Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
15 2 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ճեմարանի կայքէջի և «Էջմիածին» երգչախմբի նոր տեսասկավառակի շնորհանդեսը
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ճեմարանի կայքէջի և «Էջմիածին» երգչախմբի նոր տեսասկավառակի շնորհանդեսը

Published: 15 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ճեմարանի պաշտոնական կայքէջի (gevorgianseminary.am) և Ճեմարանի «Էջմիածին» երգչախմբի «Արևագալ» տեսասկավառակի շնորհանդեսը: Կայքէջը ստեղծվել է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Միջոցառումը սկսվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի ողջույնի խոսքով:

Այնուհետև ճեմարանի վերակացու Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության գիրը Ճեմարանի կայքէջի ստեղծման առիթով: «Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ մեր Սուրբ Եկեղեցու գործունեության մեջ այսօր գործածվում են արդի տեխնոլոգիական ձեռքբերումները՝ առավել արդյունավորելու հոգևոր քարոզչության առաքելությունը Քրիստոսասեր մեր ժողովրդի կյանքում: Գևորգյան Հոգևոր ճեմարանի կայքէջը հերթական գովարժան իրագործումն է այս ուղղությամբ, որ նաև մեծ հնարավորություն է ստեղծելու կրթօջախի դասախոսական կազմի ու սաների համար՝ լայն շրջանակներին ներկայացնելու իրենց ստեղծագործական աշխատանքի արդյունքները: Մեր գնահատանքն ենք բերում կայքէջի ստեղծման գործում ջանքեր ներդրած բոլոր անձանց և աղոթքով առ Աստված հայցում Բարձրյալի խնամքն ու զորակցությունը: Թող Տիրոջ օրհնության ներքո կայքէջի գործունեությունը արգասավորվի եկեղեցաշեն բազում ձեռքբերումներով՝ ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի», — ասված է Նորին Սրբության օրհնության խոսքում:

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախմբի ստեղծման, գործունեության և «Արևագալ» տեսասկավառակի թողարկման մասին մանրամասն տեղեկություններ հաղորդեց երգչախմբի ղեկավար և հիմնադիր Բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանը:

Միջոցառման ընթացքում ասմունքով և հոգևոր-ազգային երգերի կատարումներով հանդես եկան Ճեմարանի ասմունքի լսարանի և «Էջմիածին» երգչախմբի սաները:

Արարողությանը ներկա էին Ճեմարանի սաներ, դասախոսներ, Մայր Աթոռի միաբաններ և հյուրեր:

Շնորհանդեսը փակվեց Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:

15 2 7 15 2 6 15 2 5 15 2 4 15 2 3 15 2 1 15 2 2

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 15 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Մոսկվա «Տապան» թանգարանում բացվեց հայ նկարիչների ցուցահանդեսը
Հաջորդ նյութը Voske tarerov e grvac Անհաջող մի բանաստեղծություն է, բայց ոսկե թանաքով գրված

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

09
Նորություններ

Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)

10 Հունիսի, 2018
12.04
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արմավիրի թեմի քահանաներին (նկարներ)

12 Օգոստոսի, 2020
Korya Hayastan barekamakan khumb 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

15 Փետրվարի, 2023
Ghazarapati mayrapet 22.09.2022
Նորություններ

Ղազարավանի մենաստանի միանձնուհուն շնորհվեց քող կրելու իրավունք և մայրության պատիվ (տեսանյութ)

22 Սեպտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?