Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Yntanekan brnutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի և դրա հետ կապված մտահոգությունների մասին
Քրիստոնեական

«Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի և դրա հետ կապված մտահոգությունների մասին

Published: 17 Դեկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 2016 թ. վերջերին առավել տարածվեցին անհանգստությունները «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի ընդունման մտադրության առնչությամբ: Ներկայացվեցին մի շարք մտահոգիչ իրողություններ՝ կապված սույն օրենքի և դրանից բխող հետևանքների հետ: Հատկապես հասարակական կազմակերպությունները լուրջ դիտարկումներ ներկայացրեցին, հեռուստատեսությամբ տարբեր հասարակական գործիչներ, հոգեբաններ իրենց բացասական դիրքորոշումը հայտնեցին: Այնուամենայնիվ, հիշյալ օրենքի ընդունման գործը ընթացքի մեջ է: Հասարակական կազմակերպությունների տեսակետներն ու անհանգստությունները ես այստեղ նշում եմ տիարք Հայկ Նահապետյանի, Խաչիկ Ստամբուլցյանի կողմից տրված փաստարկներով, որոնք քննարկվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ինձ հետ հանդիպման ընթացքում:

 Մտահոգություններից մեկն այն է, որ «անբարենպաստ» համարված ընտանիքներից օրենսդրական ճանապարհով կարող են հեռացվել երեխաները: «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի նախագծում, որպես հիմնական հասկացություն օգտագործվում են ընտանքի անդամներ համարվող «զուգընկերները»՝ առանց այդ անձանց սեռը նշելու, ինչն ինքնաբերաբար ամրագրումն է միասեռական զույգերի միությունը որպես ընտանիք համարելու հանգամանքի: Ընտանեկան բռնություն են դիտարկվում նաև «տնտեսական» և «հոգեբանական» բռնությունները և «երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը» սահմանափակելը, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով որպես բռնության տեսակ չեն սահմանված: Այսինքն՝ եթե մենք հոռետեսական դիրքերից նայենք, կարող ենք ենթադրել, որ երեխային միջինից ավելի բարձր մակարդակի բարեկեցություն ապահովել չկարողացող ընտանիքները կամ այդ ընտանիքների ծնողները կարող են դիտարկվել որպես երեխայի վրա «տնտեսական բռնություն» գործադրողներ՝ ընկնելով հատուկ սահմանված պատժի ներքո, համարվելով այնպիսի անձեր, կամ նման ընտանիքը՝ այնպիսի միջավայր, որոնցից և որտեղից պետք է հեռացնել երեխային:

 Մենք ինքներս էլ տեսնում ենք, որ բազմաթիվ ընտանիքներ մի կերպ միջին և դրանից ցածր ապրելակերպ ունեն, բայց դա չենք նկատում որպես ընտանքի հոր կողմից ընտանիքի այլ անդամների վրա «տնտեսական բռնություն» գործադրելու վարմունք և կամ ծնողների կողմից երեխային «տնտեսական բռնության» ենթարկելու դաժանություն, որից պետք է փրկել ու ազատել երեխային՝ նրան հարազատներից խլելով: Նման կերպ մտածելու դեպքում կարող ենք խոսել ոչ թե ընտանիքում կամ ծնողների կողմից գործադրվող «տնտեսական բռնության», այլ հենց պետության կողմից կարիքի մեջ գտնվող քաղաքացիների նկատմամբ գործադրվող «տնտեսական բռնության» մասին, քանի որ պետությունը պետք է գոնե ընդարձակ միջավայր, հնարավորություններ ապահովի մեծ չափերի հասնող գործազրկությունը վերացնելու, աղքատության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար: Մինչդեռ մեր հասարակության խիստ բևեռացումը, մի կողմից մեծահարուստների և մյուս կողմից ծայրահեղ աղքատության մեջ գտնվողների գոյությունը լավ փաստերի մասին չեն խոսում: Այսպես նաև «հոգեբանական բռնության» կամ «երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը» սահմանափակելու վերաբերյալ մեկնաբանությունները հնարավոր են բազմաթիվ տեսանկյուններով ներկայացվել: Դրա համար էլ հարկավոր են հստակ բանաձևումներ այն մասին, թե կոնկերտ ինչ պետք է հասկանալ «հոգեբանական բռնություն» կամ «երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակել» արտահայտությունների ներքո:

 2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի առաջին կետում ամրագրվել է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության և լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար: Սակայն նկատի ունենալով, որ Հայաստանում բնակչության մի զգալի մասը սոցիալական ծանր պայմանների մեջ է, որի պատճառով շատ ընտանիքներ չեն կարողանում ապահովել երեխաների սննդի, հանգստի, առողջության, բնակարանային պայմանների նվազագույն պահանջները, ապա այդ ընտանիքները ամենայն հավանականությամբ ընկալվում են հենց այն վտանգավոր «սուբյեկտները», որոնցից երեխաները պետք է հեռացվեն տարբեր իրավական հիմնավորումներով և տեղափոխվեն հատուկ պատրաստված ապաստարաններ: (Այդ ապաստարանների, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի առնչությամբ կարևոր այլ մտահոգությունների և պետության կողմից դեռ չընդունված այս օրենքի ու դրան հարակից օրինագծերի կիրառման մեխանզիմների ստեղծման աշխատանքների մասին ընթերցեք հաջորդ նյութի մեջ, որը կհրապարակվի քիչ հետո):

 Աստված պատվիրում է երեխաներին պատվել ծնողներին՝ հորն ու մորը (Ելք 20.12): Աստվածադիր այս պատվիրանի մեջ այր և կին՝ հայր և մայր նշումով ցուցում է տրվում ընտանիքի կազմության տղամարդու և կնոջ կողմից, ինչին հակառակ է ներկայիս արևմտյան երկրներում տարածված նույն սեռի պատկանող մարդկանց կենակցության և ընտանիք կազմելու իրողությունը, որը կարծես թե համառորեն փորձ է արվում ներմուծել քրիստոնեական հավատքով ու ավանդույթներով ապրող ու առաջնորդվող հայ հասարակության մեջ: Սուրբ Պսակի արարողության ժամանակ ամուսնացողներին քահանան հիշեցնում է համատեղ կյանքի ընթացքում պատահող դժվարությունների, աղքատության մասին՝ հիշեցնելով նաև Աստծո կամքը անգամ նեղությունների մեջ միմյանց հետ լինելու և միմյանց օգնելու, խնդիրները միասնաբար հաղթահարելու: Այս ընկալմամբ նաև երեխաներն իրավունք ունեն իրենց ծնողների հետ լինելու անգամ նեղությունների մեջ և նրանց հետ միասնաբար հաղթահարելու դժվարությունները: Իհարկե, ծայրահեղ դեպքեր կան, երբ իրոք պետք է միջամտել ու երեխաներին փրկել: Սակայն ոչ ոք բարոյական հիմք չունի՝ երեխայի բարեկեցության գաղափարը պատճառ բերելով նրան զրկելու ծնողներ ունենալու և հարազատների ու ընտանիքի հետ լինելու մարդկային իրավունքից:

Տեր Ադամ քահանա Մակարյան
Աղբյուր՝ www.christianity4all.com

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekeghecakan kyanq 2016.16.12 Եկեղեցական կյանք (16.12.2016)
Հաջորդ նյութը Siro masin Սիրո մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Voch miayn haciv
Քրիստոնեական

Ֆիզիկական գոյության համար նյութական հացի չափ անհրաժեշտ է նաև հոգևոր հացը

12 Հոկտեմբերի, 2015
Hovhan Voskeberan
Քրիստոնեական

Երջանկության և դժբախտության մասին. Ս. Հովհան Ոսկեբերան

19 Դեկտեմբերի, 2022
Psak aj
Քրիստոնեական

Փեսայի աջ ձեռքով հարսի աջ ձեռքը բռնելու խորհուրդը

13 Հուլիսի, 2016
Ekexeci ocum
Քրիստոնեական

Նորակառույց եկեղեցին օրհնվում է Աստծո անունով և օծվում

15 Մայիսի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?