Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
9 2 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների (նկարներ)

Published: 9 Հուլիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի անդամների և միջբուհական «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ ուղեկցությամբ  Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միության (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի:

 Հանդիպմանը Թովմա վարդապետը Նորին Սրբությանը տեղեկություններ հաղորդեց ՀԵՀԵՄ-ի և ՀՊՏՀ-ի ուսանողական խորհրդի միջև ձևավորված համագործակցության և նախանշվող համատեղ նոր ծրագրերի մասին:

 Այնուհետև երիտասարդները Վեհափառ Հայրապետին հանգամանորեն ներկայացրեցին իրենց գործունեությունը՝ ընդգծելով, որ իրենց առաքելության կարևորագույն ուղղություններից է նաև ազգային գաղափարախոսության տարածումը:

 Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց ՀԵՀԵՄ-ի և բարձրագույն ուսումնական հաստատությունների ու ազգային կառույցների միջև առկա կապերի առնչությամբ՝ հաստատելով, որ այդ շփումը հնարավորություն է ընձեռում ուսանողությանը լավագույնս ճանաչելու Հայոց Եկեղեցին: Նորին Սրբությունը նշեց, որ Հայ Եկեղեցու մասին պատկերացումները հաճախ սահմանափակվում են ծիսապաշտական արարողություններով, մինչդեռ, ըստ Հայոց Հովվապետի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կրողն է հայ ժողովրդի հոգևոր և ազգային մշակույթի հսկայական ժառանգության, որի նպատակն է եղել բոլոր ժամանակներում աստվածաճանաչողությունը հասանելի դարձնել հայորդիներին:

 Նորին Սրբությունը վերահաստատեց, որ Հայ Եկեղեցու առաքելությունն է ըստ ամենայնի աջակցել հայ երիտասարդին կանգնելու աստվածաճանաչողության ճանապարհին և ընթանալու դրանով` հավատարիմ ժառանգորդները լինելով իրենց հայրերի կերտած հոգևոր ու մշակութային արժեքների:

 Վեհափառ Հայրապետը անդրադարձ կատարեց երիտասարդության հոգիները փոթորկող ժամանակակից մարտահրավերներին և տարածվող կործանարար կեղծ գաղափարախոսություններին` դրանց հաղթահարման գործում կարևորելով ինքնաճանաչողությունը, ծանոթությունը Հայոց Եկեղեցու վարդապետությանը և քարոզած արժեքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուսանողների հետ զրուցեց նաև հոգևոր կյանքի նկատմամբ ուշադրության, հաճախակի եկեղեցի այցելելու, աղոթական կյանքով ապրելու անհրաժեշտության և լավ ուսանելու կարևորության մասին:

 Վերջում Նորին Սրբությունը երիտասարդ ուսանողներին պատգամեց իրենց ձեռք բերած գիտելիքներն ի սպաս դնել հայրենիքին` ապահովելով նրա առաջընթաց ու բարօր կյանքը:

9 2 1 9 2 2 9 2 3 9 2 4 9 2 5 9 2 6 9 2 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 09.07.2019 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին (նկարներ)
Հաջորդ նյութը 9 3 1 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 875
Նորություններ

Կկատարվի քահանայական ձեռնադրություն

11 Նոյեմբերի, 2022
Avag Hingshabti 8
Նորություններ

Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

6 Ապրիլի, 2023
Karine Esayan 124
Նորություններ

Ուշքի եկեք, ժողովո՛ւրդ, մի՛ պառակտեք, մի՛ թուլացրեք եկեղեցին. պատմաբան

11 Հունիսի, 2018
01 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին

1 Մարտի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?