Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HEHEM 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ավարտվեց «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը (նկարներ)
Նորություններ

Ավարտվեց «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը (նկարներ)

Published: 11 Հուլիսի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

🟣 Ավարտվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, ՀԵՀԵՄ Գրասենյակի հրավերով հուլիսի 5-10-ը հայրենիքում անցկացված «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» խորագրով համահայկական ուխտագնացությունը։
🟣Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցեցին շուրջ հարյուր հիսուն երիտասարդներ՝ նվիրապետական աթոռներից, հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ։
🟣Ուխտագնացությանն իրենց մասնակցությունը բերեցին ԱՄՆ Արևմտյան թեմի և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևելյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից Հոգեշնորհ Տ․ Գասպար աբեղա Կարապետյանը և Լուսարարապետ Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը, մի շարք թեմերի երիտասարդական հարցերով հոգևոր պատասխանատուներ, մասնավորապես Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ․ Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՄՆ Արևմտյան թեմից Արժանապատիվ Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանը, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Գևորգ քահանա Միրզոյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Իսրայելյանը, Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Համազասպ քահանա Հագեյանը։
🟣Ուխտավոր երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում ընդունեց և իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
🟣Ապա Մայր Տաճարի դիմաց ուխտավորներն աղոթք առաքեցին առ Աստված, որից հետո այցելեցին Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե վանքեր և Զվարթնոցի տաճար։
🟣Ուխտագնացությանը մասնակից երիտասարդներն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց խոնարհումը բերելով Ցեղասպանության նահատակների հիշատակին։
🟣Ուխտագնացության վերջին օրը ուխտավորները Կոտայքի թեմում մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին։ Պատարագիչն էր ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ և ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
🟣 ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթացն այս անգամ կրում էր «Թվային Քրիստոնեական երիտասարդական աշխատանք» խորագիրը, և կրթական առաջադրանքներն ուղղված էին թվային աշխարհում երիտասարդների գործունեության ակտիվացմանը։ Դասընթացի հեղինակը ՀԵՀԵՄ Գրասենյակի Հասարակական կառույցների գծով փոխտնօրեն, երիտասարդական աշխատանքի փորձագետ և դասընթացավար երեցկին Անգելինա Ալեքսանյանն էր։

HEHEM 1 HEHEM 2 HEHEM 7 HEHEM 8 HEHEM 9 HEHEM 10 HEHEM 12 HEHEM 14 HEHEM 15 HEHEM 16 HEHEM 17 HEHEM 21 HEHEM 24 HEHEM 26 HEHEM 27 HEHEM 31

 

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Zaqaria357 Ում էր խանգարում «Հայ եկեղեցու պատմությունը». Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան (տեսանյութ)
Հաջորդ նյութը AMN arevelyan temi ughtavorner 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Etchmiadzin mayr ator
Նորություններ

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

16 Հունվարի, 2017
Ekeghecakan kyanq
Նորություններ

Եկեղեցական կյանք (10.10.2016)

11 Հոկտեմբերի, 2016
Khachqar Filadelfia 8
Նորություններ

Ֆինլանդիայի Էսպո քաղաքում տեղի է ունեցել խաչքարի օրհնության և օծման արարողություն (նկարներ)

21 Օգոստոսի, 2023
31.12.09
Նորություններ

Սուրբծննդյան հայրապետական այցելություններ (նկարներ)

31 Դեկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?