Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 26 Գշ. ԲՁ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 25 Բշ. ԱԿ. Պահք: Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 24 † Կիր. ԱՁ. Բ կիր. զկնի Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Mayr Ator 957
Հետաձգվել է Մյուռոնօրհնեքի արարողությունը
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 23 Շբ. ԴԿ. Տօն է Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Sti masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Խրատ ստելու մասին
Քրիստոնեական

Խրատ ստելու մասին

Published 24 Փետրվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 12 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ա. Սուտը բոլոր չարիքների աղբյուր կոչելն անպատեհ չէ, որովհետև վերացնում է ճշմարտությունը, որ բոլոր բարիքների աղբյուրն է: Եվ թեպետ սուտն էություն չունի, որովհետև ճշմարտության բացակայություն է, բայց մարդուն, որ բնականապես էություն ունի, բարոյապես անէության է փոխարկում, քանզի ամեն ոք ստախոսին ոչինչ է համարում:
Ով մտքում ունեցածից տարբեր բան է խոսում, խաբեբա, դավաճան ու կեղծավոր է, որովհետև սուտն իբրև ճշմարիտ է կեղծում, որպեսզի խաբի ու դավաճանի: Ուստի կորցնում է իր հարգն ու պատիվը և անարգ ու արհամարհելի դառնում բոլորի աչքին:

 Բ. Մարդկությանը դեմ է սուտ խոսելը, որովհետև սուտը հակառակվում է խոսողի մտքի ճանաչողությանը: Ով ճիշտը գիտի և ստով աղավաղում է, կեղծում է իր ըմբռնումը և իրեն խաբում, ուստի ինքն իր հետ մաքառում է և կռվում ընդդեմ ճշմարիտ մտքի: Եվ իրոք, չկա ավելի չար բան, քան սա, բայց և չկա մարդկանց մեջ ավելի տարածված բան, քան սա:

 Գ. Թեպետ ստախոսներն ամեն ինչում արժանի են անարգանքի, բայց երբ դատավորները, գիտունները, հարուստներն ու իշխաններն են ստում, նրանց անարգանքն այնքան է մեծանում, որ դառնում են մի այլանդակ ու զարհուրելի հրեշ և աշխարհի մեջ՝ վտանգի տագնապ, նման արեգակի խավարով պատվելուն:
Քանզի երբ հասարակությունը տառապում է ստախոս խարդավանողներից, դիմում է դատավորներին, գիտուններին, իշխաններին ու հարուստներին՝ ճշմարիտ արդարությունը նրանց մեջ գտնելու. իսկ եթե նրանք ստի սպասավոր լինեն, զրկյալներն արդյոք ո՞ւմ պիտի բողոքեն՝ իրավունք ու դատաստան պահանջելու:
Ուստի բարեմիտ իմաստունները խիստ իրավացիորեն ատելի համարեցին ստախոս մեծատունին: Որովհետև աղքատը գուցե ակամա, և տգետն անգիտությունից է մտածում ստել, իսկ հարուստն ու գիտունն ինչի՞ց են ստիպվում ձեռնարկելու մարդկային ցեղին անախորժ բաներին:
Ուստի ամենքը պարտավոր են հեռու մնալ ստից, մանավանդ իշխանները, դատավորներն ու գիտունները, որպեսզի նրանց հարգն ու պատիվը նախատինքի ու խայտառակության չենթարկվի:

 Դ. Ով չի կամենում ստի մեջ ընկնել, թող սակավախոս լինի, որովհետև ճշմարտությունը մեկն է, իսկ սուտը՝ բազում: Ուստի շատախոս մարդը չի կարող ստից զերծ մնալ:

 Ե. Կա մարդ, որ իմաստություն ու պարծանք է համարում բազմության առաջ ստերով ճոռոմաբանելը, բայց չգիտի, որ դրանով առավել պարսավվում է, քան գովվում խոհեմագոյն ու իմաստուն անձանցից: Ուստի ավելի լավ է ճշմարտությունը ներկայացնել սակավ ու պարզ խոսքերով, քան ունայնաբանությամբ շատախոսել և ստախոս երևալով՝ պարսավվել:

 Զ. Պարզամիտներին առևտրի մեջ կեղծուպատիր ստով խաբելն առավել չար է, քան հայտնի ավազակությունը: Որովհետև ամեն ոք զգուշանում է ավազակներից, իսկ ստախոսը, չարությունը թաքցնելով ճշմարտության կերպարանքի տակ, անկասկածելի է երևում և ավազակից էլ ավելի է կողոպտում ու մեր-կացնում ձեռքն ընկած մարդուն:
Մանավանդ քանի որ գողերի ու ավազակների պատիժն ամենքին հայտնի է, շատերը հետ կանգնեցին այսպիսի չարիք գործելուց, բայց քանի որ ստախոսը, պատիր խոսքերով իրեն արդարացնելով, շատ անգամ ժամանակին անպատիժ է մնում, ուստի և բազմաթիվ մարդիկ նույնը շատ են գործում և համարձակ հանդգնում ստել:
Բայց ամեն ստախոս, ըստ աստվածային արդար իրավունքի, վերջում կրում է իր պատճառած վնասի պատիժը, թեպետ դա ամենքին բացահայտ չի երևում, ինչի պատճառով շատերը չեն զգում, թե պատժի պատճառը սուտն է:
Ուրեմն՝ այդպիսիները թող լավ իմանան, որ չկա չարիք, որ իր հետ չունենա վրեժխնդրության ու պատժի կշիռը թե՛ մարդկանցից և թե՛ Աստծուց: Որովհետև պատիժը հանցանքի ծանրությունն է, և ինչպես որ չկա մարմին առանց ծանրության, այդպես էլ չկա որևէ չարիք, որ անպատիժ մնա:

 Է. Ծնողներն իրենց զավակներին, և ուսուցիչներն իրենց աշակերտներին պարտավոր են մանկությունից հաստատել ճշմարտության մեջ և նրանց ատելի ցույց տալ սուտը: Որովհետև ով մանկական մատաղ հասակում սովորում է ստել, անկասկած մեծ տարիքում ծայրագույն ստախոս ու ծայրագույն չար է դառնում: Որովհետև արմատացած սովորությունը դառնում է երկրորդ բնություն, և հասակի աճելու հետ աճում են նաև ունակությունները՝ թե՛ բարի և թե՛ չար: Ուրեմն՝ ինչով որ զարգանում է մատաղ մանուկը, նրանով էլ զբաղվում է մեծանալիս:

Ը. Մարդ կա, որ ստում է ոչ թե որ ունեցվածք ձեռք բերի, այլ ունկնդիրներից պատիվ ու համբավ որսա: Սա լուսատու որդ է, որ գիշերն ուր որ սողում է, իր թողած հետքերն արծաթի հեղանյութի պես փայլեցնում է:
Արդ, մարդկանցից ո՞վ է այնքան կարճամիտ, որ այդ փայլուն գիծը հեղուկ արծաթ կարծի: Ուրեմն դու, ո՛վ ստախոս ու սնապարծ, մի՛ կարծիր, թե մարդիկ քո սուտը չեն հասկանում, շատ լավ գիտեն տարբերել ուղղախոսին ստախոսից:
Այս պատճառով էլ պատվի ու համբավի փոխարեն, որ կամենում էիր, ստանում ես անարգանք ու անպատվություն, որ չես կամենում, գուցե եթե ինչ-որ պատիվ ունես, դա ևս կորցնում ես:
Ուրեմն՝ ով ճշմարիտ պատիվ ու բարի համբավ է ցանկանում, թող ամեն ինչում ուղղախոս լինի: Քանզի ճշմարտախոսների համար արդեն իսկ ճշմարտությունը փառք, պատիվ ու անկողոպտելի զարդ է:

 Թ. Սնապարծը միշտ և ամեն ինչում խաբվում է, բայց առավել այնժամ, երբ լսողները նրան հաճոյանալու համար լռում են ու չեն հակառակում նրա զրախոսություններին, երբ բազմության առաջ մեծ-մեծ բարբառում է իր մասին: Սակայն նրանց լռությունը ստախոսին է՛լ ավելի է առիթ տալիս անվեհեր արշավելու սուտ ու անսահման պարծենկոտության ասպարեզը, մինչև որ գլորվում է խայտառակության վիհը, որովհետև նրա շատախոսության մեջ հայտնի են դառնում նրա ստերը: Քանզի ով սկզբում խիստ խրոխտ է ճամարտակում, մեջտեղում թուլանում է և վերջում իսպառ նվաղում:
Ուստի պետք է միշտ ճշմարտախոս լինել, առավել ևս բազմության առաջ, և խոսքն էլ պիտի լինի կարճ ու հակիրճ, որպեսզի լսողները չձանձրանան:

 Ժ. Սուտն առավել թագավորում է տգետների ու մոլիների մեջ: Տգետը ստում է, որպեսզի իր տգիտության տգեղությունը ծածկի և որպեսզի դրանով իմաստունի համբավ ձեռք բերի, իսկ սա նշանակում է հողը տիղմով գեղերեսել, և մոլին ստում ու ճոխաբանում է, որպեսզի բարի մեկը թվա: Բայց նրանք պետք է հասկանային իմաստուն այն առածը, թե՝ «Պերճախոսներն առաքինությունից զուրկ են»:
Ահա սրանք և սրանց նմանները, կամենալով իրենց տգեղությունները ծածկել ստով, իրենց է՛լ ավելի գարշելի են դարձնում: Ուստի ամեն ինչում ամեն կերպ պետք է խուսափել ստից:

 ԺԱ. Ով խոսելիս մի անգամ ստում է, ստիպված է լինում միշտ ստելու, որով իսպառ օտարանում է ճշմարտությունից և դառնում ստի շտեմարան: Քանզի նախորդ սուտը ծածկելու համար ջանում է այլ սուտ հորինել, որպեսզի չխայտառակվի, երկրորդը քողարկելիս սուտը երրորդում է, դարձյալ աշխատում այլ ստերով քողարկել նաև դա և շարունակ մի ստից մյուսին է դիմում, մինչև կատարյալ ստախոս է դառնում: Ուրեմն՝ պետք է ջանալ հենց սկզբից երբեք չստել:

 ԺԲ. Ստախոսը հետին անարգության մեջ է ընկնում, երբ ստում է այն մասին, ինչի իսկությունն ունկնդիրն ուրիշ տեղից լսել է, սակայն բնավ չզգացնելով՝ սպասում է ուրիշ բաներ էլ լսելու նրանից, որպեսզի լավ հասու լինի նրա ստին: Ուստի պարզամիտ ձևանալով՝ սկսում է խոսակցության մի այլ առարկա առաջարկել, որպեսզի որսա նրա սրտի ամբողջ տարազը:
Իսկ հիմարացած ստախոսը մտքում խնդում է, թե խաբեց, ուստի ջանում է ստի վրա սուտ ավելացնել՝ իր խոսքը հավաստի դարձնելու համար:
Զարմանալի՜ են թշվառ ստախոսի խայտառակությունն ու նրբամիտ ունկնդրի քողարկված հնարները: Մեկն անգիտությամբ գողանալ տվեց գողունին և կարծում է, թե դեռ իր մոտ է, իսկ մյուսը նրա գաղտնիքը գողացավ, բայց հայտնի չէ, որ գող է:
Այստեղ պիտի տեսնել այս երկուսի՝ միմյանց վրա նետվող զարմանալի հայացքներն ու կեղծուպատիր խնդամտությունները: Մեկը հաղթվելով ջախջախվեց, բայց չզգաց իր անկումն ու պարտությունը, իսկ մյուսը հաղթեց ու հաղթանակն առավ, բայց տակավին ցույց է տալիս, թե հաղթված ու ճնշված է:
Սրանից ավելի ի՞նչ թշնամություն կա սեփական անձի հանդեպ, որ նյութեց ստախոսը, որովհետև ահա նրա հանդեպ վստահությունը վերացավ, այլևս ո՞վ կհավատա նրա խոսքերին: Ուստի լավ ասաց նա, ով ա-սաց. «Ստախոսը միայն այն է շահում, որ երբ ճշմարիտն է ասում, ոչ ոք նրան չի հավատում»:

 ԺԳ. Մարդու համար լավ է, որ հենց սկզբում խոստովանությամբ ներկայացնի իր կարիքը նրան, ումից կամենում է ինչ-որ բան վերցնել, քան իր կարիքը քողարկի ու ստի, իսկ հետո ամաչեցվի ու նախատվի: Ար-դարև, չար է այս սովորությունը, և անհնար է, որ չարից որևէ բարի բան առաջ գա:
Արդ, համարենք, թե ստով մեկից օգնություն գտար կամ շահեցիր ինչ-որ բան. բայց դա շահ չէ, այլ մեծ վնաս: Որովհետև մի օր սուտը հարկավորաբար կբացահայտվի, և դու ատելի կդառնաս և այնուհետև չես կարողանա օգնություն գտնել մարդկանցից:
Ուրեմն՝ լավ է ճիշտը խոսել և մարդկանց քո հանդեպ կարեկցության շարժել, քան ստելով ատելի դառ-նալ ամենքին: Որովհետև մարդկանց սա է հատուկ՝ ուղղախոսին օգնել, իսկ ստախոսին ձեռնունայն արձա-կել:

 ԺԴ. Վայել չէ առևտրին սուտ խառնել: Որովհետև ստելու պատճառով արդար շահը փոխվում է անիրավ խաբեության, և ով անիրավությամբ է ունեցվածք հավաքում, դրանից ոչ այլ ինչ է շահում, եթե ոչ անիրավ լինելը, իսկ անիրավությամբ ժողովված ունեցվածքը փորձության քամիով ոչնչանում է, ինչպես կարելի է տեսնել շատերի մոտ:
Ուրեմն՝ եթե մեկն ասի, թե անհնար է առանց ստելու առևտուր անել, հույժ սխալվում է. որովհետև դրա-նով կամենում է բոլորին ստի ծառա համարել և ճշմարտությունն աշխարհից տարագրել: Սակայն առևտուրն ուղղախոսությամբ առավել արդյունավոր ու հաջող է, քան ստով ու խաբեությամբ: Որովհետև ով մի անգամ ճշմարտախոսի համբավ է ձեռք բերում, ամենքը ցանկանում են նրա հետ առևտուր անել, որով առավել է շահում ու հարստանում, և նրա ունեցվածքը մնում է նրա հետնորդներին որպես անկորուստ ժառանգություն: Սրա փորձը լավ գիտեն արդարախոս վաճառականներն ու արհեստավորները:
Մանավանդ որ իրենք իսկ ստախոսները, վտանգի մեջ ընկնելիս, խղճմտանքից տանջվելով, անշուշտ վկայում են. «Այն պատճառով հասանք այս հետին չքավորությանը» և կամ՝ «Դառը տագնապը մեզ պաշարեց, որովհետև ունեցվածքը ստով ժողովեցինք, և ահա ունեցվածքը կորավ, իսկ մենք մնացինք Աստծու ու մարդկանց առաջ հատուցման պարտապան»:
Արդարև, եթե մեկը կամենում է հարատևել բարօրության մեջ և տեսնել աշխատանքի հաջողություն, գնելիս ու վաճառելիս թող երբեք սուտ չխոսի, այլ նրա խոսքը լինի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ՝ ըստ Տիրոջ պատվիրանի (հմմտ. Մատթ. Ե 37): Արդարև, սա դյուրավ կկատարվեր, եթե ամենքն այս մտքով հաստատված լինեին:

ԺԵ. Երբ ստախոսը մարդկանցից անպատիժ է մնում, այնժամ առավել թող վախենա, որովհետև պիտի պատժվի Աստծուց. սուտը ճշմարտության դեմ է, իսկ ով դեմ է ճշմարտությանը, դեմ է Աստծուն, որովհետև Աստված ճշմարտություն է:
Ուրեմն՝ ստախոսները թող իմանան, թե սուտը որքա՛ն չար է, և զգաստանան:

«Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առջև,
ճշմարտության հավատարիմ բերանը
հաճելի է նրան» (Առակ. ԺԲ 22):

«Մարդու մեջ չար բիծ է սուտը:
Այլ բան է գողությունը, և այլ բան՝ ստությունը,
սակայն երկուսից էլ կորուստ են ժառանգում»
(Սիրաք Ի 26-27):

«Նա ի սկզբանե մարդասպան էր
և ճշմարտության մեջ չմնաց,
որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար:
Երբ որ նա սուտ խոսի, ինքն իրենից է խոսում,
քանի որ նա սուտ է և ստի հայր» (Հովհ. Ը 44):

Հատված Պողոս Ադրիանապոլսեցու «Խրատի թանգարան» գրքից

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 24 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոլդովայի Խորհրդարանի նախագահին (նկարներ)
Հաջորդ նյութը Pahq kerakur Պահքի կերակուրները

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Mayr Ator 957
Հետաձգվել է Մյուռոնօրհնեքի արարողությունը
Նորություններ
Mayr Ator 397
Եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
Նորություններ
xachverac 16
Խաչվերացի թափորը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ
Mayr ator 368
Նոր նշանակումներ
Նորություններ
Qentrberi arqepiskopos 23
«Հայերին ցեղասպանություն է սպառնում Լեռնային Ղարաբաղում։ Աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի» Քենտրբերիի նախկին արքեպիսկոպոս դոկտոր Ռոան Ուիլյամս
Նորություններ

Ընթերցեք նաև

Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023
Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?