Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Մարտի 24 Ուր. ԱՁ. ԼԳ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 23 Եշ. ԴԿ. ԼԲ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 22 Դշ. ԴՁ. ԼԱ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Պատարագ Ս. Վարդանանց տոնի առիթով (նկարներ)
Նորություններ

Սուրբ Պատարագ Ս. Վարդանանց տոնի առիթով (նկարներ)

Published 11 Փետրվարի, 2021
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը:

 Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ և Անմահ Պատարագին ներկա գտնվեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

 Սրբազան արարողության ընթացքում Նաթան արքեպիսկոպոսը նաև քարոզեց Ս. Վարդանանց խորհրդի մասին՝ մանրամասնորեն անդրադարձ կատարելով ժամանակի պատմական հանգամանքներին, որոնց մեջ հայերը մինչև արյան վերջին կաթիլը դիմադրեցին և պաշտպանեցին իրենց ազգային ինքնությունը, հավատքը և Եկեղեցին։

 «Ավելի քան 15 հարյուրամյակ է անցել այն օրվանից, երբ նրանք իրենց սխրանքն ու քաջությունը բերեցին հայրենիքի ու ազգի համար հայտնի Վարդանանց պատերազմում և Ավարայրի ճակատամարտում։ Այս 15 հարյուրամյակների ընթացքում հայ ժողովուրդը բազում պատերազմներ ու ճակատամարտեր է ունեցել, բայց Ավարայրի ճակատամարտը իր հատուկ, ուրույն տեղն ունի մեր պատմության և մեր ժողովրդի հոգում, սրտում և առօրյա կյանքում։

 ․․․Շատ կարևոր է մեր պատմության, մեր մտքի ու գիտակցության համար այն, որ հենց Ավարայրի ճակատամարտով էր, Վարդանանց պատերազմով էր, որ տեղի ունեցավ հայ ժողովրդի սրբացումը և Հայ Առաքելական Մայր Եկեղեցու հերոսացումը։ Եվ 15 դարեր այսպես սրբացած ու հերոսացած, որպես մեկ միավոր, որպես մեկ ժողովուրդ ապրում ենք այս աշխարհում։ 1500 տարի է անցել Ավարայրի ճակատամարտից, սակայն, ցավոք, 1500 տարվա հոլովույթի մեջ նույնիսկ չի մարել այդ պայքարը։ Հայոց Ավարայրը շարունակվում է և այսօր», – ասաց Նաթան Սրբազանը՝ նշելով, որ այսօր էլ հայ ժողովուրդը հարկադրված է պաշտպանել իր ինքնությունը, դավանած և կերտած արժեքներն ու քրիստոնեական ոգին։

 Տոնի առիթով հոգևոր դասի և ողջ հավատացյալ ժողովրդի անունից Նաթան Սրբազանը շնորհավորեց Նորին Սրբությանը անվանակոչության օրվա առիթով՝ մաղթելով խաղաղություն և քաջություն՝ շարունակելու այսօրվա Ավարայրը և հաղթելու այն: Սրբազանը ցանկացավ, որ Տերն Իր ուժը առատապես պարգևի Հայոց Հովվապետին, որպեսզի նրա հայրապետական գավազանը միշտ բարձր լինի և առաջնորդի ազգին դեպի ապագա հաղթանակներ, դեպի աստվածային օրհնություն։

 Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում աղոթք վերառաքվեց առ Աստված հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավերժ պայծառության և Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության և արդյունալի գահակալության համար։
11 1 11 2 11 3 11 4 11 5 11 6 11 7 11 8 11 9

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 734 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Հաջորդ նյութը Mayr Ator987 Եկեղեցականների նոր նշանակումներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Dania baregortsakan khumb 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին

20 Մարտի, 2023
Germania barekamakan khumb 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը

20 Մարտի, 2023
Tangaranneri dramashnorh 6
Նորություններ

Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)

17 Մարտի, 2023
Iraqi barekamakan khumb 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

17 Մարտի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?