Ահավոր մեղսասեր մի մարդ սովոր էր մշտապես փառաբանելու կույս Մարիամին և իր սովորական աղոթքը նրան մատուցելու: Մի օր, երբ անապատում սաստիկ քաղցած էր, Սբ. Աստվածածինը վայելչագեղ կույսերի հետ նրան երևաց` ազնվական կերակուրներ նրան բերելով, բայց գարշելի ու կեղտոտ ամանով: Եվ նրան ասաց.
– Կե՛ր այդ: -Իսկ նա ասաց.
– Այդ կերակուրը բարի ու գեղեցիկ է, բայց չեմ կարող այն ուտել գարշելի ամանի պատճառով: Այդժամ ամենօրհնյալ Տիրամայրը նրան ասաց.
– Փառաբանությունդ, որ ինձ մատուցում ես, բարի է ու գեղեցիկ, բայց սիրտդ՝ անմաքուր, որի համար էլ այն չեմ սիրում և չեմ ընդունում: Ապա սրանից հետո ապաշխարությամբ մաքրվեց:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007 Թ.