Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Miqayel srbazan 274
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Այդ ո՞ր մարդկանց աչքերի մեջ է իրավունք ձեռք բերել նայելու, թող որևիցե մի հոգևորականի աչքերի մեջ նայի» Շիրակի թեմի առաջնորդ
Նորություններ

«Այդ ո՞ր մարդկանց աչքերի մեջ է իրավունք ձեռք բերել նայելու, թող որևիցե մի հոգևորականի աչքերի մեջ նայի» Շիրակի թեմի առաջնորդ

Published 2 Հունիսի, 2021
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ArmDaily.am-ի զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

 -Երեկ լուսանկար տարածվեց՝ սպիտակ պոլիէթիլենային պարկերում մեր նահատակ զինվորների մասունքներն էին։ Ինչի՞ մասին է վկայում այս վերաբերմունքը, արդյոք սա նշան է հասարակության բարոյահոգեբանական ճգնաժամի։

 -Իհարկե մեր հասարակության բարոյահոգեբանական ճգնաժամի մասին, բայց գլխավոր պատասխանատուն միշտ մնում է իշխանությունը, ինչպես միշտ եմ ասել, ոչ թե հիմա եմ ասում՝ երեսուն տարի առաջ էլ եմ ասել, որ ամեն ինչի համար հիմնական պատասխանատուն մնում է իշխանությունը։ Եվ նաև հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի պատասխանատուն՝ թիվ մեկ պատասխանատուն, մնում է իշխանությունը։

-Հասարակությունը լիովին գիտակցո՞ւմ է, թե ինչ է կատարվել յոթ ամիս առաջ։

-Եթե հասարակությունը գիտակցեր, այսօր իշխանությունն այլևս նույնը չէր լինի։ Եթե հասարակությունը գիտակցեր, այսօր նույն մարդիկ իշխանության մեջ չէին կարող լինել՝ հնարավոր չէր, որ լինեին։ Հնարավոր չէր, որ իշխանափոխություն տեղի չունենար։ Դա էլ է խոսում հասարակության բարոյահոգեբանական խորը ճգնաժամի մասին, երբ որ կրիտիկական զանգված չի ձևավորվում բարոյական սկզբունքների իմաստով, որտեղ կգերակշռեն բարոյական սկզբունքները։

-Այսօր հունիսի 1-ն է և Հանրապետության հրապարակում համերգ է անցկացվելու։ Շատերն են իրենց բողոքի ձայնը բարձրացրել, շատերն ասում են, որ համերգը ավելի կխորացնի հասարակության պառակտվածությունը։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին։

 -Դե եթե այդ մոտեցումով է արվում՝ դա, անշուշտ, լավ չի։ Ես չգիտեմ ինչ մոտեցումով է արվում։ Ես միշտ ասել եմ, որ կյանքը շարունակվում է և կյանքը պիտի շարունակվի, բայց ամեն ինչ պետք է լինի բարոյականության սահմաններում։ Հիմա, մեր երեխաների համար կարելի է ամեն ինչ էլ անել, մեր երեխաները արժանի են լավագույնին, բայց այս պահին լավագույնը։ Լավագույնի սանդղակը կարելի էր իջացնել, չէ՞, ընդամենը այդքան։ Թե չէ միշտ էլ կարող են արդարանալ, թե երեխաների համար արեցինք, բայց մի տարի էլ կարելի էր այդ լավագույնի սանդղակը իջացնել որոշ իմաստով, որպեսզի ավելորդ գրգռվածություն զոհվածների հարազատների մոտ և ոչ միայն հարազատների մոտ, մարդիկ կան, որ զոհ չունեն, բայց էլի շատ ծանր են տանում եղածը, այնպես չի, որ միայն զոհվածների հարազատներն են ծանր տանում։ Դա աննրբանկատության, աննրբազգացության խնդիր է, որ այս իշխանությունները չի ունեցել, չունի, չի կարող ունենալ, որովհետև նրբանկատությունն ու նրբազգացությունն իրենցից անհաղորդ է, իրենք չեն կարող դա հասկանալ։ Իսկ եթե մարդը չի կարող հասկանալ՝ ի՞նչ պահանջես։ Ոչ մի հարցում նրբանկատ չեն եղել՝ հիմա ինչի պիտի այս հարցում նրբանկատ լինեն։

 -Լոռու մարզ այցելության ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը հպարտ է մեր պարտությամբ, քանի որ չնայած այդ պարտությանը, իրենք մարդկանց աչքերի մեջ նայելու հնարավորություն ունեն։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս կարգի հայտարարություններին։

-Այդ ո՞ր մարդկանց աչքերի մեջ է իրավունք ձեռք բերել նայելու, թող որևիցե մի հոգևորականի աչքերի մեջ նայի, թե՞ հոգևորականներն արդեն այս հասարակության մաս չեն կազմում։ Եթե ինքը իր նմանների աչքերի մեջ կարողանում է նայել՝ դա դեռ չի նշանակում, որ ինքը կարող է նայել մարդկանց աչքերի մեջ։ Դա դարձյալ նույն մերկապարանոց հայտարարությունն է՝ ոչ մի հիմք չունեցող, օդի մեջ կախված, ինքնասիրահարված պինգվինի խոսք է, ինչ պիտի լինի դա և դա իր համակիրների շրջանակը ավելի պիտի պակասեցնի և փառք Աստծո, որ պիտի պակասեցնի։

 -Արդյո՞ք նմանատիպ հայտարարությունները փորձ չեն հասարակությանը հաշտեցնելու պարտության փաստի հետ։

-Դե կարող է դա այդ նպատակը ունենալ, բայց ինքն այդքան խելք չունի, որպեսզի կարողանա այդ ձևով ներկայացնելով փորձել ինչ-որ բանի հասնել։ Պարզապես անհավասարակշիռ անձ է, ցանկացած պահի ցանկացած անհավասարակշիռ արտահայտություն կարող է անել պահի տակ, հետո մյուսները փորձեն դա մեկնաբանեն, ինչպես և դա մեկնաբանեցին։ Պետք է առանձին մի հատոր կազմել՝ իր ասածներն ու դրա մեկնաբանությունները։

 -Հույս ունե՞ք, որ հասարակության մոտ առկա բարոյահոգեբանական այս ճգնաժամից մենք դուրս կգանք, հնարավո՞ր է հասարակությանը դուրս բերել այս ապատիկ վիճակից։

-Տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում ինձ անհնար է թվում այս պահին, բայց Աստված մեծ է։ Աստված, եթե մտնի իր գործի մեջ կամ ավելի ճիշտ մենք Աստծո գործի մեջ մտնենք՝ այո, հնարավոր է, բայց դրա նշույլները չեն երևում։

Հայկա Ալոյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Dastiarakutyun Երեխաների դաստիարակության մասին. Ս. Հովհան Ոսկեբերան
Հաջորդ նյութը Bagrat eps Galstanyan Սա մեր երկիրի ողջ հոգեվիճակն է՝ պարկերի մեջ փաթաթված, բանտված, խոցված և նետված մի կողմ․ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?