Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվեց ասպիրանտուրայի ուսուցման իրավունք
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվեց ասպիրանտուրայի ուսուցման իրավունք

Published 7 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 7-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լևոն Մկրտչյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում տեղի ունեցավ Ճեմարանին ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհման արարողությունը:

Արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեցին ՀՀ և Գևորգյան ճեմարանի օրհներգերը: Այնուհետև բացման խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը` Ճեմարանի կրթական առաջընթացի տեսանկյունից մեծապես կարևորելով այս իրադարձությունը:

Արարողությանը ներկա ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ բ.գ.դ. Լիլիթ Արզումանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց Կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված` Գևորգյան ճեմարանում մասնագիտական խորհրդի կազմի տեղեկագիրը, գիտական մասնագիտությունների անվանացանկը և կանոնակարգերը:

«Շատ ուրախ եմ, որ կարող եմ մի փոքր նպաստ բերել այս արարողությանը և այս երևույթին: …Կարծում եմ, որ սա կնպաստի Գևորգյան հոգևոր ճեմարանի հետագա գործունեությանը և այն փառքին, որ նախկինում ունեցել է և պետք է ունենա մեր Գևորգյան ճեմարանը», – ասաց ԲՈՀ նախագահը:

Այնուհետև շնորհավորական խոսքով ներկաներին դիմեց ՀՀ Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով ամենքին Ճեմարանի կյանքում կարևոր այս ձեռքբերման առիթով` նախարարը մասնավորապես նշեց. «Մենք գտնվում ենք մի հաստատության պատերից ներս, որտեղ առաջիններից մեկը Հայաստանի Հանրապետության մեջ, մեր պատմական հայրենիքի այս փոքր հատվածում, սկսվեց մասնագիտական կրթության դասավանդումը: Եվ ես իմ երիտասարդության տարիներից հիշում եմ, թե նույնիսկ խորհրդային տարիների ժամանակ ինչ մեծ պատիվ էր այստեղ դասավանդելը: Ընտրյալներն էին գալիս այստեղ դասավանդելու և հպարտությամբ էին դա նշում, որվհետև այստեղ է, որ անթեղված է հայ տեսակի որակը»:

ԿԳ նախարարը փաստեց, որ ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհումով ճեմարանը դառնում է միջազգային մակարդակի հաստատություն, որն «Աստվածաբանություն» մասնագիտության մուտքով և մասնագիտական խորհրդի ձևավորմամբ կարևոր առաքելություն ունի իրականացնելու` ներկա աշխարհի պայմաններում` իբրև կրողը Հայոց Եկեղեցու դարավոր ժառանգության և արժեքների, իր ներդրումը բերելու աստվածաբանական նորօրյա զարգացումներում:

Պրն. Լևոն Մկրտչյանն այս առիթով շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այն մեծ ուշադրության համար, որ Նորին Սրբության կողմից դարձվում է կրթությանը, գիտությանը և հայեցի դաստիարակությանը:

Ցերեկույթի ընթացքում ազգային երգերի կատարմամբ հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի:

Արարողությունը եզրափակվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

«Մեր լուսամիտ, երանաշնորհ Գևորգ Դ Հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով հաստատվեց այս հոգևոր հաստատությունը` նպատակ հետապնդելով, որ եկեղեցական մեր կյանքում բարի ավանդույթները վերականգնվեն և այս հաստատությունից ներս կրթվեն, դաստիարակվեն արժանավոր եկեղեցականներ ու հայորդիներ: Այս հաստատության նշանաբանն էր` առաջին հերթին կրթել արժանավոր հայ մարդ, հայ անհատ և, միաժամանակ, պատրաստել արժանավոր հայ եկեղեցական:

Եվ այս հաստատությունն իր առաքելությունը փառքով ու պատվով իրականացրեց ազգային մեր կյանքում: Բազում մեծանուն մտավորականներ դուրս եկան այս հաստատությունից և իրենց կարևոր ծառայությունը բերեցին ազգային մեր կյանքին: Նաև` արժանավոր եկեղեցականներ, ովքեր եկան հոգևոր կյանքը պայծառացնելու, մեր ժողովրդի հավատքը լուսավորելու, նրա ընթացքը հավատարմության մեջ պահելու մեր հայրերի սրբազան հավատքին», – նշեց Հայոց Հայրապետը:

Աղոթքով հիշելով ճեմարանի ջահը մշտավառ պահած բոլոր երախտավորներին` Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ այսօր, Հայրենիքի անկախության պայմաններում, կրթօջախը նոր ուժգնությամբ է շարունակում իր առաքելությունը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հասցնելով հոգևորականների արժանի սերունդ:

Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ ասպիրանտական կրթության իրավունքի շնորհումը Գևորգյան ճեմարանին ոչ միայն խրախույս պիտի լինի ճեմարանականների և եկեղեցականների համար, այլ նաև պատասխանատվության աստիճանի բարձրացում, որպեսզի ճեմարանի հարկից ներս կերտվի գիտնական հոգևորականների սերունդը` աստվածաբանական տարբեր ոլորտներում զորացնելու ու զարգացնելու հայ հոգևոր միտքը:

Նորին Սրբությունն այս նշանակալի իրադարձության առիթով իր գնահատանքը հայտնեց Կրթության և գիտության նախարարին Հայոց Եկեղեցուն ցուցաբերվող մշտական զորակցության համար, ինչպես նաև իր հայրապետական օրհնությունը բերեց ԲՈՀ նախագահ Լիլիթ Արզումանյանին և ՀՀ ԿԳՆ Լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց ճեմարանի տեսչությանն ու դասախոսներին Ճեմարանին ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար: Գարեգին Բ Հայրապետը հորդորեց ճեմարանի սաներին ամեն ջանք գործադրել`  գիտնական եկեղեցականների տեսիլքի իրականացնողները դառնալու համար:

Վերջում «Պահպանիչ» աղոթքով Հայոց Հայրապետն օրհնեց ներկաներին:

Արարողությանը ներկա էին Գևորգյան ճեմարանի դասախոսներն ու սաները, այս օրերին Մայր Աթոռում ընթացող «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» միջազգային գիտաժողովի մասնակիցները:

1 2 3 4 5 6 7 8 9

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kecvacq ekexecum Վայելուչ կեցվածք եկեղեցում
Հաջորդ նյութը Araqinutyunner Առաքինություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?