Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Մարտի 28 Գշ. ԳՁ. ԼԷ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 27 Բշ. ԲԿ. ԼԶ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 26 † Կիր. ԲՁ. Զ կիր. Քառասնորդական Պահոց (Գալստեան)
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 25 Շբ. ԱԿ. ԼԴ օր Մեծի Պահոց։ Տօն է Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտին ի Վիրապն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 24 Ուր. ԱՁ. ԼԳ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ekexecakan zgest
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Եկեղեցական հանդերձ, զգեստ
Քրիստոնեական

Եկեղեցական հանդերձ, զգեստ

Published 1 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 11 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ԶԳԵՍՏ եկեղեցական, հանդերձ եկեղեցական, խորհրդաբանական իմաստ ունեցող, դեռևս Հին կտակարանով ավանդված քահանայական հանդերձանք: Ինչպես Ընդհանրական եկեղեցում, այնպես էլ նրա անքակտելի մաս կազմող Հայաստանյայց առաքելական եկեղեցում հնուց ի վեր գործածվել են եկեղեցական զանազան Զգեստներ, որոնք իրենց ձևով ու նշանակությամբ տարբերվել են աշխարհիկ հագուստներից: Ավանդության համաձայն, Հայ եկեղեցու սպասավորների Զգեստների ձևը գլխավորապես վերցված է Կեսարիայի և Երուսաղեմի եկեղեցիներից, սակայն, ինչպես բնորոշ է Հայ եկեղեցուն, այդ Զգեստները պատշաճեցվել են հայ ոգուն՝ ստանալով ազգային յուրահատուկ ձև ու տեսք: Եկեղեց. Զգեստները դարերի ընթացքում ենթարկվել են մասնակի փոփոխությունների՝ ձևի կամ նյութի առումով, այնուհետև մնացել են անփոփոխ ընդհուպ մինչև մեր օրերը: Հայ եկեղեցում գործածվող եկեղեցական Զգեստներն ըստ օգտագործման կերպի կարելի է բաժանել երկու տեսակի՝ ընդհանուր Զգեստներ և աստվածապաշտական Զգեստներ:

 Ընդհանուր Զգեստներ. առօրյա կենցաղում գործածվող եկեղեցական Զգեստներ:
17Սքեմ: Բոլոր ձեռնադրված և օծված, խորհրդակատար հոգևորականները՝ կաթողիկոսից մինչև սարկավագ, կրում են ամենօրյա միևնույն եկեղեցական Զգեստը, որը վերարկու կամ սքեմ է կոչվում: Կարված է սև կտորից:
VegharՎեղար: Կուսակրոն հոգևորականներին հատուկ գլխադիր է, գլխի քող, որով նրանք տարբերվում են կանամբի (ամուսնացյալ) քահանաներից: Վեղարը սրածայր է՝ գմբեթանման, ներսից նույն ձևով գլխանոց ունի, իսկ վրան՝ սև գույնի ասվե կտորից մի ծածկույթ, որը գլուխը ծածկելով իջնում է մինչև հոնքերը, իսկ մեջքի կողմից՝ մինչև գոտկատեղ: Վեղարը գործածության մեջ է մտել հավանաբար XI դարից հետո, քանի որ մինչ այդ հայ մատենագիրներից ոչ մեկը չի ակնարկել վեղարի գործածության մասին:

 Ամենայն հայոց հայրապետի վեղարի ճակատային մասի վրա ավելացվել է ադամանդակուռ խաչ: Սկսած Հովսեփ արք. Արղությանից վեղարի խաչը եղել է ռուսահայոց թեմի առաջնորդների մենաշնորհը, իսկ Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսից սկսած, որպես Ռուսաց կայսրի շնորհած պատվո նշան, դարձել է Ամենայն հայոց կաթողիկոսների խորհրդանշանը և փոխանցվել ամեն նորընտիր կաթողիկոսի: Վեղարի տվչության ժամանակ եպիսկոպոսն ընթերցում է հետևյալ աղոթքը. «Աստուած զգեցուցանէ քեզ զնոր մարդն՝ որ ըստ Աստուծոյ հաստատեալ է արդարութեամբ եւ սրբութեամբ եւ ճշմարտութեամբ, եւ եղիցիս դու հպատակ եւ հնազանդ Եկեղեցւոյ, կանխեալ ի սէրն Աստուծոյ հոգւով ի տուէ եւ ի գիշերի. Ամէն» (ՙՄաշտոց Ձեռնադրութեան՚):
PilonՓիլոն: Մարմինը փաթաթող և կրծքի վրա ճարմանդով ամրացվող սև կտավից կարված Զգեստ է: Գործածվում է ժամերգությունների և աստվածապաշտական այլ արարողությունների ժամանակ: Ծայրագույն վարդապետները և եպիսկոպոսները (ինչպես և կաթողիկոսը) որպես պատվո նշան կրում են մանուշակագույն ծաղկյա, իսկ վարդապետները՝ սև ծաղկյա փիլոներ: Սև ծաղկյա փիլոնները, որպես պատվո նշան, հայրապետական կոնդակով շնորհվում են նաև ավագ քահանաներին: Աստվածապաշտական Զգեստների ծիսակատարությունների ժամանակ գործածվող եկեղեցական Զգեստներ.
Դպիրի, կիսասարկավագի եվ սարկավագի Զգեստներ.
Shapik srkՇապիկը, որ սրբության և անարատության խորհրդանշան է, կրում են և՜ դպիրները, և՜ կիսասարկավագները, և՜ սարկավագները: Այն մինչև կոշիկները հասնող և խաչանիշ ուսանոցով Զգեստներ է: Կարող է լինել զանազան երանգների:
Ուրարը նեղ ու երկայն, մոտ 3 մ երկարությամբ և 10–12 սմ լայնությամբ գունավոր և ծաղկավոր երիզ է, որն ուրարակիրն ու սարկավագը կրում են իրենց ձախ ուսի վրա: Ուրարը սովորաբար ունենում է 3 խաչեր մեկը ուսի վրա՝ մեջտեղում, մյուս երկուսը՝ հետևից ու առջևից: Ձախ ուսին ուրար կրելը նշան է, ըստ որի՝ այդ կրոնավորը Քրիստոս Աստծո լուծը միայն կիսով չափ է իր վրա կրում և տակավին կարողություն չունի ամբողջությամբ ստանձնելու:
Բազկուրարը ուրարի փոքր տեսակ է, որը կիսասարկավագը կրում է իր ձախ դաստակի վրա: Սա նշանակում է, որ նա դեռ ամբողջովին չի կարող իր վրա վերցնել Հիսուս Քրիստոսի լուծը: Քահանայի, եպիսկոպոսի և կաթողիկոսի Զգեստներ.
HoghatapՀողաթափ: Ս. Պատարագի ժամանակ թե՜ պատարագիչը ևթե՜ խորհրդակատարության ժամանակ նրան սպասարկող խոնարհ դասի աստիճանավորները ս. Խորան բարձրանում են հողաթափերով: Պատարագի ընթացքում, վերաբերումից առաջ, քահանան հանում է իր հողաթափերը: Պատարագչի հողաթափերի ներսի կողմը իժի ու քարբի կերպարանքներ են ասեղնագործված՝ ի խորհուրդ սաղմոսի հետևյալ խոսքերի. «Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին» (Սաղմ. 90.13):
Ի տարբերություն եկեղեցական այլ արարողությունների, Պատարագի ժամանակ քահանան, եպիսկոպոսն ու կաթողիկոսն զգեստավորվում են բոլորովին այլ՝ առավել շքեղ ու գեղեցկահյուս Զգեստներով, որպեսզի Տիրոջ սպասավորությունն ավելի շքեղ և փառավոր կատարվի:
SaghavartՍաղավարտ: Գնդաձև, կերպասից ասեղնագործված կամ մարգարտազարդ գլխանոց է, որի գագաթին ամրացված է քառաթև փոքր խաչ: Սաղավարտի չորս բոլորը պատկերված են Քրիստոսի փրկագործական տնօրինության չորս գլխավոր դեպքերը (Ծնունդ, Մկրտություն, Հարություն, Համբարձում): Սաղավարտի գործածությունը վերցված է Հին ուխտի եկեղեցուց: Այն խորհրդանշում է նաև Հիսուս Փրկչի կրած փշե պսակն ու վարշամակը: Պատարագի ժամանակ սաղավարտը գործածվում է որպես զրահ՝ սատանայական զորության դեմ պատերազմելու: Հայ եկեղեցում Պատարագի ժամանակ սաղավարտը գործածում են քահանաներն ու վարդապետները:
Shapik pataragՇապիկ: Ի տարբերություն խոնարհ աստիճանավորների գործածած շապիկների, Պատարագի ժամանակ բարձրաստիճան եկեղեցականներն օգտագործում են առանց ուսանոցի, ճերմակ կտավից, մինչև հողաթափերը հասնող շապիկներ: Ճերմակ գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի անարատ Ծնունդը և անմեղ ու մաքրամաքուր կյանքը, նաև՝ Տիրոջ Հարությունն ավետող հրեշտակի սպիտակաթույր հանդերձը:
3Փորուրար: Ուրարի կրկնակի լայնքով ասեղնագործված Զգեստի մաս է, որը ծածկում է հոգևորականի կուրծքը սպիտակ շապիկի վրայից: Երկարությունը մարդահասակ է, վերնամասով՝ կլոր, գլխից հագնելու համար: Փորուրարը խորհրդանշում է այն ծանր լուծը, որ քահանան ամբողջապես առնում է իր ուսերի վրա. «Իսկ քահանայիցն եւս քան զնոսա գերազանցութիւն, զի երկու ուսովքն զնոյնն բառնայ զքաղցր տէրունական լծոյն ապացոյցն…» (Ներսես Լամբրոնացի):
GotiԳոտի: 5–7 սմ լայնություն ունեցող ամուր և գեղեցկահյուս կտորից ժապավեն է, որն առջևից ամրանում է ակնազարդ կամ մարգարտապատ զույգ ճարմանդով: Գոտու գործածությունը ևս վերցված է Հին ուխտից: Գոտի կրելու իրավունքը քահանայական աստիճան ունեցողների մենաշնորհն է: Պատարագիչը գոտին կապում է փորուրարի վրայից: Գոտին միևնույն ժամանակ Հիսուս Քրիստոսի ողջախոհության խորհուրդն ունի:
Թաշկինակ: Գոտու հետ պատարագիչ քահանան կրում է նաև թաշկինակ (սրբիչ), ղենջակ, որը հիմնականում ծառայում է պատարագչի ձեռքերը և սկիհը լվացումից հետո չորացնելու համար:
Բազպաններ: Զույգ կարճ թևնոցներ են, որոնք կոճկվում են պատարագիչ եկեղեցականի դաստակների վրա: Բազպանները Զգեստի առանձին մասեր լինելով հանդերձ՝ կարվում են Զգեստի կերպասից (այսինքն՝ այն կտորից, որից կարվել են փորուրարը, շուրջառը, գոտին): Բազպանների հիմնական նպատակը պատարագչի շապիկի թևերի ծայրերը հավաքելն է:
Վակաս (վարշամակ): Պատարագչի ուսանոցն է, որը կիսաբոլորակ ձևով պատում է քահանայի պարանոցը՝ թիկունքի կողմից: Վակասի վրա ընդհանրապես ձուլված կամ ասեղնագործված են լինում 12 առաքյալների պատկերները, իսկ դրանց մեջտեղում՝ Հիսուսի՝ Աստծո Գառան պատկերը: Վակասը ևս վերցված է Հին ուխտից: Խորհրդանշում է մոլորյալ ոչխարին, իմա՝ մոլորյալ մարդկությանը, որին Քրիստոսն իր ուսերի վրա առնելով՝ դեպի փրկություն և հավիտենական կյանք առաջնորդեց: Վակասը միևնույն ժամանակ հավատացյալներին հիշեցնում է Հիսուս Փրկչի քաղցր լուծը և թեթև բեռը:
Շուրջառ (նափորտ): Փիլոնաձև, անթև և գեղեցկահյուս վերարկու է, որը, ամբողջ հասակը ծածկելով, առջևից կրծքի վրա ամրանում է մետաղե զույգ ճարմանդով: Գործածվում է Պատարագի, սրբազան խորհուրդների կատարման, նախատոնակների, թափորի և Ավետարանն ընթերցելու ժամանակ: Խորհրդանշում է աստվածային շնորհների այն զրահը, որով պատարագիչը պատսպարվում է չարի նետերից և հարձակումներից: Եպիսկոպոսական Զգեստներ: Եպիսկոպոսը բացի քահանայական Զգեստներից կրում է նաև սաղավարտի փոխարեն խույր կամ թագ, արտախուրակներ, եմիփորոն և գավազան:
Խույր կամ թագ: Խույրը գեղեցկահյուս, նկարազարդ ու գոհարազարդ, երկու տափակ երեսներից բաղկացած թագ է: Գլխին դնելիս վերևի սրածայր մասերը բացվելով՝ կազմում են երկճղի խույր: Յուրաքանչյուր ծայրին ամրացված է մեկական փոքր խաչ: Խույրը հատուկ է եպիսկոպոսին ու կաթողիկոսին: Հայ եկեղեցում սկսել է գործածվել XII դարից:
Արտախուրակներ: Խույրի հետևից կախված երկու երկար կապեր են, որոնք խույրը գլխին ամուր պահելուն են ծառայել, սակայն հետզհետե վերածվել են զարդարանքի: Այժմ արտախուրակները 50 սմ երկարությամբ և 6 կամ 7 սմ լայնությամբ, ներքևի կողմն ավելի լայն, խույրի նմանությամբ պատրաստված երկու կտորից զարդեր են, որոնք կախվում են վակասից՝ թիկունքի կողմից:
Եմիփորոն: Լայն ուսանոց-ուրար է, որը հետևից և առջևից ծածկում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի կուրծքն ու թիկունքը, իսկ եմիփորոնի ծոպավոր ծայրերը հասնում են մինչև շուրջառի ծայրերը: Եմիփորոնը խորհըրդանշում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի ամբողջապես խաչված լինելը իրենց հինգ զգայարաններով, մեղքերի և աշխարհիկ ցանկությունների համար մեռնելը և միայն Քրիստոսի խաչն իրենց անձերում կրելը: Հայրապետական Զգեստը: Ամենայն հայոց կաթողիկոսը, բացի քահանայական և եպիսկոպոս ական Զգեստներից, գործածում է նաև կաթողիկոսին հատուկ հանդերձանքի մի զարդ՝ կոնքեռը:
Կոնքեռ: Ոսկեթել զարդ է՝ տարանկյուն զուգահեռագծի ձևով՝ ասեղնագործված կամ ընտիր կերպասից պատրաստված: Կոնքեռի վրա ավանդաբար ասեղնագործվում է խաչակիր մի գառնուկ, որը Աստծո Գառի՝ Հիսուս Քրիստոսի խորհուրդն ունի: Կոնքեռի երեք անկյուններում կան փոքր ծոպեր, իսկ չորրորդ անկյունից նեղ երիզով կախվում է հայրապետի գոտուց՝ ձախ մասում՝ «որպէս հովուական մախաղ, կամ ի նշան ղենջակին Յիսուսի, կամ բոցեղէն սրոյ սրովբէին»: Նվիրական առարկաներ: Որպես պատվո նշան քահանայական կարգ ունեցողներին շնորհված իրեր:
Մատանի: Հայ եկեղեցում մատանու գործածությունը գալիս է շատ հնուց: Մատանին ձեռնադրության ժամանակ տրվում է նորընծա եպիսկոպոսին՝ իբրև Ս. եկեղեցու հետ փեսայացման խորհրդանիշ: Նաև իշխանության նշան է: Եպիսկոպոս. մատանին լինում է ոսկեօղակ՝ զարդարված թանկարժեք և կիսաթանկ արժեք քարերով: Եպիսկոպոսները մատանի կրում են աջ ճկույթին, իսկ կաթողիկոսը՝ աջ ձեռքի մատնեմատին:
Լանջախաչ: Եկեղեցականներին կաթողիկոսի կողմից շնորհված պատվո նշան է: Լինում է քահանայական և վարդապետական: Քահանայականը պարզ, ոսկեզօծ, արծաթե խաչ է, 10 սմ երկարությամբ, զարդարուն, որը ոսկեզօծ շղթայով կախվում է պարանոցին: Վարդապետականը նույն մեծությամբ մի խաչ է, որի մեջ խաչելության պատկեր կա: Լանջախաչն իրենց պարանոցին քահանաներն ու վարդապետները կրում են տոնական և հանդիսավոր օրերին:
Պանակե: Հիմնականում լինում է բոլորակի ձևով: Օգտագործում են եպիսկոպոսներն ու կաթողիկոսը՝ շղթայով իրենց կրծքին կրելով: Պանակեների կենտրոնում լինում է Աստվածածնի կամ որևէ Տնօրինական դեպքի պատկերը՝ զարդարված կիսաթանկարժեք և հասարակ քարերով:
Ձեռաց խաչ: Սովորական խաչ է, որը, սակայն, ներքևի կողմից մի քիչ երկար բռնակ ունի: Քահանայական աստիճան ունեցողներն օգտագործում են աստվածապաշտ. արարողությունների, ծիսակատարությունների և եկեղեց. հանդիսությունների ժամանակ:
Արթուր Կարապետյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ehovayi vkaner qwe Եհովայի վկաներ աղանդի կառուցվածքը և գործունեությունը
Հաջորդ նյութը Astvacashunch Հունիսի 3 Բշ. Սրբոց մանկանցն Բեթղեհէմի եւ Ակակիոսի վկային, Մովկիմայ քահանային եւ Կոտրատիոսի զինաւորին:

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022
Amur yntaniq
Քրիստոնեական

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ

21 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?