Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Miaban18 3 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում սկսվեց միաբանական համագումարը
Նորություններ

Մայր Աթոռում սկսվեց միաբանական համագումարը

Published: 18 Հունիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց միաբանական համագումարը, որին մասնակցում են տարբեր երկրների թեմերում և համայնքներում ծառայություն իրականացնող Մայր Աթոռի միաբանները (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա): Համագումարը նախագահում էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիկոպոս Հակոբյանը:

 Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:

 Միաբանական համագումարը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ համագումարի կազմակերպիչ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Կյուլկյուլյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ):

 Հայր Սուրբն իր ուրախությունը հայտնեց համագումարի անցկացման առիթով, որի շնորհիվ միաբաններին լավագույն հնարավորությունն է ընձեռնվում միասին աղոթելու, իրենց ուխտը վերանորոգելու Աստծո և  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ, Տիրոջով զորանալու, իրենց հավատարմությունը հայտնելու Ամենայն Հայոց Հայրապետին և նրա մյուռանաբույր Աջից մշտապես բաշխվող առաքելական օրհնությամբ տոգորվելու:

 «Այս պահն անկրկնելի է և քաղցր հիշողություններ է արթնացնում մեզանից յուրաքանչյուրի հոգում, քանզի անկախ մեր ծառայության վայրից, աստիճանից և զանազան հանգամանքներից, մեր սրտի մեկ մասնիկը մշտապես այստեղ է՝ Միածնաէջ այս սրբավայրում, ուր դարեր շարունակ հնչում և հնչելու է Մայր Աթոռիս միաբանության անդադար աղոթքը «վասն խաղաղութեան և անսասանութեան ազգիս հայոց և եկեղեցւոյս մերոյ»։ Այդ սուրբ մասնիկն է, որ մեզ հույս է տալիս, առաքելության մեջ հաստատուն պահում և զորացնում։ Անհերքելի է, որ մեր տան հանդեպ կարոտի այդ զգացողությունն աննկարագրելի և անպատմելի է, որն ամեն անգամ ինքնատիպ առկայծում և բոցավառվում է, երբ միասին ենք՝ միասիրտ, միաբան և միախորհուրդ։

 Ամենքս էլ կոչված ենք Աստծո խոսքը քարոզելու, Ավետարանի անխարդախ կաթը ջամբելու և մեր ժողովրդին փրկության առաջնորդելու՝ դաստիարակելով և կրթելով մշտամնա արժեքներով։ Բայց, սիրելինե՛ր, այս առաքելությունն առավել արդյունավոր է, երբ միասին ենք՝ մեկ հոգի և մեկ սիրտ ու Հայոց Եկեղեցու անդամներ։ Եղբայրության այս կապերը ոչ միայն միացնում են մեզ, զորացնում և նոր ուժ տալիս, այլև մեզ անպարտելի են դարձնում յուրաքանչյուր մարտահրավերի կամ խնդրի առաջ։ Ուր էլ լինենք, ուր էլ գնանք, երբեք չպետք է կորցնենք կամ թուլացնենք մեր կապը Սուրբ Էջմիածնի հետ, որը մեր կոչման և հոգու ներշնչանքն է, զորացման աղբյուրն ու կյանքի ավիշը։

 Սուրբ Էջմիածնի միաբան լինելը պատասխանատվություն է, հանձնառություն և կոչման բարձր գիտակցություն, մեր սրբազան ուխտը՝ ծառայելու Հայոց Եկեղեցուն և աստվածասեր մեր ժողովրդին։ Ծառայասիրության և կոչման դեպքում մնացած ամեն ինչ երկրորդական է դառնում, քանզի գիտակցում ես, որ Սուրբ․ Էջմիածնի զավակն ես, ասել է թե՝ կրողն աստվածային Ճշմարտության»,- նշեց Հայր Օշականը՝ հավելելով, որ վերադարձը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նորովի հայացք է մեր քրիստոնեական և ազգային ինքնությանը, մեր կոչմանն ու առաքելությանը, այսինքն՝ դարձ դեպի մեր էությունը, որտեղից ծնվել և որով զորանում ենք։

 Բացման խոսքին հաջորդեց համագումարի օրակարգի քննարկումը, ապա տեղի ունեցավ միաբանական համագումարի դիվանի ընտրությունը: Ատենապետ ընտրվեց Հոգեշնորհ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ), ատենադպիրներ` Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը (Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն) և Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը (Եգիպտոսի Հայոց թեմ):

 Միաբանական համագումարի մասնակիցներին ողջունեցին և հոգևոր ծառայության վերաբերյալ իրենց մտորումները ներկայացրեցին նաև Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչները` Հոգեշնորհ Տ. Պետրոս վարդապետ Մանուելյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) և Տ. Եղիշե վարդապետ Ուճքունյանը (Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն):

   Համագումարի առաջին օրը փակվեց Հովնան Սրբազանի «Պահպանիչ» աղոթքով:

Քառօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները կքննարկեն Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներ, կլսեն տարբեր զեկույցներ: Հունիսի 19-ին համագումարի մասնակից միաբանները հովվական առաքելությամբ կմեկնեն Գեղարքունյաց թեմի տարբեր հեռավոր համայնքներ, այցելություններ կկատարեն մասնավորապես կարիքավոր ընտանիքներին:

Miaban18 3 1 Miaban18 3 2 Miaban18 3 3 Miaban18 3 4 Miaban18 3 5 Miaban18 3 6 Miaban18 3 7 Miaban18 3 8 Miaban18 3 9 Miaban18 3 10 Miaban18 3 11

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը germnan18 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ
Հաջորդ նյութը 20 8 Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ghevondyanc qah. tesanyu
Նորություններ

Ղևոնդյանց քահանաների տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (տեսանյութ)

22 Փետրվարի, 2017
london
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին

25 Մարտի, 2017
29 2 1
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

29 Մայիսի, 2018
Shushi 245
Նորություններ

Շուշիի հայոց եկեղեցու զանգերը չե’ն լռելու (տեսանյութ)

8 Նոյեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?