Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
14.12.08
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տեղի է ունեցել Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում (նկարներ)
Նորություններ

Տեղի է ունեցել Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում (նկարներ)

Published: 14 Դեկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 12-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30, եպիսկոպոսական ձեռնադրության 20 և առաջնորդության 21 ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառում:

 Միջոցառմանը ներկա էին քաղաքային, մարզային իշխանության ներկայացուցիչներ, մարզպետներ, քաղաքապետեր, համայնքապետեր, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ, մշակութային ու հասարակական գործիչներ, ուսանողներ և բարեպաշտ ժողովուրդը: Ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միաբան եպիսկոպոսներ:

 Միջոցառման մեկնարկն ազդարարվեց ՀՀ պետական օրհներգով, ապա բոլոր ներկաները միասին իրենց աղոթքն առաքեցին առ Աստված ՝ տերունական «Հայր մեր»-ը հնչեցնելով: 14.12.02Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և շնորհավորանքի գիրը, որով Վեհափառ Հայրապետը, արժևորելով սրբազանի անցած ուղին, Տիրոջ հանապազ զորակցությունն էր հայցում նրա պատասխանատու առաքելության մեջ։ Արշակ սրբազանը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հոբելյանական այս տարեդարձերի առթիվ սրբազան հորը նվիրեց ոսկեզօծ և ադամանդակուռ ձեռաց խաչ:

 ««Մեր երկրի մեծագույն հարստությունը հայ մարդն է»,-ասում եք դուք,- «Ճիշտ այնպիսին, ինչպիսին՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազան Չուլջյանն է» ,- ասում ենք մենք», իր խոսքում Սրբազանին ներակայացրեց և շնորհավորական ուղերձ հղեց միջոցառման նախաձեռնող և հովանավոր, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա սրբազանին պարգևատրեց Լոռու մարզպետի ոսկե մեդալով:

 Հանդիսատեսին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին և շնորհավորանքներ հնչեցրին նաև

14.12.01

Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը սրբազանին նվիրեց «Աստվածածնի յոթ վերքը»

սրբապատկերը, որն իր հերթին սրբազան հայրը նվիրեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն:

 Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Սեպուհ սրբազանի կյանքի և գործունեության փոքրիկ դրվագներ՝ ֆիլմերի տեսքով, ելույթ ունեցան Վանաձորի կամերային նվագախումբը, Հորովել երգի-պարի անսամբլը, մենակատարներ Արմինե Վիրաբյանը, Արմեն Ներսիսյանը, Ալեքսեյ Ավետիսյանը, Ստեփան Դալլաքյանը:

 14.12.03Սրբազան հորը և ներկաներին իրենց կատարումով մեծ անակնկալ և հիացմունք պարգևեցին Գուգարաց թեմի քահանա հայրերը՝ խմբերգով կատարելով «Հայրիկ, հայրիկ» երգը՝ Կոմիտասի մշակմամբ:

 Հոբելյանական այս տոնակատարությունների առթիվ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, բարձրանալով բեմահարթակ, իր ողջույնի, շնորհակալության, գնահատանքի և օրհնության խոսքն ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, որը միջոցառման նախաձեռնողն էր և հովանավորը:

 14.12.04Սրբազան Հայրն իր որդիական սերն ու երախտագիտությունը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին օրհնության և բարեմաղթանքների համար: Ապա դիմեց դահլիճում ներկա գտնվողներին.

«Հայտնի ճշմարտություն է, որ երբ մեզանից մեկը բարձրանում է, բարձրանում ենք բոլորս, և մեզանից մեկի անկումով ընկնում ենք բոլորս: Կամ ինչպես Պողոս Առաքյալն է ասում. «Եվ եթե մարմնի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները և եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա. Կորնթ. 11-26):

 Այսօր իմ հասցեին հնչած բոլոր բարի, ազնիվ գնահատանքի խոսքերի միակ հասցեատերը ես չեմ: Ես, գիտեք, որ Ձեր առջև երբեք չեմ կեղծել: Ուստի և այս գնահատանքի հասցեատերը դուք եք՝ այս դահլիճում նստածներդ՝ ներկա ու նախկին բոլոր մարզպետները, քաղաքապետերն ու համայնքապետերը, իմ արքեպիսկոպոս, եպիսկոպոս, վարդապետ ու քահանա եղբայրները, խաչքավորները, ներկա ու նախկին պատգամավորները և իմ Մեծ ուսուցիչները՝ գյուղաբնակ ու քաղաքաբնակ ժողովուրդը: Իմ առաջնորդության անցնող 21 տարիները լի էին թե´ փորձություններով և թե´ փորձառություններով: Աշխատեցի մնայուն արժեքներ ստեղծել, անցողիկ ու առօրյա ճղճիմ խնդիրներից վերանալ: Հաջողությունների համար պարտական եմ Բարձրյալին, որ օրհնեց իմ ծնողներին և ինձ: Օրհնեց ու դարձրեց իր հոտի սպասավորը: Եվ, ինչպես միշտ, այժմ էլ աղոթում եմ՝ Փառք քեզ Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ:

 Սակայն անհաջողությունների համար մեղավորներ չեմ փնտրում: Ամենամեծ մեղավորը դարձյալ ես եմ, որ տկարացել եմ, թերացել եմ և կամ գայթակղվել եմ ու պարտականություններս լավ չեմ կատարել: Ուստի նախ Բարձրյալի, հետո ձեր ներողամտությունն եմ հայցում բացթողումներիս համար: Եվ կրկին Ավետարանի խոսքով խոստովանում եմ. «Անպիտան ծառաներ ենք, ինչ պարտավոր էինք անել, արեցինք» (Ղուկաս. 17-10):

 Դահլիճը բուռն ծափահարություններով ողջունեց սրբազան հորը: Հոբելյանական միջոցառումն ավարտվեց միասնական երգչախմբի կողմից «Էջմիածին ի հորե» երգի հոգեպարար կատարմամբ: Սրբազանին գրավոր իրենց շնորհավորանքներն էին հղել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առաջնորդները՝ թե´ Հայաստանից և թե´ աշխարհասփյուռ թեմերից, Պոլսի «Ակոս», «Մարմարա», «Ժամանակ» օրաթերթերը և հայաստանյան տարբեր լրատվամիջոցներ։

14.12.0614.12.0514.12.07Աղբյուր՝ shamshyan.com
Նկարները Գուգարաց թեմի ֆեյսբուքյան էջից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Vazgen Տ. Վազգեն քահանա Մովսեսյանի հերքում-նամակն իր անձի վերաբերյալ «Ասպարեզում» տպագրված հոդվածի առնչությամբ
Հաջորդ նյութը 14 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի և Կիպրոսի պատվիրակություններին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

03.12
Նորություններ

Հանրապետական մաղթանք Երկրապահի օրվա առիթով (նկարներ)

12 Մայիսի, 2018
Maghaqia 274
Նորություններ

Ի Տեր ննջեց Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը

31 Օգոստոսի, 2021
Vrdanes qahana 214
Հարցազրույցներ

Վեհարան գրավողները թող գնան իրենց պատմական հայրենիքը ազատագրեն. քահանա

11 Հուլիսի, 2018
01 01
Նորություններ

Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

8 Փետրվարի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?