Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Դեկտեմբերի 8 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Դեկտեմբերի 7 Եշ. ԲՁ. Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Taron srbazan gigapixel low res scale 4 00x
Ի Տեր հանգչեց Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Դեկտեմբերի 6 Դշ. ԱԿ.Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
EM patgamavorner 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորին (նկարներ)
Նորություններ
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hambardzum 985
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Համբարձման տոն
Եկեղեցական տոներ

Համբարձման տոն

Published 18 Մայիսի, 2023
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Ապա նրանց տարավ հանեց մինչեւ Բեթանիա եւ, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից եւ դեպի երկինք էր վերանում» (Ղուկ. 24.50:51):

Այս տարի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Մայիսի 26-ին է:

Հարությունից 40-օր շարունակ երեւաց աշակերտներինն՝ նրանց հաստատելով իրենց առաքելության մեջ, ինչպես նշված է Գործք առաքելոցում. «Իրեն կենդանի ներկայացրեց նրանք առաջ շատ ապացույցներով՝ քառասուն օրերի ընթացքում խոսելով Ասուծո արքայության մասին» (Գործք. 1:3-4): Այնուհետեւ 40-րդ օրը, աշակերտներին օրհնելով, բարձրացավ երկինք: Հիսուս դառնալով Իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն ընդ ձեզ, իմ եղբայրներ», ապա խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա. ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացեք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. 28 18-20): եւ երբ այս ասաց, հրեշտակների գնդերը Նրա փառքի առջեւ խոնարհվեցին, և համբարձվեց երկինք:
Պատմությունից արդեն մեզ հայտնի է, որ Հիսուսի երկու աշակերտները՝ Թադեոսն ու Բարդուղիեմոսը, եկան Հայաստան եւ Տիրոջ ճշմարիտ լույսը տարածեցին:

 Տեր Հիսուս համբարձվեց ցնծությամբ եւ ուրախությամբ, ինչպես Դավիթ սաղմոսերգուն է ասում. «Համբարձվեց Աստված օրհնությամբ, եւ մեր Տերը՝ շեփորի ձայնով» (Սաղմ. 46:6)

 Քրիստոսի համբարձումը չէր նշանակում Աստծո եւ մարդու հարաբերությունների խզում, քանի որ ինչպես ինքն է ասել. «Եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհ. 16:7):

 Հիսուս համբարձվեց երկինք, որտեղից որ եկել էր մեղավոր մարդկության փրկության համար:

 Ցայսօր էլ Փրկիչը մեզ հետ է մեր կյանքի բոլոր օրերում, միայն թե ապավինենք Նրա սիրուն եւ Նա իր ամենազոր թեւերով կպաշտպանի մեզ ամեն տեսակ վտանգներից եւ վերահաս պատժից:

 Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաեւ «վիճակ կամ «ջանգյուլում անուններով»

 Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերեւներ եւ աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետեւ դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները եւ շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում երգերով, կատակներով եւ դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվում:

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Պատմական հանգամանքների թելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին, Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգայինեկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց աստվածահաստատ Ս. Էջմիածնում, ուր իջել էր Հիսուս Քրիստոս, եւ որտեղից դարեր շարունակ հայ ժողովրդին եւ Հայ Եկեղեցուն բաշխվում էր այն փառքի լույսը, որը Քրիստոս հանձնել էր հայոց հողին:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Maltia 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպանին
Հաջորդ նյութը Hambardzum 9 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Taron srbazan gigapixel low res scale 4 00x
Ի Տեր հանգչեց Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը
Նորություններ
Abgar tagavor
Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ
Վարք սրբոց
EM patgamavorner 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորին (նկարներ)
Նորություններ
Mayr Ator 51
Նոր նշանակում և կարգալուծություն
Նորություններ
Sb Geghard
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Նորություններ

Ընթերցեք նաև

Vardavar 213
Եկեղեցական տոներ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի խորհուրդը

10 Հուլիսի, 2023
Havitenakan kyanq1
Եկեղեցական տոներ

Ինչո՞ւ ենք Պայծառակերպության տոնը Վարդավառ կոչում

7 Հուլիսի, 2023
Hambardzum 9
Նորություններ

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

18 Մայիսի, 2023
chragaluyci masin
Եկեղեցական տոներ

Ճրագալույցի մասին

7 Ապրիլի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?