Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Gevorg Saroyan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հարկային նման արտոնություններ ՀՀ-ում ունեն նաև այլ կրոնական կառույցները և բարեգործական ՀԿ-ները․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Նորություններ

Հարկային նման արտոնություններ ՀՀ-ում ունեն նաև այլ կրոնական կառույցները և բարեգործական ՀԿ-ները․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Published: 23 Մայիսի, 2024
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին
Վերջերս ՀՀ ԱԺ ամբիոնից Դուք հայտարարեցիք, որ պետք է հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են, ինչո՞ւ չեն կիրառվում Եկեղեցու հանդեպ։ Այնուհետև շարունակելով՝ պնդում եք, որ աշխարհասփյուռ հայությունից Եկեղեցին փող է հավաքում, հարստանում է, մոմ, կոկա-կոլա, գինի է ծախում, գինու ռեստորաններ ունի և հարկ չի վճարում։ Մինչև բուն թեմային անդրադառնալը՝ չիմացողների համար նշենք, որ․

1․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վճարում է եկամտահարկերը և մաքսատուրքերը (2024թ․ դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակում է),

2․ Մնացյալ բոլոր հարկերից Հայ Եկեղեցին ազատված է Եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով և ՀՀ Կառավարության համապատասխան որոշումներով։ Նման արտոնություններ ՀՀ-ում ունեն նաև այլ կրոնական կառույցներ և բարեգործական ՀԿ-ներ։

3․ Քրիստոնեական մի շարք երկրներում ևս տեղի եկեղեցիները (Կաթոլիկ, Ուղղափառ կամ Բողոքական), նաև Հայ Եկեղեցու թեմերը ունեն հարկային արտոնություններ։ Վրաստանը, օրինակ, Վրաց Ուղղափառ Եկեղեցուն փոխհատուցում է խորհրդային վարչակարգի հասցրած վնասի դիմաց, այդ թվում՝ Վրաստանի Հայոց թեմին։ Օրթոդոքս այլ երկրներ, ինչպես օրինակ Հունաստանն ու Ռումինիան, աշխատավարձով են ապահովում իրենց երկրում գործող բոլոր եկեղեցիների հոգևորականներին։ Սրանք լավ օրինակներ են, որոնց մասին արժե խորհել․․․

 Չկրկնվելու համար զանց կառնենք Խորհրդային վարչակարգի կողմից Հայ Եկեղեցուց բռնագրաված կալվածքների, գույքի, հասցված վնասի և առհասարակ, դրանց փոխհատուցման խնդիրներին անդրադառնալը։

 Անտեղի ենք համարում նաև արձագանքել Եկեղեցու հասցեին հնչեցրած Ձեր դատողություններին։ Վստահ ենք՝ հասկանում եք, որ Ձեր պաշտոնի մարդուն հարիր չէ Հայ եկեղեցու վերաբերյալ ԱԺ ամբիոնից հանդես գալ նման խոսույթով և ժխտողական վերաբերմունք գեներացնել ազգային/պետական այնպիսի մի կառույցի հանդեպ, ինչպիսին է Հայ Եկեղեցին։ Պարզապես չենք ցանկանում, որպեսզի արդեն իսկ մեր կյանքում արմատացած ատելության խոսքը, չարությունն ու մերժողականությունը նոր ծավալներ ընդունեն։ Ընդհակառակը, ուրախ կլինեինք, որ իբրև ԱԺ նախագահ անձամբ շահագրգռված լինեիք միջոցներ ձեռնարկելու ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ։

Ցանկանում ենք շեշտել միայն, որ որևէ ոլորտ կամ ասպարեզ ներկայացնող անձի կամ թե Հայ Եկեղեցու որոշ հոգևորականների հետ Ձեր կամ Ձեր կուսակից մի քանի ընկերների անհամաձայնությունը չպետք է պատճառ հանդիսանա՝ թիրախավորելու տվյալ ասպարեզը, այս դեպքում՝ Հայ Եկեղեցին և հայ հոգևորականությանը։ Վստահ ենք, որ Դուք ոչ բոլոր հարցերում եք համախոհ Ձեր իսկ թիմակիցների և կամ շրջապատի ու ընտանիքի բարեկամների հետ, որը մարդկային է և բնական։ Այդուհանդերձ, երբեք հրապարակային չեք թիրախավորում միմյանց այն նույն ուժով, որով այսօր հարվածում եք Հայ Եկեղեցուն և եկեղեցականներին։ Եթե հանդուրժող եք միմյանց հանդեպ կամ կարողանում եք գոնե այդպես ներկայանալ, առավել հանդուրժող և հարգալից պիտի վերաբերվեք մի կառույցի հանդեպ, որը պատմական առաքելությամբ ծառայել և շարունակում է ծառայել ազգային և պետական շահին, Ձեր նախնիներին, Ձեզ և Ձեր սերունդներին։ Ձեզ պես բարձր պաշտոն զբաղեցնող անձը պետք է ծայրահեղ շրջահայաց լինի ազգային միասնականությանը, հասարակական համերաշխությանը վերաբերող հարցերում։

 Անկախ իրավիճակից՝ երկրի ու ժողովրդի փաստացի առաջնորդության պատասխանատուները պետք է լինեն ինքնաքննադատ և չվախենան մտահոգությունից ծնված քննադատական խոսք լսելուց։

 Վերաբերվելով Ձեզ իբրև Հայ Եկեղեցու զավակի՝ Ձեր խորհրդածությանն ենք հանձնում Սաղմոսերգուի հետևյալ տողերը․ «Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը Նրա»։ Թող Աստված օրհնի մեր երկիրը՝ պահելով խաղաղության ու սիրո մեջ։

Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Gabriel 367 Նման բարձր հանգամանքով անձն այսպիսի հայտարարություններ անելուց առաջ առնվազն պետք է վերլուծի տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողությունները. Տեր Գաբրիել
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Մայիսի 25 Շբ. Է օր Հոգեգալստեան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Sasnashen surb Vardan
Նորություններ

Վերին Սասնաշեն գյուղում օծվեց Սուրբ Վարդան նորակառույց եկեղեցին (նկարներ)

14 Նոյեմբերի, 2019
Garegin B 245
Նորություններ

«Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին» Գարեգին Բ Կաթողիկոս

27 Սեպտեմբերի, 2020
13 3 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանին

13 Հունիսի, 2018
Ter Hrant
Նորություններ

Նոր նշանակում

18 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?