Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11 2 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Գևորգյան ճեմարանի 2018-2019 թթ. ուսումնական տարվա բացման արարողությանը (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Գևորգյան ճեմարանի 2018-2019 թթ. ուսումնական տարվա բացման արարողությանը (նկարներ)

Published: 11 Սեպտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի 2018-2019 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը:

 Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո կատարվեց ուսանողների օրհնության կարգ: Հնչեցին նաև Հայաստանի Հանրապետության և ճեմարանի օրհներգերը:

 Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Հայր Սուրբը տեղեկացրեց, որ ճեմարանը նոր ուսումնական տարին սկսում է 102 աշակերտով և ասպիրանտուրա ընդունված 7 ուսանողով: Ճեմարանն ունի 22 հոգևորական և 35 աշխարհական դասախոս: Հայր Գարեգինը խոսեց նաև իրականացված ուսումնական ծրագրերի, մի շարք առարկաների համար պատրաստված դասագրքերի, ինչպես նաև ամառային արձակուրդների ընթացքում հայաստանյան և սփյուռքյան թեմերում ճեմարանականների բերած ծառայության մասին:

 «Գիտելիքը մարդուն կշիռ է տալիս, իսկ նրա արարքները յուրահատուկ փայլ են հաղորդում իրեն: Մշտապես պիտի փորձեք ոչ թե միայն փայլել ձեր արարքներով, այլ առաքինությամբ լի, ձեր իմաստությամբ լի նմանվել մեր Արարչին` դառնալով Նրա իսկական գործակիցներն այս աշխարհում: Ձեր ապագա առաքինությունն առավել նվիրական է դառնում, քանզի հայասիրության և Էջմիածնասիրության սերմերը պիտի ցանեք մարդկանց հոգիներում, որոնցից շատերը կարող են լինեն պարարտ հող, որտեղ հեշտ կլինի այդ ցանկը կատարել, և որոշները` ապառաժ, որոնց մեջ դժվար կլինի սերմ ցանել: Չվհատվել ու վերստին չվհատվել, քանզի Տիրոջ օրհնությամբ ու խաչի զորությամբ նորօրյա հոգևորականի համար ստեղծված է ցանկացած հնարավորություն ապառաժը հերկելու», — ասաց տեսուչը` ողջունելով նաև նոր սաների մուտքը ճեմարան:

 Ցերեկույթի ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները ղեկավարությամբ Արտաշես Բաբուրյանի հանդես եկան ժողովրդական երգերի կատարումներով:

 Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու հայրական պատգամը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 Գոհունակություն հայտնելով նոր ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու առիթով` Նորին Սրբությունը նշեց, որ տարեսկզբի յուրաքանչյուր այսպիսի հանդիսություն հույսի և վստահության զգացումով է լցնում ամենքի հոգիները, որ Հայաստանեայց Եկեղեցին մեկ տարի անց կրկին Տիրոջ խոսքի քարոզության և առաքելության նոր մշակներ է ունենալու:

 «Գևորգյան հոգևոր ճեմարանն արդեն 144 տարի նվիրական առաքելություն է իրականացնում՝ կերտելու ու դաստիարակելու  գիտակ ու հավատավոր, հոգևոր սպասավորությանը նախանձախնդիր Աստծո մշակներ, որ լինեն Սուրբ Ավետարանի բարեջան մատռվակները՝ հոգևոր լույսով առաջնորդելով մեր ժողովրդին և հաստատուն պահելով դեպի Աստված նրա ընթացքը:

 Սիրելինե՛ր, այսօր, ի շարս այլ խնդիրների ու մարտահրավերների, մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման կարևորագույն պայմաններից են եկեղեցականի հոգևոր խորը ապրումը ու դրա կենսագործումը տերունապատվեր առաքելության մեջ և մեր Հայրերից մեզ ավանդված դպրությունն ու գիտությունը, հատկապես եկեղեցագիտական և աստվածաբանական ճանաչողությունը: Անշուշտ, եկեղեցական կյանքն անմիջականորեն ծագում է նրա հիմնադրի` մեր Տեր Հիսուս Քրիստոսի անձից ու Ավետարանից, բայց եկեղեցագիտական իմացությունը, աստվածաբանական միտքը՝ լուսաբանելով եկեղեցական կյանքը, հավատքի հիմնադրույթները, նոր սկզբունքներ և մոտեցումներ է առաջադրում նաև ներկայի և ապագայի համար: Այդ գիտությամբ զինված իմաստուն և խոհեմ մշակներն են ունակ զատելու ցորենը որոմից, պիտանին` անպիտանից: Հավատով ու գիտելիքով կոփված խոփն է ի զորու հերկելու մեր ազգային-եկեղեցական կյանքի դաշտը` ավետարանական սերմի համար պարարտ ու նպաստավոր հող ապահովելու համար», — ասաց Վեհափառ Հայրապետը:

 Խոսքն ուղղելով ճեմարանականներին Նորին Սրբությունը շեշտեց, որ սուրբգրային իմաստությամբ գիտության մղումն ու նախանձախնդրությունը կարևորվում են ոչ միայն իմացության ամբարումով, այլև այդ  գիտելիքը հավատի ու աղոթքի բովի մեջ փորձելով: «Հետևաբար, իմաստության և գիտելիքի ձեր ամբարմանը միախառնե՛ք աղոթքի ու հոգևոր զգացումի սրբագործող շաղախը, հղկե՛ք ու հստակեցրե՛ք ձեզ համար Աստծուն և մեր ժողովրդին ծառայելու տեսլականը: Սուրբ Եզնիկ Կողբացու խոսքով` «աղոթեք հավատով, ապրեք հույսով, արարեք սիրով»: Այս թող դառնա ձեզ համար Գևորգյան հոգևոր ճեմարանի նոր ուսումնական այս տարվա նշանաբանը», — պատգամեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 Ուսումնական տարվա բացման առիթով Նորին Սրբությունը հայրապետական գնահատանքի և օրհնության իր խոսքն ուղղեց դասախոսներին, ում վստահված է Եկեղեցու սրբազան առաքելության սպասավորներ պատրաստելու նվիրական առաքելությունը: Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը բերեց ճեմարանի տեսչական անձնակազմին` մաղթելով նոր եռանդ և ուժ` գալիք ուսումնական տարում նորանոր ձեռքբերումներով արդյունավորելու ճեմարանի ուսումնական կյանքի կազմակերպումը:

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված գիտության ամուր հիմքով, աղոթքի լուսավոր սյուներով ու նվիրումի աներեր գմբեթով պսակի Գևորգյան հոգևոր ճեմարանը` առավել նախանձախնդրություն և ուսումնատենչություն պարգևելով սաներին, դասախոսներին և տեսչական կազմին:

Հանդիսությունն ամփոփվեց «Պահպանիչ» աղոթքով:
11 2 1 11 2 2 11 2 3 11 2 4 11 2 5 11 2 6 11 2 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 11 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր (նկարներ)
Հաջորդ նյութը Spa mkrtutyun «ՏԵՐԸ ԿԱՄԵՆՈՒՄ Է, ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ ՈՒ ԱՊՐՈՒՄ Է». ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻՑ ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՍՊԱՆ ՄԵԾ ՓԱՓԱԳՈՎ ՄԿՐՏՎԵՑ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

kyentrvonakan yevrvopayi yev skandinaviayi hamaynkhnyervom spasavvorvogh hvogyevvorakanac xaghaghvothyan kvocheh
Նորություններ

Անդրադարձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից

16 Ապրիլի, 2020
Marseli hamazgayin dproc 1
Նորություններ

Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

6 Հուլիսի, 2022
Ekeghecakan shabat 27.05.2017
Նորություններ

Շաբաթը եկեղեցու կյանքում. փետրվարի 27-ից մարտի 5

5 Մարտի, 2017
Vstaheli avand
Նորություններ

Վստահելի ավանդ

6 Սեպտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?