Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
51yrcVm2n L. SY355
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աստվածային երաժշտություն
Քրիստոնեական

Աստվածային երաժշտություն

Published: 4 Դեկտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Եկեղեցական երաժշտությունն իրավամբ կարելի է կոչել ձայների աստվածաբանություն, ինչպես որ եկեղեցական պատկերագրությունը կոչում են գույների աստվածաբանություն: Եվ սա ոչ միայն այն պատճառով, որ եկեղեցական երգերի տեքստերն ունեն աստվածաբանական անհուն խորություն, որտեղից կարելի է քաղել եկեղեցու վարդապետության շատ մանրամասներ և նրբերանգներ, այլև զուտ երաժշտական տեսանկյունից: Այդ մեղեդիներն ամբողջացնում են հայրերի աղոթքը և մեզ, մասնակից դարձնելով նրանց աղոթական փորաձառությանը, հաղորդ դարձնում Սուրբ Եկեղեցու հավիտենական ներկայությանն Աստծո մեջ:
Եկեղեցական երաժշտությունը մի համակարգ է, որը որպես եկեղեցական մշակույթի անբաժանելի մաս ձևավորվել երկար դարերի ընթացքում և Տիրոջ փառաբանության բնական ծնունդն է: Այն արտահայտությունն է եկեղեցու սուրբ հայրերի, շարականագիր վարդապետների և նրանց միջոցով նաև ողջ եկեղեցու առ Աստված տածած անսահման սիրո և երկյուղածության: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ մեղեդին անբառ աղոթքն է մարդկային հոգու:
Այս տեսանկյունից քրիստոնեական երաժշտությունը պետք է լինի ներդաշնակ, որպեսզի չքանդի հոգու ներդաշնակությունը, պետք է նոր երգ լինի, հանգստացնող, ցավերը մեղմող, չարը մոռացության մատնող, պետք է լինի անուշեղենի նման և տխրության դեղի պես, պետք է երգ լինի, որ ինքնատիրապետում է դաստիարակում:
Հոգևոր երգերի սուրբ խոսքերն ավելի ջերմորեն են բորբոքում մեր հոգիներն առաքինությամբ, երբ նրանք լավ են երգվում: Առ Աստված ուղղված մեր հոգևոր շարժումներից յուրաքանչյուրին հատուկ են ձայնային որոշակի ելևէջներ, որոնք ինչ-որ խորհրդավոր կերպով կարողանում են ունկնդրի հոգում ևս արթնացնել հոգևոր նույն շարժումը:
Երաժշտության կոչումն է վերականգնել մարդու անկման պատճառով ավերված աշխարհի ներդաշնակությունը, քրիստոնեական երաժշտությունը նոր կյանքի խորհրդանիշն է: Մարդու ողջ կյանքը պետք է երաժշտության վերածվի, ցնծագին երգի, Տիրոջ փառաբանության:
Երաժշտությունը ամենից ժամանակավորն է մշակույթի բոլոր տեսակներից, ամենից անցողիկը, ժամանակի մեջ անհետ կորչողը, բայց և մշակույթի միակ տեսակն է, որը միանում է անդրանցականին և մնում հավիտենության մեջ:

Պատրաստեց՝ Հրաչյա-Ժորա Հակոբյանը

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 1-րդ համարից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 3 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահին
Հաջորդ նյութը 4 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Kyanq
Քրիստոնեական

ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ

18 Հունիսի, 2016
Mayr Ator 1
Քրիստոնեական

Մեղքի տեսակների և յոթ մահացու մեղքերի մասին

26 Դեկտեմբերի, 2016
Molutyunner
Քրիստոնեական

Հոգեւոր կուրությունը մարդկության պատմության մեջ կործանարար է եղել միշտ

7 Հունիսի, 2016
Patmutyun vochunch
Քրիստոնեական

ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ

13 Մարտի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?