մեկի համար երջանկությունն աշխատանքի մեջ է, և չի կարող ըմբռնել, թե ուրիշներն ինչպես կարող են երջանկություն գտնել ծուլության ու անգործության մեջ: Ըստ մեր կարծիքի` երջանկության լավագույն սահմանումը տալիս են մանուկները` եթե ոչ խոսքով, գեթ գործերով: Մանուկը բնականից երջանիկ է, եթե կուշտ է և զբաղմունք, այսինքն` խաղալիք, ունի ու որևէ ցավ չունի:

 Սրանում բոլոր մանուկները գրեթե միաձայն են (անշուշտ, խոսքը հոգեպես առողջ, նորմալ մանուկների մասին է): Եվ նկատելի ու մատնանշելի հանգամանք է, որ չշփացած մանուկը չի մտահոգվում իր ուտելիքի ու խաղալիքի որակով, քանակով և տեսակով: Որքան ժամանակ նրա քիմքը հանդուրժում է` գոհ է կերածով: Խաղալիքի լավին ու վատին էլ չի նայում. ավելի պոչը կամ ավազի դեզը բավական են նրան ինքնամոռացության ոլորտները փոխադրելու համար, որը նրա համար երջանկության նախապայման է: Դժբախտաբար, սակայն, երջանկության այս տարրական պայմանները մանկան համար նույնը չեն մնում, այլ նրա հետ մեծանում և փոխվում են:

 Ֆիզիկական այս նախնական պահանջների կողքին ծնվում և աճում են իմացական, ընկերային ու ընտանեկան նոր պահանջներ, որոնք եթե չգոհացվեն, ապերջանկությունը կսողոսկի մարդու կյանքից ներս: Իսկ երբ տարիքն իր զենիթին է հասնում և սկսվում վայրէջքը, մեջտեղ են գալիս ֆիզիկական ու հոգեկան անկարողություններ, որոնք պատճառ են դառնում, որ երջանկության կապույտ թռչունը չկարողանա թառել մարդու կյանքի ծառին: Քչով գոհանալու և իր բնական ու պարզ պահանջների որակով և տեսքով չմտահոգվելու մանկական այս հոգեվիճակը եթե մանկան հետ նորմալ աճեր, և մեջտեղ չմտնեին արհեստական կարիքներ ու այլասերված ախորժակներ, մարդ արարածը մինչև իր կյանքի վերջը գրեթե չպիտի կորցներ երջանիկ լինելու տրամադրությունը և հնարավորությունը: Այսօր, սակայն, մեր պահանջները ոչ միայն բազմապատկված են, այլ նաև դրանց մեծագույն մասը կա՛մ այլասերված և կա՛մ արհեստական է: Մի պահ թողնենք «մոլություն» կոչվողները, որոնց մարդն այնքան մոլեգին կերպով է ցանկանում, և որոնք այնքան խենթ ձևով է «վայելում», ամենասովորական ու անմեղ նկատվող մեր հաճույքների մեծ մասը, հանապազօրյա սիգարետից և սուրճից մինչև կինոթատրոններն ու առտնին խաղաթղթի սեղանները, այլասերված սովորություններ են: Հագուստկ ապրուստի գրեթե բոլոր բծախնդրությունները, «մոդա» կոչվող բռնակալ հրեշը, ժամերով ուտել խմելը արհեստական պահանջներ են: Ստույգ է, սրանք վատառողջ ինչ-որ հաճույք մարդուն մի պահ պատճառում են, բայց տևական երջանկություն երբեք չեն կարող պարգևել: Ընդհակառակը, կարող են ծնունդ տալ դրամական տագնապների և ֆիզիկական անհանգստությունների, և մինչև իսկ մարդուն իր բանականությունից ու արժանապատվությունից մերկացնելով` կարող են վերածել եսակենտրոն կենդանի «ռոբոտի»: Անտարակուսելի է, որ սակավապետ մարդիկ և բնության հետ հաշտ ու ներդաշնակ ապրող ընկերություններն (հասարակություններ-թարգմ.) ավելի հավանականություն ունեն գոհունակ և երջանիկ ապրելու, քան բազմապահանջ զանգվածները:

 Ըստ այսմ, հնօրյա հովիվ ժողովուրդները քանի դեռ կռիվ չունեին արոտավայրի կամ ջրհորի համար, երջանիկ լինելու բոլոր բնական պայմաններն ունեին` բացօթյա առողջ կենցաղ, սննդարար ուտելիք, բրդից կամ մորթուց հագնելիք և այլն, և այլն: Նույնպես և հողագործ հավաքականությունները. քանի դեռ միմյանց հետ սահմանային վեճեր կամ հասարակաց առվից իրենց արտերը ոռոգելու խնդիրներ չկային, ապերջանիկ լինելու զորավոր պատճառներ էլ չունեին: Այսքան պարզ կամ նախնական կացությունը, սակայն, երկար ժամանակի համար չէր սահմանված: Մարդիկ աճեցին, բազմացան ու լցրեցին երկիրը` ըստ սուրբգրային աստվածային պատգամի: Պետություններ ծնվեցին ու կայսրություններ կազմվեցին, որոնք կաշկանդեցին մարդկային բնատուր կամ աստվածատուր ազատությունը, որը բնական երջանկության նախապայմանն է: Մարդկային բնազդական առողջ կրոնական ըմբռնումը, թե տեսանելի տիեզերքի ետևում կա բանական, արարչագործ և նախախնամող մի էություն, այլասերվեց կռապաշտական, բնապաշտական ու հեթանոսական այլ կրոններով, և վերջապես վրա հասավ «քաղաքակրթություն» ասված հրեշը` իր անհագուրդ ու անվերջանալի պահանջներով: Կյանքը գրեթե խաթարվեց, այսինքն` քաղաքները, ուր սկսեցին հավաքվել մարդկանց մեծ զանգվածներ, և որոնց ծնունդը եղավ վերոհիշյալ չակերտված բառը, իրենց կապը գրեթե խզեցին բնության հետ, որի անբաժան և ամբողջացնող մասն է մարդ արարածը: Այս խզումը պատճառ եղավ, որ մարդը զրկվի բնատուր երջանկությունից և հարկադրվի ստեղծել արհեստական միջոցներ` փոխարինելու համար այդ կորուստը: Այսպես ծնվեցին թատրոնները և կրկեսները, որոնցից մեկը կամ մյուսը այս կամ այն շրջանում եթե ազնվական վայելքի նպատակներին իսկ հատկացված եղան, խորքում և նպատակով նույնը մնացին` իրական և բնական երջանկությունից զրկված մարդուն ժամանակավոր ու զգացահույզ հաճույք պարգևել:
Սրանց հաջորդեցին ավելի ցածրերը և վնասակարները, գինետներ և հանրատներ` մնացած բոլորով հանդերձ, նույն նպատակով: Ներկայում մարդկությունը հասել է այնպիսի մի վիճակի, ուր այլևս գրեթե անհնար է վերադառնալ սակավապետ կյանքին և բնության հետ հաշտ ապրելու պայմանին, ինչը համազոր է ասելու, որ մարդն անվերադարձ կորցրել է իր բնատուր երջանկությունը… Բայց չի կորցրել այն վերստին ունենալու կամ նրան վերադառնալու իր բնատուր ձգտումը:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» ամսաթերթ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Shurihkan Avetaran 21 Ապրիլի 23-ին Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը
Հաջորդ նյութը Sut Ստի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hovhannes sarkavag imataser
Քրիստոնեական

Հով­հան­նես Սար­կա­վագ Ի­մաս­տա­սե­ր

4 Մայիսի, 2017
Arevelq
Քրիստոնեական

Դեպի արևելք նայելու և աղոթելու խորհուրդը

5 Հոկտեմբերի, 2016
Miqayel eps
Քրիստոնեական

Եկեղեցու զորությունը. հարցերին պատասխանում է Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

21 Հունիսի, 2013
Krtutyun te
Քրիստոնեական

Ի՞նչով է տարբերվում մերօրյա գիտությունը դարեր առաջ եղածից

24 Մարտի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?