Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Մարտի 24 Ուր. ԱՁ. ԼԳ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 23 Եշ. ԴԿ. ԼԲ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 22 Դշ. ԴՁ. ԼԱ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
01 01
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published 8 Փետրվարի, 2018
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը

Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զորավարների տոնը, որը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:
Այս առիթով, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավորներ:
Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Ս. Վարդանանց տոնի խորհրդին: «Վարդանանց ճակատամարտը միայն մեկ օր չէր, այլ, սկսելով 451 թ.-ին, շարունակվեց և հասավ մինչև մեր օրերը:
Վարդանանք ոգի են, Վարդանանք ուժ են և հիշողություն, բայց այդ ամենից վեր նրանք սրբեր են: Նրանց անուններով ու բարեխոսությամբ այսօր էլ կարողանում ենք կերտել մեր ապագան: Շատերիս հայտնի է, թե ինչպիսի ազդեցություններ ունեցան այդ անուններն ու ոգին Սարդարապատում, Ապարանում, Ղարաքիլիսայում և տարիներ հետո, ինչու՞ ոչ, Հայրենական Երկրորդ աշխարահամարտում և Արցախյան հերոսամարտում: Այնտեղ էլ կային Գարեգիններ, Գևորգներ, Վարդաններ, ովքեր նույն ոգով կանգնեցին` առանց նահանջելու, պատրաստակամ` իրենց կյանքը զոհելու: Եվ ինչպես Վարդանանք իրենց կյանքի գնով մեզ փոխանցեցին Քրիստոսի հավատքին փարվելու զորությունը, փոխանցեցին հանուն հայրենիքի և հավատքի ու եկեղեցու կյանքը չխնայելու ոգին, այնպես էլ 1918 թ.-ին, ճիշտ հարյուր տարիներ առաջ, այս սուրբ հողի վրա մեր ազգը մեկ անգամ ևս վկայեց, որ ազնիվ ու քաջ զավակներն ու հետնորդներ են Վարդանանց», – ասաց Սրբազանը:
Քարոզի վերջում Սրբազանը միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից նաև շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ` մաղթելով, որ Աստված կենաց արևշատություն պարգևի Հայոց Հովվապետին` իրականություն դարձնելու նրա բոլոր ծրագրերն ու երազները:
Այնուհետև «Էջմիածին ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը խորան բարձրացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, որը հրապարակեց Մուշեղ եպիսկոպոսը:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

«Եւ այս է յաղթութիւնն` որ յաղթէ աշխարհի, հաւատքն մեր»
(Ա Հովհ. Ե 4):

 Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ Հայաստանում և Արցախում վերականգնված պետականությամբ և ի սփյուռս աշխարհի ազգային կյանքի ձեռքբերումներով է մեր ժողովուրդը դիմավորում 100-ամյակը Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի: Նշանակալի այս իրադարձությունների մեկդարյա հոբելյանի առիթով Հայրապետական Մեր խոսքն ենք ուղղում սիրեցյալ մեր ժողովրդին՝ բարձրաձայնելով առաքելավանդ պատգամը. «Եվ այս է հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատքը»:
Մեկ դար առաջ մեր ժողովուրդը հայտնվել էր կյանքի և մահվան սահմանագծին: Օսմանյան Թուրքիան՝ օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթ իրավիճակից, իրագործում էր ցեղասպանության իր հայաջինջ ծրագիրը: Արևմտյան Հայաստանը և հայկական բնակավայրերը Թուրքիայում ավերակվել ու հայաթափվել էին, թուրքական զորքերը ներխուժել էին նաև Արևելյան Հայաստան՝ սպառնալով մեր ժողովրդի գոյությանը:
Այդ օրհասական պահին հույսն առ Աստված՝ միահամուռ կամքով մեր ժողովուրդը Սարդարապատում, Ապարանում և Ղարաքիլիսայում ճակատ կազմեց թշնամու դեմ: Համախմբվելու խրախույս ու քաջալերություն դարձավ Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը՝ ժողովրդի սրտում առաջ բերելով հաղթանակելու ոգի և փակելով խուճապի ու նահանջի ուղին: Ետևում մեր հայրենիքի փոքրիկ մի մասունքն էր, ետևում Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածինն էր՝ մեր հավատքի օրրանն ու ինքնության պատվարը: Հայոց Հայրապետը մերժեց հեռանալ Սուրբ Էջմիածնից և քաջաշունչ պատգամով մարտի կոչեց ժողովրդին՝ ասելով. «Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ հայոց անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական»:
Մեկ ամբողջություն, մեկ կամք ու հոգի դարձած մեր ժողովուրդը ոտքի կանգնեց փրկելու հայրենիքը, իր կյանքը, իր սրբությունները, պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը: Սրբոց Վարդանանց և Ղևոնդյանց օրինակով Ավարայրի ոգին բոցավառվեց մայիսյան մարտերում: Հաղթանակը ձեռք բերվեց արիության ու հերոսության շնորհիվ հայկական փոքրաթիվ զորամիավորումների ու զորահրամանատարների և նրանց շարքերը լրացրած հոգևորականների ու աշխարհազորայինների: Թուրքական զորքերի առաջխաղացումը կանգնեցվեց և ետ մղվեց: Ավերումից ու կոտորածից փրկվեց Արևելյան Հայաստանը, և հինգ և կես դարերի երկարատև դադարից հետո վերականգնվեց հայկական պետականությունը: Եղեռնահար մեր ժողովուրդը վկայեց վեր հառնելու իր զորությունը, իր հոգու կենսունակությունը և ուժը հավատքի՝ նեղությունների, ցավ ու տառապանքի մեջ հաղթանակ կերտելով: Առ Աստված հավատքի, հայրենասիրության ու նվիրումի հերոսական ոգին միավորեց ու պաշտպանեց մեր ժողովրդին, որ գերագույն ճիգով հայոց պետականության հովանու ներքո հայրենիքում ու սփյուռքում բարձրացրեց իր կյանքը և քայլեց վերելքի ուղիով:
Այսօր, սիրելի ժողովուրդ հայոց, 100-ամյա հոբելյանը հրավեր է մեզ՝ նվիրված մնալու ազգային զարթոնքի մեր իղձերին, հրավեր՝ մեր հայրենի պետականությունը ամուր պահելու և հայրենիքով համախմբված մնալու: Նշանակալի այս հոբելյանը նաև մի նոր հանգրվան է հավատավոր ոգով ու նվիրյալ գործերով շենացնելու, զորացնելու մեր երկիրն ու ազգային կյանքը, շարունակելու հետևողական ջանքերը հանուն Արցախի հիմնախնդրի կարգավորման, մեր բանակի հզորացման, որպեսզի խաղաղությունը անվրդով լինի մեր հայրենյաց սահմաններում: 100-ամյա հոբելյանը պատգամն է բերում համազգային միասնության, հայրենիք-սփյուռք կապերի արդյունավորման, մեր Եկեղեցու անդաստանում ևս միասնականության վերահաստատման:
Սիրեցյալ հավատավոր ժողովուրդ Մեր, յուրաքանչյուրս մեր ծառայության մեջ, մեր կյանքի ընթացքներում միշտ առաջնորդվելով քրիստոնեական մեր հավատքին, ազգին ու հայրենիքին զինվորագրության գիտակցությամբ՝ պիտի կարողանանք զերծ մնալ կորուստներից և քայլենք հաղթանակից հաղթանակ: Պետականությունը ազգի կազմակերպման հիմքն է, առաջընթացի ուղի, իր արժեքներով ապրելու, իր հոգևոր ներուժը դրսևորելու հենարան, իր ձգտումները իրագործելու և իրավունքները պաշտպանելու պատվար ու ազգի հարատևության գրավական: Չմոռանանք մեր կրած զոհողություններն ու տառապանքները և միմյանց աջակից՝ կառուցենք բարօրությամբ և խնդությամբ լեցուն վաղվա մեր օրը: Հիշենք մեր Եկեղեցուն ու հայրենիքին իրենց կյանքը նվիրած մեր հայրերին և հավատքի ու հայրենյաց սիրո մեջ ինքներս մեզ գերազանցենք, որպեսզի այսօր նույնպես մեր ազգային և հայրենական կյանքի առջև ծառացած դժվարություններին ու խնդիրներին տրվող մեր վճիռները և մեր երկրի խաղաղությանը սպառնացող վտանգներին տրվող մեր պատասխանները լինեն հաղթական: Անվարան մեր հավատքն ու հայրենյաց սերը թող մեզ առաջնորդեն իրականություն դարձնելու Արարատի փեշերին միասնական մեր հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու ու ազգային զարթոնքի տեսիլքները: «Եվ այս է հաղթությունը, որ հաղթում է…, մեր հավատքը»:
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից՝ համայն հայության նվիրական սրբօրրանից Հայրապետական Մեր պատգամն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, մեր Եկեղեցու թեմական, համայնքային մարմիններին, ազգային, գիտական, կրթական, մշակութային կառույցներին՝ զանազան միջոցառումներով տոնախմբելու հոբելյանական տարեդարձը՝ դարձնելով հայրենասիրության ոգու, քաղաքացիական գիտակցության ու պարտքի արթնության, ազգի ու Եկեղեցու միասնականության ուժ ու զորություն, նորոգություն հավատքի և քաջալերություն հայրենաշեն ու ազգաշեն գործերի:
Աղոթում ենք, որ Քրիստոս մեր Տերը պահպանի մեր ժողովրդին մաքուր հավատքով և օրհնի ազգիս ջանքերը ի սեր մեր նվիրական հայրենիքի զորացման, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և մեր բարօր, լուսավոր ու երջանիկ գալիքի: Թող Բարձրյալի օրհնության և շնորհների ներքո մեր երկիրը և ժողովուրդը, աշխարհը համայն ապրեն խաղաղության մեջ՝ այսօր և միշտ. ամեն:

Օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ Կոնդակս յ 8-ն Յունուարի,
յամի Տեառն 2018 և ի թուին հայոց ՌՆԿԷ
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 1024

 Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև, նախագահությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Ս. Թադեոս առաքյալի Աթոռի գահակալ Գարեգին Բ Հայրապետի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար:

01 01 01 02 01 03 01 04 01 05 01 06 01 07 01 08

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 7 2 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը
Հաջորդ նյութը 3 Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Dania baregortsakan khumb 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին

20 Մարտի, 2023
Germania barekamakan khumb 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը

20 Մարտի, 2023
Tangaranneri dramashnorh 6
Նորություններ

Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)

17 Մարտի, 2023
Iraqi barekamakan khumb 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

17 Մարտի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?