Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
GHX skizb 13
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Նորություններ

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Published: 4 Մարտի, 2023
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։
ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Հայաստանում և Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված կացության և առկա մարտահրավերների մասին զեկույց ներկայացրեց ԳՀԽ անդամ, ի․գ․դ․ Գևորգ Դանիելյանը։ Զեկուցողը, հանգամանորեն ներկայացնելով Հայաստանում և Արցախում ստեղծված կացությունը, անդրադարձ կատարեց երկրի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնավորաբար անվտանգային մարտահրավերներին:
Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ԳՀԽ-ն արձանագրեց, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքն Արցախի անկախության ճանաչումն է՝ ելակետ ունենալով ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքը: Այս առնչությամբ կարևորվեց համազգային համընդհանուր ջանքերի միավորումը, միջազգային հանրության ամենալայն շրջանակների աջակցության ապահովվումը և մասնավորաբար այդ ուղղությամբ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը։
Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ժողովականներին տեղեկություններ փոխանցեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ։ Ծանուցվեց, որ բարեհաջող ընթացքի մեջ են Մայր Տաճարի ներքին հարդարման, որմնանկարների վերականգման, օդափոխության համակարգի տեղադրման և արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է սույն թվականի սեպտեմբեր ամսին։
Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ-ը գոհունակությամբ արձանագրեց, որ տևական դադարից հետո Մայր Տաճարն իր դռները կբացի հուրախություն և ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի:
Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության, եպիսկոպոսաց ձեռնադրության և հարակից միջոցառումների կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրեց, որ արարողություններն ու միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար ձևավորվել են հանձնախմբեր, որոնք կհամակարգեն ծիսական, արարողակարգային, հրատարակչական, քարոզչական և տեղեկատվական ոլորտների աշխատանքները։
Գերագույն Հոգևոր Խորհուրդը գոհունակությամբ ընդունեց ներկայացված տեղեկությունը և ծրագրեց Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողություները և հարակից միջոցառումները կազմակերպել ս․ թ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ եպիսկոպոսական ձեռնադրությունը՝ հոկտեմբերի 8-ին։
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ժողովականներին ներկայացրեց Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին նվիրված տոնակատարությունների շրջանականերում նախատեսված հոգևոր, կրթական, մշակութային միջոցառումների ծրագիրը։
Նշվեց նաև, որ առաջիկա կիրակի՝ մարտի 5-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում կընթերցվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի 850-րդ տարելիցին նվիրված Հայրապետական Կոնդակը:
Նաթան Սրբազանը տեղեկացրեց, որ ի նշանավորումն Երանաշնորհ Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի՝ ս. թ. դեկտեմբերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Վատիկանում կկազմակերպեն համատեղ միջոցառումներ: Սրբազան Հայրը նշեց նաև, որ Սուրբ Ներսես Շնորհալու հիշատակի օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս ներառել է հատուկ նշվող տոների շարքում:
Ժողովականները ծանոթացան նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2022 թվականի գործունեության տեղեկագրին: Արձանագրվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականների ընդհանուր թիվը 721 է՝ 49 արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 72 կուսակրոն քահանա (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա), 504 քահանա, 96 սարկավագ: Անցնող տարում իրականացվել են տարբեր հոգևոր-քարոզչական, կրթական, մշակութային ծրագրեր՝ ՀՀ Զինված ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, կրթական ու մշակութային հաստատություններում և համայնքներում։
Կարևորությամբ անդրադարձ կատարվեց 2022 թվականի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված սոցիալական աջակցության և օժանդակության ծրագրերին։ Հիշյալ ծրագրերն ուղղված են եղել ի նպաստ զոհված և վիրավոր զինվորների ընտանիքների, պատերազմի հետևանքով Արցախից և սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ու սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված հայորդիների։
Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Եկեղեցու կանոնական ու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական խնդիրներին, կրթական ծրագրերին և Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող հարցեր:
Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը AMN i despan 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին (նկարներ)
Հաջորդ նյութը Garegin Katoghikos 3574 Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը մարտի 8-ի առիթով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Tavush kiraknorya
Նորություններ

Տավուշի թեմում կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման քննություններն են

14 Հուլիսի, 2016
Artur Simonyan
Նորություններ

«Կյանքի խոսք»-ի հայաստանյան առաջնորդը մտահոգ է. իրենց հիմնադրի հեռացումով՝ «ոտքով — գլխով կրակն են ընկնում»

17 Մարտի, 2014
Vaveragrer hay ekeghecu
Նորություններ

Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան» մատենաշարի հերթական հատորը

15 Հուլիսի, 2020
Hayr Isahak
Նորություններ

Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը

20 Հունիսի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?