Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
292503 316818825062780 102013846 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՀՐԱՇՔԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Քրիստոնեական

ՀՐԱՇՔԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Published 16 Հուլիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հրաշքի բնության և մարդու կողմից նրա ընկալման առանձնահատկությունների մասին խորհրդածելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշքների վերաբերյալ ավետարանական վկայությունների հիման վրա, մենք հանգեցինք մի քանի սկզբունքային եզրակացությունների:

 Ակնհայտորեն դուրս լինելով բնության օրենքների ներգործության ոլորտից, ինչպես նաև մարդու ամենօրյա փորձի համակարգից, հրաշքը չի կարող համոզիչ և բանական կերպով բացատրվել այն բոլոր գիտելիքների հիման վրա, որոնք այսօր ունի մարդկությունը:

 Հրաշքը միշտ կատարվում է կոնկրետ նպատակով` օգնելու, որ մարդը զգա Աստծո ներկայությունը իր կյանքում:

 Ընդ որում` նույնիսկ հրաշք գործելիս Տերը չի սահմանափակում մարդու ազատությունը, մեզ միշտ ընտրության հնարավորություն է թողնում հավատալու կամ չհավատալու: Եվ եթե որևէ մեկը ոչ մի պարագայում չի ցանկանում տեսնել և խոստովանել Աստծո ներկայությունն իր կյանքում, ապա նույնիսկ հրաշքի գերբնական ուժը չի կարող համոզել այդպիսի մարդուն:

 Մարդն ընդունակ է Աստծո ներկայությունն զգալու, Նրան ընդունելու և հավատալու միայն այն ժամանակ, երբ նրա հոգում պահպանվում է բարոյական սկզբունքը: Նույնը կարելի է ասել նաև հրաշքի մասին: Մարդն այն դեպքում է հրաշքն ընդունում որպես Աստծո ուժի ներգործություն, երբ դրա համար կան անհրաժեշտ բարոյական պայմաններ ու նախադրյալներ, և երբ նա, ունենալով հավատ և Աստծուն բանականությամբ և սրտով ընդունելու հոժարություն, ազատ կերպով ընդառաջ է ելնում իր Տիրոջը:

 Իսկ ի՞նչ է տեղի ունենում այն դեպքում, երբ այդպիսի բարոյական պայմաններն ու նախադրյալները բացակայում են: Այդ դեպքում հրաշքը որպես մարդու կյանքում Աստծո տեսանելի ներկայության նշանակ և վկայություն ընդունելու փոխարեն նրա մեջ լավագույն դեպքում ընդամենը հարգալից զարմանք կառաջացնի: Ոմանք կփորձեն ավելի կամ պակաս համոզչությամբ բացատրել գերբնական երևույթը, ոմանք էլ պարզապես ուսերը կթոթվեն և կնախընտրեն այդ մասին ընդհանրապես չմտածել:

 Մեր օրերում արդյոք հրաշքներ տեղի ունենո՞ւմ են: Այո, տեղի ունենում են, և այսօր հրաշքները ավելի պակաս չեն կատարվում, քան անցած ժամանակներում: Հաճախ հրաշքների մասին հանգամանորեն պատմում են զանգվածային լրատվության միջոցները, սակայն հավատացյալ մարդկանց թիվը դրանից ավելանո՞ւմ է: Իրականում ո՛չ: Եվ դա մեր ավելի վաղ ձևակերպած այն թեզի համոզիչ վկայությունն է, որ հրաշքը մարդկային հոգու հետ Աստծո միստիկական փոխգործակցության ոլորտ է, սակայն եթե մարդու մեջ բացակայում են կատարված առեղծվածային իրադարձությունը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ հոգևոր-բարոյական նախադրյալները, ապա հրաշքը չի ընկալվի որպես ի վերուստ մեզ հասցեագրված նշանակ և բուժարար ներգործություն չի ունենա մեր հոգու վրա:

 Hrashq Kuys1968 թվականին Կահիրեում մի հրաշք, զարմանալի իրադարձություն տեղի ունեցավ: Քաղաքի ուղղափառ տաճարներից մեկի գմբեթի վերևում հայտնվեց Երկնային Թագուհու պատկերը` ասես օդից հյուսված: Դա օդի մեջ անհետ տարրալուծված վայրկենական պատկեր չէր: Եգիպտոսի մայրաքաղաքի բնակչությունը գրեթե երկու տարի հնարավորություն ուներ ամեն օր դիտելու այդ աննյութական, սակայն մարդկային տեսողության համար մատչելի երևույթը: Աղոթելու համար բազում ուխտագնացներ էին տաճար գնում, սակայն այդ վայրի մոտով հազարավոր մարդիկ էին արագ-արագ անցնում իրենց գործերով, առանձնահատուկ ուշադրություն չդարձնելով իրենց գլխավերևում հայտնված անձեռակերտ պատկերին: Ժամանակակից մեծ քաղաքի կենտրոնի վերևում հայտնված այդ անաղմուկ հրաշքը երկար ժամանակ մնաց օդում, օր օրի հեզորեն ծաղրի առնելով մարդկությանը հայտնի` բնության բոլոր օրենքները: Տեսախցիկները նկարահանեցին հրաշքը, նրա մասին պատմեց և ցուցադրեց հեռուտատեսությունը: Թվում էր` ինչը կարող էր ավելի զորավոր և համոզիչ կերպով վկայել մեր ռացիոնալիստական դարում հայտնված այդ գերբնական երևույթի մասին: Սակայն այդ հրաշքը արդյո՞ք շատերին դարձի բերեց դեպի Աստված: Ավա՜ղ, ոչ:

 Մեկ այլ օրինակ: 1958 թվականին Ֆրանսիայի Լուրդ քա-ղաքում Աստվածամայրը հայտնվեց մի 14-ամյա աղջկա: Դրանից հետո այդ վայրում զարմանալի երևույթներ են լինում. բազում մարդիկ բուժում են ստանում իրենց հաճախ անբուժելի հիվանդություններից: Բժշկագետներից, գիտնականներից, հոգեբաններից, կղերականներից կազմված հատուկ հանձնաժողով ստեղծվեց, որն ուսմունասիրեց հրաշքով բուժման յուրաքանչյուր դեպք: Հանձնաժողովը մեծավ մասամբ եզրակացություններ տվեց, որ իրոք եղել են բուժումներ, որոնք կատարվել են հակառակ հիվանդության զարգացման բժշկական օբյեկտիվ ախտորոշման, այսինքն` հրաշագործ եղանակով: Լուրդի բազում հրաշքները, որոնք մինչև օրս էլ շարունակվում են, Ֆրանսիայում արդյո՞ք ներգործեցին կրոնական իրադրության վրա, այնտեղ արդյո՞ք ավելացավ Աստծո աներկբա նշանակի շնորհիվ հավատի եկածների թիվը: Ո՛չ:

 Հրաշքներ են տեղի ունենում Աստծո սուրբ ծառաների` սուրբ հայրեր Սերգի Ռադոնեժսկու և Սերաֆիմ Սարովսկու մասունքների մոտ: Այդ հրաշքների մասին լուրերը շուրթից շուրթ են անցնում: Եկեղեցու շատ թեմերի տաճարներում սրբապատկերներից հրաշքով մյուռոն է ծորում: Չորացած տախտակներից, որոնց վրա պատկերված են Փրկիչը, Աստվածամայրը կամ սրբեր, միանգամայն անհասկանալի կերպով սկսում է հոսել լիովին առանձնահատուկ, հրաշքով գոյացած մի հեղուկ, որը երբեմն անուշաբույր է լինում, երբեմն առանց բույրի, և որի կազմի մեջ մտնող նյութերը ժամանակակից գիտությանը հայտնի չեն: Փորձեր արվեցին «մերկացնելու» սրբապատկերների մյուռոնահոսությունը` այն հայտարարելով մթնոլորտային բարդ ներգործությունների կամ կոնդենսատի կուտակման հետևանք, սակայն գիտությունն ինքը հերքեց այդ փորձերը, մասնավորապես այն պատճառով, որ մյուռոնը հոսում է պատկերների խորքից: Հայտնի են հրաշագործ սրբապատկերների լուսանկարներից` թղթե և նույնիսկ պլաստիկե վերատպություններից մյուռոնի հոսելու դեպքեր: Արդյունքում ի՞նչ մնաց անբացատրելին ռացիոնալ կերպով բացատրելու բոլոր փորձերից: Այն նույնը, ինչը միշտ մնում է Տիրոջ պաղեստինյան հրաշքների ժամանակներից ի վեր` հավատացյալների համար դրանք հրաշքներ են, չհավատացողների համար` ոչ մի բան:

 Մյուռոնահոսության հրաշքը երկյուղածությամբ ընդունող մարդիկ առանձնահատուկ հոգևոր զգացմունքներ են ունենում: 1994 թվականի մարտի 14-ին Սմոլենսկի մայր տաճարում հարյուրավոր մարդիկ ականատես եղան, թե ինչպես սուրբ Սերաֆիմ Սարովսկու սրբապատկերից սկսեց սուրբ մյուռոն հոսել. տեղական հեռուստատեսությունը նկարահանեց այդ երևույթը: Այդ օրվանից հրաշագործ սրբապատկերի մոտ սկսեցին մաղթանքներ կատարել, բազում մարդիկ գնում էին սուրբ ծառայի պատկերի առջև աղոթելու: Այդ հրաշք իրադարձությունը հուզեց Աստծո ժողովրդի սրտերն ու մտքերը, իսկ գուցե և դարձի բերեց շատ անհավատների: Թվում էր, թե ինչը կարող էր լինել աշխարհում Աստծո շնորհի ներկայության ավելի ակնհայտ և համոզիչ ապացույցը, նվազագույն դեպքում այդ ժամանակ, այդ վայրում, այդ սրբապատկերի մոտ: Այդուհանդերձ այդ ուրախալի իրադարձությունը ունեցավ նաև իր հակառակ երեսը. հրաշքը «մերկացնելու» իրենց սեփական անկարողությունից նյարդայնացած` որոշ մարդիկ հոգևորականությանը սրբապղծորեն մեղադրեցին ստաբանության և խարդախության մեջ: Իսկ ոմանք էլ զարմացան և ասում էին. «Մենք դա չենք հասկանում, դա մեզ համար չէ»: Հիրավի՛, «Նայում են և չեն տեսնում, լսում են և չեն իմանում» (Մատթ. ԺԳ 13): Իսկ հրաշքը նրանց տրվի էլ` չեն հավատա:

 Ինչո՞ւ է այդպես լինում: Այն պատճառով, որ դեպի Աստված դարձի գալու համար նույնիսկ մեծ հրաշքն էլ է քիչ: Եվ եթե Աստծո հրեշտակը այսօր երկրի վրա իջնի Մոսկվայի կենտրոնում, շատ ու շատ մարդիկ նրան երբեք չեն հավատա և չեն ընդունի: Կրկին դիմենք Ավետարանին. Տերը մեծ հրաշքներ գործեց և դրանց մասին հիշողությունը երկու հազար տարի է, ինչ հաղթանակում է: Նա բուժեց անբուժելի հիվանդներին, հարություն տվեց մեռելներին, քայլեց ջրերի վրայով, հաց բազմացրեց հազարավոր մարդկանց համար… Թվում է` ողջ Պաղեստինը պետք է մյուս բոլոր հոգսերը թողներ և հավատով հետևեր Փրկչին: Սակայն, ինչպես հայտնի է, այդպես չեղավ:

 Մեր Տեր Հիսուս Քրիստոս մերժում է հրաշքի միջոցով հարկադրելու ճանապարհով սրտեր նվաճելու գայթակղությունը, քանզի դեպի Տիրոջը մարդու դարձը առանձնահատուկ արժեք ունի: Յուրաքանչյուրը ազատ է ընդունելու կամ չընդունելու բարի ավետիսը, իսկ հրաշքները մեզ տրվում են այդ ճակատագրական ընտրությանը օգնելու համար: Եվ որպեսզի հրաշքը մեզ իրոք օգնի այդ գործում, մենք պետք է բարոյապես և հոգեպես պատրաստ լինենք Տիրոջն ընդունելու մեր սրտի մեջ:

Հատված Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի  «Հովվի խոսքը» գրքից

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Chakatagir e1500273081990 Ճակատագիր և նախասահմանություն
Հաջորդ նյութը Kurtan ocum Վերաօծվեց Լոռվա Կուրթան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?