Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Srbapatkerneri masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Սրբապատկերների մասին
Քրիստոնեական

Սրբապատկերների մասին

Published: 18 Մարտի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սրբապատկերը որպես քրիստոնեական հոգևոր մշակույթի և գեղարվեստական մտածողության արգասիք՝ զարգացել է պաշտամունքի կանոնին զուգընթաց՝ համապատասխանելով վարդապետական և դավանաբանական ձևակերպումներին։ Հայ եկեղեցում սրբապատկերը առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք պատկերում են մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոին, Աստվածամորը և սրբերին: Այս սրբապատկերները զարդարում են ս. Սեղանը, եկեղեցու դասի, տաճարի և գավթի որմերն ու սյուները։ Այդ սրբապատկերների առաջ մենք սովորաբար մոմ ենք վառում և աղոթում։
Համաձայն Եկեղեցու սրբազան ավանդության առաջին սրբապատկերներն են Հիսուսի Դաստառակը և Աստվածամոր պատկերը և խորհրդանշական է, որ այս երկ նվիրական պատկերները ժամանակին պատկանել են Հայ եկեղեցուն։ Խիստ կարևոր է սրբապատկերի խրատական դերը. այն զգաստության և ապաշխարության կոչ է՝ ուղղված մեզ։ Սրբապատկերը Եկեղեցու և եկեղեցական ծիսակարգի անբաժանելի մասն է։ Նա կարևորագույնն է պաշտամունքի ընթացքում օգտագործվող բոլոր ծիսական առարկաների մեջ, քանի որ սրբապատկերի գոյաբանական հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի գերբնական մարմնավորման անճառելի իրողությունը։
Աստված Հոգի է, այսինքն՝ Նրան անհնար է նկարագրել, բայց երբ Նա մարմին է առնում, վերցնում և Իրեն է միացնում մարդկային բնությունը, որով ձեռք է բերում նաև նյութական կերպար, հնարավոր է դառնում Նրան պատկերել։ Այսինքն՝ հոգևոր էությունն արտահայտվում է զգայական կերպարի մեջ և միջոցով։ Տեսնելով պատկերը՝ մենք մտովի դիմում ենք պատկերվածին։ Երբ աղոթում ենք սրբապատկերի առջև, պետք է հստակ գիտակցենք, որ մեր աղոթքը ուղղված է ոչ թե պատկերին, այլ այն անձին, ով առկա է պատկերի վրա։

 Ի սկզբանե Հայ եկեղեցին եղել է պատկերահարգ։ Ամեն մի սրբապատկեր գործածելի է դառնում եկեղեցում միայն հատուկ կարգով օրհնվելուց ու օծվելուց հետո։
12-րդ դարում Հովհաննես Սարկավագ Վարդապետը բանաձևել է Հայ Եկեղեցու ուսմունքը սրբապատկերի վերաբերյալ հետևյալ կերպ. «Սրբապատկերները օգնում են հավատացյալներին մերձենալու Աստծուն»: Քրիստոսի պատկերի առջև պետք է խոնարհվել. խոնարհումը, սակայն, ուղղված է ոչ թե սրբապատկերի նյութին, այլ Նույն Ինքն Քրիստոսին: Աստվածածնի և սուրբերի պատկերների առջև նույնպես պետք է խոնարհվել, սակայն այս խոնարհումը ոչ թե Աստվածածնին ու սուրբերին է ուղղված, այլ Քրիստոսին, քանի որ Աստվածամայրը և սուրբերը միայն միջնորդ կարող են լինել մեզ համար Քրիստոսի առջև:

Աղբույր՝ Ք.Հ. հանրագիտարան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Araqinutyun Ինչ է Առաքինությունը
Հաջորդ նյութը arart storot Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Քրիստոնեական

ԴԺՈԽՔ ԿԱՄ ԳԵՀԵՆ

3 Նոյեմբերի, 2017
Քրիստոնեական

Ագանթագեղոս «Պատմություն Հայոց»

22 Մայիսի, 2013
Dever
Քրիստոնեական

Դիվահարության ուղղադավան ընկալումները

1 Սեպտեմբերի, 2016
Jamanak
Քրիստոնեական

Եւ ինչքան մենք արագ ենք վազում, այնքան ավելի միայնակ ենք մեզ զգում

19 Հունիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?