Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Gavit hartak handipum 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Գավիթ» հարթակի մասնակիցների հայտարարությունը (նկարներ)
Նորություններ

«Գավիթ» հարթակի մասնակիցների հայտարարությունը (նկարներ)

Published: 26 Հոկտեմբերի, 2023
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Գավիթ» հարթակի հանդիպում «Հայաստան և Արցախ․ գոյաբանական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայով։

Բազմակողմանի քննարկման առարկա դարձնելով հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրներն ու սպառնալիքները, հայրենիքում և սփյուռքում բարձրաձայնվող մտահոգությունները՝ հարթակի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ.

«Մենք՝ «Գավիթ» հարթակի մասնակիցներս` հոգևորականներ, հասարակական գործիչներ, մասնագիտական ու փորձագիտական հանրույթների ներկայացուցիչներ, «Հայաստան և Արցախ․ գոյաբանական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայի շրջանակներում քննարկելով Հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրները, խոր մտահոգությամբ արձանագրում ենք․

Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սերմանվող հայատյացությունը, սանձազերծված պատերազմները, ցեղասպան գործողությունները և ագրեսիան հանգեցրել են Արցախի հայաթափմանը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների բռնազավթմանը։

Խիստ մտահոգիչ են առկա ծանր իրավիճակի հանդիման ՀՀ իշխանությունների անհամարժեք դիրքորոշումներն ու գործողությունները, ներազգային կյանքում տեղ գտնող թշնամանքի ու ատելության դրսևորումները։

Մեծապես գիտակցելով ներկա ծանր մարտահրավերների հաղթահարման գոյաբանական անհրաժեշտությունը՝ «Գավիթ» հարթակի մասնակիցներս հայտարարում ենք.

1․ Ազգային կյանքում հառնած սպառնալիքները լուծումներ պետք է գտնեն բացառաբար Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների անձեռնմխելիության և Արցախի Հանրապետության ժողովրդի՝ հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի շրջանակներում։ Այս առումով կարևոր է բարեկամ ու դաշնակից երկրների հետ հավասարակշռված հարաբերությունների զարգացմամբ, փոխվստահության մթնոլորտում փոխշահավետ գործակցությունը և ողջ միջազգային հանրության զորակցության ապահովումը,

2․ Արցախի բռնազավթմամբ և հայաթափմամբ Արցախյան հիմնախնդիրը չի լուծվել. արցախահայության ազատ կամարտահայտությամբ միջազգային հանրային իրավունքի համաձայն ստեղծված Արցախի Հանրապետությունը կա և պետք է լինի։ Հնարավոր բոլոր ճանապարհներով, առկա ողջ գործիքակազմի կիրառմամբ պետք է ամրագրել Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնման, ազատ ինքնորոշման և հայրենի հողի վրա ինքնիշխանության հայեցակարգը,

3․ Հարկ է զորավիգ լինել բռնի տեղահանված և ծանրագույն վիճակում գտնվող մեր եղբայրներին ու քույրերին և ըստ ամենայնի հոգալ նրանց օրախնդիր հոգևոր-բարոյական, իրավական, տնտեսական ու սոցիալական կարիքները՝ մեղմելու նրանց կրած ահռելի կորուստների հետևանքները և այս դժվարին շրջանում նպաստելու իրենց կյանքի կազմակերպմանը Հայաստանի Հանրապետությունում,

4. Բոլոր տեսակի բանակցային գործընթացներում և միջազգային ատյաններում հարկ է հետևողականորեն առաջ մղել առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների անհապաղ ազատ արձակման պահանջը, ինչպես նաև անհայտ կորած բոլոր անձանց ճակատագիրը պարզելու անհրաժեշտությունը,

5. Բանակցություններում և միջազգային ատյաններում բարձրաձայնել Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման, սրբատեղիների գործածության իրավունքների և դեպի սրբավայրեր ուխտագնացությունների կազմակերպման խնդիրները, որոնք իրենց ամբողջական լուծումը կգտնեն արցախահայության հայրենադարձման, ինքնորոշման իրացված իրավունքների ճանաչման և Արցախի թեմի առաքելության լիարժեք վերականգնման միջոցով։
Մեր կոչն ենք ուղղում հայրենի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լայն շրջանակներին, առաջին հերթին՝ ազգային, հասարակական, քաղաքական կազմակերպություններին, մշակույթի, գիտության ու կրթության գործիչներին` պատասխանատվություն ստանձնելու հայրենիքի և հայոց պետականության ապագայի նկատմամբ, համախմբվելու մեր երկրի, մեր ինքնության պահպանության ու մեր ապրելու իրավունքի պաշտպանության գաղափարական առանցքի շուրջ և համընդհանուր ջանքերով կասեցնելու շարունակվող պարտությունների ու ձախողումների կործանարար շղթան:

Թող Աստված անսասան պահի հայրենի մեր պետականությունը և օգնական ու պահապան լինի համայն մեր ժողովրդին այսօր և միշտ և հավիտյանս. Ամեն»։

Gavit hartak handipum 1 Gavit hartak handipum 2 Gavit hartak handipum 3 Gavit hartak handipum 4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Picture1 Lուսանկարը հին է, երևացող տապանաքարը պատրաստվել էր 1898թ.-ին Շուշիի հայերի օժանդակությամբ Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից
Հաջորդ նյութը 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Hayr isahak
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության Կենտրոնի գործունեությունը (տեսաշար)

17 Մայիսի, 2015
Noradus 16
Նորություններ

Տեղի ունեցավ Նորատուսի վերականգնված Ս. Աստվածածին եկեղեցու բացման և վերաօծման արարողությունը (նկարներ, տեսանյութ)

1 Հոկտեմբերի, 2019
24 Polis pilgrims 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ պոլսահայ ուխտավորների հետ

24 Սեպտեմբերի, 2015
GaregIn B Armen SARGSYAN
Նորություններ

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և արարողություն հայկական եկեղեցիներում

13 Նոյեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?