Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Har Isahak Poghosyan 21
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Բուլղարիայում գործում է 11 հայկական եկեղեցի
Նորություններ

Բուլղարիայում գործում է 11 հայկական եկեղեցի

Published: 7 Մարտի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Բուլղարիայում հայապահպանության, մայրենի լեզվի ուսուցման, հայոց լեզվով հաղորդակցության հարցերի մասին www.bekum.am կայքի միջոցով իր մտորումներն է արտահայտել Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Իսահակ Վարդապետ Պողոսյանը:

————————————————

 Եկեղեցու և յուրաքանչյուր թեմական միավորի հիմնական առաքելությունը Քրիստոսի վարդապետության քարոզությունն է:

 Հայ եկեղեցու կյանքում, առնչված մեր ժողովրդի բավական ինքնօրինակ պատմությանն ու ճակատագրին, հավասարապես իրականացվում է նաև ինքնության բացահայտման և ազգային գիտակցության ամրագրման աշխատանք: Սա իրեն բոլոր թերացումներով ու առավելություններով հանդերձ, որքան էլ որ դժվարին, երբեմն թերագնահատվող ու անգամ չհասկացվող, նույնքան էլ կարևոր ու անմերժելի, անփոխարինելի ծառայություն է, որի վկան, վկայությունն ու երաշխավորը հենց մեր ժողովուրդն է իրեն բոլոր մակարդակներով:

 Ընդհանրապես յուրաքանչյուր երկիր ու աշխարհագրական միջավայր բնականաբար ունի և պետք է որ ունենա իրեն բազմաբովանդակ խնդիրները, որպիսիք այսպես-այնպես ներազդում են տվյալ հարթության մեջ ապրող հանրության վրա: Այս է հիմնական պատճառներից մեկը, որ մեր հայրենակիցներից շատեր, ուր որ ապրում են, կամա-ակամա դառնում են այդ մշակույթի կրողները: Եվրոպայում և մասնավորաբար Բուլղարիայի Հայոց թեմում առավել ևս:

 Խնդիրներն ու խնդրահարույց իրավիճակները շատ են: Սկսած ամենապարզ հարաբերություններից մինչև ամենադժվարին հայեցակարգերը: Բայց միանգամայն պարզ է, որ այստեղ հայկական մշակույթի, դպրոցի ու եկեղեցու դերն անուրանալի է: Հետևապես մեր հիմնական խնդիրը, կարճ ասած` հայապահպանությունն է՝ բառի ամենաիսկական իմաստով, սակայն որքանով որ Եվրոպայում դա հնարավոր է:

 Այս նպատակին ընդառաջ, խոսելուց ավելի անհրաժեշտ է համբերատար գործել, օրինակ տալ, միջոցներ հայթայթել, ապահովել ինչպես համերաշխություն ու փոխադարձ հասկացողություն մարդկաց ու հաստատությունների միջև, այնպես էլ կենդանի ու անհրաժեշտ հաղորդակցություն հայրենիքի ու այլ կառույցների հետ: Մանավանդ նկատի ունենալով ներկա աշխարհի մարտահրավերները:

 Փակ աչքով արդեն տեսանելի է, որ աշխարհն ու մարդկությունը, ծուռ աճող ծառի նման, բոլորովին այլ ճանապարհով են ընթանում: Ամենուր նկատելի է շարունակ աշխարհականացման ու այլասերումի վտանգը, պակասում է իրական լուսավորությունը. իսկ ի տեղի «լուսավորության» քարոզվում են միանգամայն այլ երևույթներ: Իրատեսորեն, թվում է թե անկարելի է այս հոսանքին հակառակ գնալ:

 Սակայն մենք այլ ճանապարհ էլ չունենք: Մարդկությունն ավելի դժվարին իրավիճակներ էլ է հաղթահարել: Եվ վերջապես, առանց Աստծո ու հայրենիի, ինչպես բանաստեղծը պիտի նկատեր, գուցեթե կարելի է չմեռնել, բայց ապրելն անհնարին է:

 Մեզանում անթաքույց կարող ենք հաստատել, որ թեև շատ են դժվարությունները, այդուհանդերձ առկա է բավական աշխույժ ու հոսող կյանք, այդ թվում և հայկական կյանք, ու հատկապես հայկական կյանք:

 Ունենք 11 եկեղեցի, բավարար թվով եկեղեցական սպասավորներ, 13 ծխական միավոր, մի շարք կազմակերպություններ ու ամենուր մանավանդ նվիրյալ հայորդիներ, ովքեր իրենց նախանձախնդիր կեցվածքով շատերի ու մանավանդ օտարների զարմանքը կարող են հարուցել: Մեր հիմնական մտահոգություններից մեկը, եթե կոնկրետանանք, մայրենիի ուսուցման, հայերենով հաղորդակցություն ապահովելու հարցն է:

 Մեր ռազմավարությունը, մեզանից շատ ավելի առաջ ամրագրված, մեր ծառայությունն է, իսկ մարտավարությունը`եկող սերնդի երաշխավորությունը, մանավանդ հոգեմտավոր երաշխավորությունը:

Աղբյուր՝ bekum.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Eghishe avag qahana 4 կաթողիկոս տեսած տեր Եղիշեն արդեն 70 տարի ծառայում է իր ժողովրդին
Հաջորդ նյութը Surb Astvacacin ekegheci e1488889965225 Ոչ միայն հացիվ. Էջմիածնի Սբ. Աստվածածին եկեղեցի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ghazaravani menastan 12
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ղազարավանի Սուրբ Նարեկ մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին (նկարներ)

31 Հոկտեմբերի, 2023
24 2 4
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Պապի հանդիպումը (նկարներ)

24 Հունիսի, 2016
Ter Vahram
Նորություններ

Կոնյակը և վաճառքից գոյացող հասույթը Մայր Աթոռի հետ ոչ մի առնչություն չունի

6 Փետրվարի, 2017
24 3 5
Նորություններ

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

24 Ապրիլի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?