Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hou goyutyan masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՀՈԳՈՒ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քրիստոնեական

ՀՈԳՈՒ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Published: 18 Հունվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Տարբեր կրոններ պնդում են, որ մարդու հոգին վերամարմնավորվում է տարբեր մարմինների մեջ: Ոմանք ասում են, թե հոգին առաջանում է մարմնի ձևավորվելուց հետո, ոմանք էլ դրանից առաջ։ Սակայն ճշմարիտ քրիստոնեական տեսակետի համաձայն, որը նշում է նաև Սուրբ Գրիգոր Նյուսացին, ինչպես ցորենի սերմի մեջ կա ցողունը, հասկը, պտուղը և այն ոչ հետո է ոչ էլ առաջ, այդպես էլ հոգին է մարդու մեջ պտղավորման ժամանակ։

 Հոգու գոյությունը հնուց ի վեր ապացուցել են հետևյալ օրինակներով: Օգտագործողը և օգտագործվողը տարբեր են, ինչպես, օրինակ, կոշկակարն ու իր գործիքները նույնը չեն, նույնպես երաժիշտը և իր երաժշտական գործիքը նույնը չեն, նրանք պարզապես օգտվում են իրենց գործիքներից: Նույն կերպ մարդը քայլելու համար օգտվում է իր ոտքերից, բռնելու համար` ձեռքերից, տեսնելու համար` աչքերից և այլն, և եթե օգտագործողը և օգտագործվողը նույնը չեն, ուրեմն նաև մարդը իր մարմինը չէ, որովհետև մարդն օգտվում է իր մարմնից: Նույնպես առարկաները իրենք իրենց չեն շարժվում, այլ շարժվում են մեկ ուրիշի ազդեցությամբ: Այսպես և մարդը շարժվում է հոգու ուժով:

 Պյութագորյանները ուսուցանում էին, որ հոգին բանտարկված է մարմնում, և հին փիլիսոփաներն ասում էին, որ մարդը հոգին է, որ փակված է մարմնում և ազատություն է գտնում մահից հետո` դուրս գալով մարմնից: Պյութագորյանների այս ուսմունքն արտահայտված է նաև Պլատոնի ստեղծագործություններում: Պլատոնը հունարեն մարմին` սոմա բառը ստուգաբանում է հետևյալ կերպ: Այն առաջացել է սեմա-գերեզման կամ գերեզմանաքար բառից, ցույց է տալիս, որ մարմինը հոգու զնդանն է, և մարմնի մահով հոգին ազատություն է գտնում: Սեմա բառը, որից, ըստ Պլատոնի, առաջացել է սոմա` մարմին բառը, նաև արտահայտում է նշան իմաստը, այսինքն` հոգին մարմնով, որպես թե նշանով, ցույց է տալիս այն, ինչ իրեն պետք է արտահայտել:

 Եվ քանի որ մարմինը դիտարկվում էր որպես հոգու բանտ կամ գերեզման, հույները, որ ուշադրությամբ լսում էին Պողոսի ճառը Արիսպագոսում, սկսեցին ծաղրել, երբ առաքյալը խոսեց հարության մասին (Գործք 17.32): Ծաղրի պատճառն այն էր, որ հարությունը ամենահիմար բանն էր հույների համար, քանի որ մարդը, ազատվելով իր բանտից, չի վերադառնա այդ բանտը:

 Քրիստոնությունը սովորեցնում է, որ մարդը միայն մարմինը չէ կամ միայն հոգին չէ, այլ այս երկուսի միավորությունը, և սա ապացուցում է առաջին հերթին ոչ թե փիլիսոփայական հիմնավորումներով, այլ պատմական եղելությամբ: Երբ Քրիստոս Հարությունից հետո հայտնվեց աշակերտներին վերնատանը, ասաց. «Տեսե՛ք Իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև նույն Ինքն Ես եմ. շոշափեցե՛ք Ինձ և տեսե՛ք, որովհետև ոգին մարմին և ոսկորներ չունի. ինչպես տեսնում եք, Ես ունեմ» (Ղուկ. 24.39):

 Քրիստոնեությունն ուսուցանում է, որ ինչպես սերմի հատիկը, հողի մեջ ընկնելով, վեր է հառնում այլ` կատարյալ մարմնով (Հովհ. 12.24, Ա Կորնթ. 15.37-38), այդպես էլ բոլոր մարդիկ ընդհանրական հարության ժամանակ ելնելու են գերեզմաններից` հոգիները միացած մարմիններին, հարություն են առնելու կատարյալ մարմիններով (Ա Թեսաղ. 4.15, Ա Կորնթ. 15.42-44, 53):

Ադամ քահանա Մակարյան, «Քրիստոնեության իսկությունը», 2011 գրքից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arak 3 Փորձություն, թե՞ փորձանք… (առակ)
Հաջորդ նյութը Terunakan axotq Հայր Մեր աղոթքը մի քանի լեզուներով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Axotq 2 e1458540932683
Քրիստոնեական

Պետք է իմանալ, որ աղոթքը մարմին է և հոգի

9 Մարտի, 2018
Yot u qarasuq
Քրիստոնեական

Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը

27 Մայիսի, 2020
mexqeri
Քրիստոնեական

Մեղքերի խոստովանության մասին

9 Դեկտեմբերի, 2016
Isahak 2
Քրիստոնեական

Ընտանիքը որպես «առաջին եկեղեցի»

7 Մայիսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?