Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kalkata 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հայրապետական այց Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան (նկարներ)
Նորություններ

Հայրապետական այց Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան (նկարներ)

Published: 7 Հուլիսի, 2023
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հուլիսի 3-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը մեծ խանդավառության մեջ էր․ աշխարհում գործող ամենահին հայկական կրթօջախ էր այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ճեմարանի նորեկ աշակերտներն աղ ու հացով դիմավորեցին Վեհափառ Հայրապետին, որից հետո, ի պատիվ Նորին Սրբության, ճեմարանի թմբկահարների խումբը հանդես եկավ թմբուկների անզուգական կատարումներով։

Ճեմարանի հանդիսությանց սրահում տոնական միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։

Միջոցառմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը, ճեմարանի փոխկառավարիչներ Տ․ Արծրուն քահանա Միքայելյանն ու Տ․ Հայկ քահանա Քոչարյանը, այս օրերին ճեմարանում իրենց ծառայությունը բերող բարեշնորհ սարկավագները՝ տիկնանց հետ, Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչության անդամներ տիկին Սյուզան Ռուբենը, տիար Սյունիլ Սոբտին՝ տիկնոջ հետ, ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին, ուսուցիչներն ու աշակերտները։

Բացման խոսքով հանդես եկավ ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան անակնկալ, բայց սպասված այցի և ճեմարանի տեսչությանը, ուսուցչական կազմին և աշակերտությանը մեծ պատվի արժանացնելու համար, ապա դիմեց ներկաներին՝ իրականություն դարձնելու Նորին Սրբության տեսիլքն ու երազանքը, այն է՝ նոր թափով ու եռանդով աշխատել և Մարդասիրական ճեմարանի անունն աշխարհում գործող լավագույն դպրոցների շարքում արձանագրել տալ:

Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ նաև դպրոցի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին՝ նշելով, որ Նորին Սրբության օրհնությամբ և հայրական հոգածությամբ Մարդասիրական ճեմարանը շարունակում է բարձր պահել և առաջ տանել նախորդ սերունդներից իրեն փոխանցված ջահը՝ նոր վերելքների հասնելու և ազգին ու պետությանը կիրթ և արժանապատիվ հայորդիներ ավանդելու համար։

Տնօրենի խոսքից հետո սկսվեց միջոցառման գեղարվեստական մասը․ ճեմարանի աշակերտական երգչախումբը հանդես եկավ Թաթուլ Ալթունյանի «Նուբար, Նուբար», Կոմիտաս Վարդապետի «Նա լուս էր», «Ախչի, անունդ՝ Շուշան» երգերով (խմբավար՝ Անի Տիրացույան)։ Ուսուցիչներից և աշակերտներից բաղկացած երգչախումբը հիանալիորեն կատարեց Ռաբինդրանաթ Թագորի բենգալերեն “Anandaloke”, Կոմիտաս Վարդապետի «Կուժն առա», «Գնա, գնա», Ալեքսեյ Հեքիմյանի «Գարուն է գալիս» երգերը (խմբավար՝ Վաչագան Թադևոսյան, նվագակցող՝ Նարինե Սահակյան)։ Անի Տիրացույանի գեղեցիկ մենակատարությամբ հնչեց «Սարերի հովին մեռնեմ» երգը։

Ավագ դասարանի աշակերտներ Նարեկ Քամալյանը և Ավետիս Սարգսյանը լավագույնս կատարեցին Գուսան Հայկազունի «Շուշիի ազատագրման երգը»։ Ճեմարանի հնդիկ ուսուցչուհիներ Րայսանգ Լաման, Րիթուպարնա Մուքոպադայը և Շայոնի Չոկրոբըրթին ներկայացրեցին «Կաթակ» հնդկական դասական պարը, որին հաջորդեցին «Էջմիածին», «Թամզարա», «Իշխանանց պար» ազգագրական և «Յարխուշտա» ռազմական պարերը՝ ճեմարանականների գերազանց ու հիանալի կատարմամբ։

Ճեմարանի «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցչուհի Լիանա Փիրումյանը հակիրճ ներկայացրեց հնդկահայ գաղթօջախի կազմավորումն ու ձեռքբերումները, ինչպես նաև Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրումից ի վեր պատմության մեջ գրանցված կարևոր դեպքերն ու իրենց նշանակալի ավանդը թողած հայտնի հայորդիների անունները՝ միաժամանակ կարևոր անդրադարձ կատարելով Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին ճեմարանի արձանագրած շրջադարձային բարեփոխումներին ու հաջողությունների ծաղկուն շրջանին։

Միջոցառման վերջում օրհնության խոսքով հանդես եկավ ազգիս Վեհափառ Հայրապետը։ Նորին Սրբությունը մեծապես շնորհակալություն հայտնեց ճեմարանի տեսուչ Հայր Սուրբին՝ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանին՝ տպավորիչ և բարձր մակարդակի միջոցառում կազմակերպելու համար, միջոցառում, որը, ըստ Վեհափառ Հայրապետի, հանգիստ կարող էր ցուցադրվել Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող դահլիճների բեմահարթակներում և արժանանալ ներկաների բուռն ծափողջույններին։

Նորին Սրբությունը նաև շնորհակալություն հայտնեց ճեմարանում սպասավորող քահանա հայրերին ու սարկավագներին, ճեմարանի տնօրենին և ուսուցիչներին՝ աշակերտներին լավագույնս կրթելու և դաստիարակելու գործում ցուցաբերած տքնաջան աշխատանքի և մեծ ավանդի համար։ Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր երախտագիտությունը հայտնեց Կալկաթայի սուրբ Նազարեթ եկեղեցու վարչական խորհրդի անդամներին և հոգաբարձուներին՝ ի դեմս տիկին Սյուզան Ռուբենի և տիար Սյունիլ Սոբտիի՝ Կալկաթայում հայոց եկեղեցիների և հայկական տարբեր կառույցների խնամքը գերազանց ձևով ապահովելու և դրանց հանդեպ հոգատար ուշադրություն դարձնելու համար։

Դիմելով ճեմարանականներին՝ Վեհափառ Հայրապետը պատգամեց գերազանց սովորել և մեծ հաջողություններ գրանցել, քանի որ հայ աշակերտների հաջողությունները պիտի խնդություն բերեն ճեմարանի հիմնադիրների՝ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի հոգիներին, պիտի պայծառացնեն նրանց բարի անունն ու հիշատակը։

Ըստ Ամենայն Հայոց Հայրապետի, ճեմարանի յուրաքանչյուր հայորդի պարտավորություն և պատասխանատվություն ունի՝ ճեմարանի հիմնադիրների զոհողությունն արդարացնելու, որպեսզի այն իզուր և ունայն չմնա։

Վեհափառ Հայրապետը հորդորեց ոչ միայն սոսկ ականատես լինել և պահել ու պահպանել հնդկահայոց փառահեղ անցյալի պատմությունը, այլև նորովի կերտել և հզորացնել հնդկահայոց գաղութի նոր ժամանակների պատմությունը՝ նույնպիսի փառքով ու հպարտ ապրումներով, որպեսզի գալիք սերունդները, գնահատելով ներկա ժամանակների գործերը, իրենք ևս նույն ապրումներն ու ներշնչանքն ունենան՝ հայրերից ավանդված ժառանգությունն իրենց հաջորդներին առավել հզորացած փոխանցելու։ Վեհափառ Հայրապետը հաստատապես նշեց, որ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի լուսավոր ընթացքն անշեղորեն իրագործվելու է և նոր, բուռն կյանքով է ապրելու։

Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։

Վեհափառի հետ խմբանկարից հետո ներկաները մասնակցեցին տոնական ընթրիքին։

ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

Kalkata 1 Kalkata 2 Kalkata 3 Kalkata 4 Kalkata 5 Kalkata 6 Kalkata 7 Kalkata 8 Kalkata 9 Kalkata 10 Kalkata 11 Kalkata 12 Kalkata 13 Kalkata 14 Kalkata 15 Kalkata 16 Kalkata 17 Kalkata 18

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը HEHEM 07.04 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» համահայկական ուխտագնացության մասնակիցներին (նկարներ)
Հաջորդ նյութը Hehem 07 Համահայկական ուխտագնացության մասնակիցների հանդիպումը Հայոց Հայրապետի հետ (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

1795565 10151891969116408 2113910439 n
Նորություններ

Քահանայից հավաք Մայր Աթոռում (նկարներ)

26 Փետրվարի, 2014
Ukrainayi tem 367
Նորություններ

Ուկրաինայի Հայոց թեմի հոգևոր դասը հայտարարություն է տարածել

29 Մայիսի, 2024
Ekeghecakan kyanq 09.04.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (09.04.2017)

10 Ապրիլի, 2017
Dprocakanner 11
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց դպրոցականներին

4 Մայիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?