Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr ator 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պահքի մասին > Ցանկանում եմ պահք պահել, բայց ինչպե՞ս. օգտակար խորհուրդներ
Պահքի մասին

Ցանկանում եմ պահք պահել, բայց ինչպե՞ս. օգտակար խորհուրդներ

Published 11 Մարտի, 2019
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հաճախ մարդիկ կարծում են, թե պահքը սոսկ կենդանական սննդից հրաժարումն է, սակայն, իրականում, այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է և զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքի դառնալը:

Ի՞նչ չի կարելի անել պահքի ժամանակ

 Պահքի ժամանակ (և առհասարակ) կան բաներ, որոնցից յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա և հրաժարվի.

 Ա. Հրաժարվել կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու), քանզի բուսական կերակուրներ ուտելով «թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգևոր ցանկություններն առաջ գան, որ մարդը հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց բացի, նաև հոգևոր էակ է, որպեսզի հոգևոր էակն ավելի կարևորություն ստանա և մարդն ավելի շատ մտածի հոգևոր սննդի մասին»:

 Իհարկե, պետք է նշել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսանկյունից, մասնավորաբար Մեծ Պահքի շրջանում, քանի որ գարնանամուտն առանց կենդանական, ճարպային սննդի անցկացնելը դրական ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա:

 Բ. Հրաժարվել մոլություններից (ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ, հաճույքի և զվարճանքի վայրեր, որկրամոլություն, ագահություն, բղջախոհություն և այլն): Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ պահքին, քանզի դրանցից ազատվելու համար ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է: Մոլությունների հետ կապված «տանջանքն», արդարև, ինքնազրկանքի և առավելաբար կամքի զորացման մի սքանչելի հնարավորություն է, քանզի այդ տեսակ ապաշխարությունն ու պահեցողությունն ավելի ընդունելի են Աստծուն և օգտակար` մարդուն:

 Գ. Հնարավորինս հեռու մնալ սեռական հարաբերություններից ու տեղ չտալ ցանկասիրությանը: Խոսքն անշուշտ ընտանիքի մասին է, իսկ ընտանիքից դուրս նման հարաբերություններից առհասարակ պետք է հրաժարվել թե՛ պահքի ընթցքում, թե՛ դրանից դուրս, քանի որ նման հարաբերությունները քրիստոնեության մեջ որակվում են որպես շնություն, պոռնկություն, բղջախոհություն. «Ամուսնությունն ըստ ամենայնի հարգելի է, և ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին» (Եբր. 13:4):

 Դ. Հրաժարվել լեզվի «հիվանդություններից»` ստախոսությունից, հայհոյանքից, շատախոսությունից և ամեն տեսակ լեզվական արատներից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանը և պղծում են մարդուն, քանի որ  «Ոչ թե` ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից` այն է պղծում մարդուն» (Մատթ. 15:11):

  Ե. Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից (այսինքն պահքը չպետք է դառնա հպարտանալու և ամբարտավանանալու միջոց, որ տե´ս, ես պահք եմ պահում, իսկ նա չի պահում: Սրա մասին Պողոս առաքյալը գրում է. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ. 14:3)
Պետք է նենգություններից, դառն ու հուսահատ արտահայտություններից, որոնք մեռցնում են մեր հոգեկան կենսունակությունը և վնասակար մանրէի նման վարակում նաև մեր շրջապատը: Պետք է հրաժարվել վիճաբանություններից, կռվազանություններից, որոնք խանգարում են մեր և մեր շուրջ եղողների խաղաղությունը:

 Զ. Հեռու վանել մեզանից եսասիրությունը և միշտ մեր եսասեր տրամադրությունները մասնավոր ճիգով զոհելով, առհասարակ մարդկանց հանդեպ լցված լինենք բարյացակամությամբ և բազմաթիվ այլ կերպերով արտահայտել մեր բարյացակամությունը յուրաքանչյուր մարդու հանդեպ` հաճախ զրկելով մեզ մեր փոքր առավելություններից և իրավունքներից:

 Ի՞նչ է խրախուսվում անել պահքի ժամանակ

 Այս ժխտական թելադրությունների կողքին կան նաև այնպիսի դրական հոգեվիճակներ, որոնք կարելի են իրագործել` կատարելով դրական և առաքինի գործեր: Հետևաբար Մեծ Պահքին և, ընդհանրապես, կան բաներ, որոնք յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա պետք է կատարի:

 Ա. Առաջին հերթին և, ամենակարևորը, դա հարատև աղոթքն ու Սուրբ Գրքի ընթերցանությունն է (սրանց զուգահեռ պետք է նշել նաև զղջումն ու ապաշխարությունը), որոնք պահեցողությունից պետք է անբաժան լինեն, քանի որ ստեղծում են այն հիմնական պայմանները, որտեղ Աստծո բուժիչ և քավիչ զորությունն է գործում:

 Բ. Պետք է ջանալ բարիք գործել, այսինքն` օգնել և օժանդակել օրինակ` համայնքային հաստատություններին, կրթական, կրոնական և այլ բարեսիրական նպատակների, օգնել նույնիսկ երբ մեզանից չեն խնդրում:

 Գ. Կարեկցանք, խնամք` նյութական և հոգևոր օժանդակություն ցուցաբերել աղքատ ու հաշմանդամ մարդկանց և առհասարակ նրանց, ովքեր ունեն կարիքներ` թեթևացնելով նրանց դրամական պարտքերը, օգտակար լինել մեզ նմանների հազար ու մի կարիքները: Օրինակ` զրկելով մեր քիմքն ու քմահաճույքները` մենք մեզ հարկադրելով օրական որոշակի գումար մի կողմ դնել` այն ծառայեցնելով բարի նպատակների համար:

 Դ. Նյութական օժանդակություններին զուգահեռ, եթե ի վիճակի չենք նյութական օգնություն ցույց տալու, կարող ենք ժամանակը տրամադրել ազնիվ նպատակներին և գործերին` այցելելով հիվանդներին և բանտարկյալներին, որբանոցներ և ծերանոցներ, սուգ ու ցավ ունեցողների` անկեղծ ու մարդկային զրույցով կիսելով նրանց հոգու ծանրությունը:

 Ե. Պահքը պետք է առիթ տա սեփական «ես»-ի ինքնավերլուծման, ինքնաճանաչողության, քանի որ «պահքի սխրանքը մարդու ներսուզումն է այնպիսի հոգևոր մթնոլորտի մեջ, որը նրան օգնում է ձեռք բերել ինքնավերլուծության կարողություն և գնահատել սեփական հոգեվիճակը»:

 Զ. Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորհների և հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:

 Վերջում պետք է մի բան հստակ իմանալ, որ պահեցողությունը (այստեղ պահեցողություն ասելով պետք է հասկանալ նաև վերոհիշյալ կետերի կատարումը) յուրաքանչյուրի համար անհատական խնդիր է, անհատական փրկության խնդիր: Ոչ ոք պահք չի պահում ուրիշի համար և սխալ են այն մարդիկ, ովքեր պարծենում են, թե պահք են պահում: Եվ եթե որևէ մեկը պահք է պահում, ապա իր համար է պահում և պահք պահելով ինքն իրեն է օգնում: Պահեցողությունն աննպատակ չպետք է լինի, այլ պետք է ունենա նպատակ և յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ «ոչ թե ես պահք եմ պահում, որովհետև մյուսներից ավելի սուրբ եմ, այլ պահք եմ պահում, որովհետև մյուսներից ավելի մեղավոր եմ և իբրև ավելի մեղավոր առաջնահերթ դա ի´նձ է անհրաժեշտ»:

 «Պետք է հատկապես էլ ավելի զորացնենք պահքի սխրանքը` այն ավարտելով աղոթքի ջանասիրությամբ, կատարելով մեղքերի ընդհանրական և անկեղծ խոստովանություն, բարի գործեր, առատաձեռն ողորմություններ, ցուցաբերելով հանդարտություն, հեզություն և ամեն տեսակի առաքինություններ, որպեսզի նմանօրինակ բարի գործերով արժանանաք հասնելու Տիրոջ Հարությանը և բերկրելու Նրա առատաձեռնությամբ» (Սուրբ Հովհան Ոսկեբերանի հորդորական խոսքը Քառասնօրյա Սուրբ Պահքի վերաբերյալ):

հոդվածը պատրաստել է Միքայել սարկավագ Մարգարյանը
Աղբյուր՝ www.pahq.info

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arshak eps. harcazruyc Հաղորդման հյուրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիկոսպոս Խաչատրյանը
Հաջորդ նյութը 20140301 175916 Հիսուսի եւ առաքյալների ուսուցումը պահքի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

votnlva
Պահքի մասին

Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա

15 Ապրիլի, 2025
Mijinq
Պահքի մասին

Միջինք

4 Մարտի, 2025
Mayr Ator 1
Պահքի մասին

ՊԱՀՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՒ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ

17 Փետրվարի, 2023
rajavorac pahq 21
Պահքի մասին

Առաջավորաց պահքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է

30 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?