Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hxutyun s Astvacacni
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Աստվածածնի մոր՝ Աննայի հղության հիշատակության տոն. Դեկտեմբերի 9-ին
Եկեղեցական տոներ

Աստվածածնի մոր՝ Աննայի հղության հիշատակության տոն. Դեկտեմբերի 9-ին

Published: 7 Դեկտեմբերի, 2022
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 9-ը սուրբ Կույսի հղացման տոնն է:
Քրիստոսի մայրը՝ ամենագովելի սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը ծնվել է ամուլ ծնողներից: Նա աստվածատուր է, որովայնից ընտրյալ զավակ, և նրա ծնունդը հրեշտակն է ավետել: Մարիամը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, քանզի Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր:

 Մարիամի հայրը՝ Հովակիմը, Հուդայի թագավորական ցեղից էր, իսկ մայրը՝ Աննան՝ Ղևիի, Ահարոնի զարմերից՝ Մաթան քահանայի դուստրը: Մաթան քահանան երեք դուստր ուներ: Առաջինի անունը Մարիամ էր, Հովսեփ աստվածահոր որդիների մայրը, ով ծնեց Սաղոմեին, սուրբ Կույսի մանկաբարձուհուն, երկրորդը՝ Սովյուեն էր, նա ծնեց Եղիսաբեթին՝ Հովհաննես Մկրտչի մորը, իսկ երրորդը՝ կրտսերը՝ Աննան էր, ով Գալիլիայում ամուսնացավ Հովակիմի հետ և ծնեց հրաշագեղ Մարիամին: Այս երեքը՝ Մարիամը, Եղիսաբեթը և Սաղոմեն երեք քույրերի դուստրեր էին:

 Հովակիմն Իսրայելի որդիների տոհմից էր, Հուդայի ցեղից, Դավթի թագավորական տնից: Նա բարեպաշտ, բոլորի կողմից սիրված, Աստծու երկյուղն ունեցող անձնավորություն էր, և սուրբ սրտով, անկեղծ մտքով ու հոժար կամքով ծառայում էր Աստծուն: Աննան ու Հովակիմը, լինելով պարկեշտ ամուսնության մեջ, երկար տարիներ զավակ չէին ունենում, քանզի Աննան ամուլ էր:

 Սուրբ Աննան տրտմում էր, քանի որ զավակ չունենալը ամոթ էր Իսրայելում: Հովակիմն ու Աննան արտասուքով և աղաղակներով անընդհատ Տիրոջից զավակ էին խնդրում:

 Հովակիմը հույժ հարուստ էր և Աստծուն կրկնակի ընծաներ էր մատուցում: Մի օր էլ, երբ Իսրայելի որդիներն ընծաներ էին մատուցում Տիրոջը, և Հովակիմն էլ նրանց հետ էր, Ռուփիմ քահանան նրան ասաց. «Դու իրավունք չունես առաջինը ընծաներ մատուցել Աստծուն, որովհետև չունես զավակ Իսրայելի մեջ»: Հովակիմը տխրեց և դուրս գալով Տիրոջ տաճարից՝ գնաց լեռները՝ հովիվների մոտ, որոշելով այլևս տուն չվերադառնալ, չուտել ու չխմել, մինչև որ Աստված չողորմի իրեն: Նա աղոթքն իր համար կերակուր դարձրեց և իր արտասուքը խմեց: Այդ իմանալով նրա կինը՝ Աննան, սգի հագուստներ հագավ և օր ու գիշեր արտասվում էր:

 Մի օր, իններորդ ժամին, Աննան աղոթքի է կանգնում Տիրոջ առջև ու ասում. «Հիշի՜ր, Տեր, Քո աղախնու տառապանքները և օրհնիր ինձ, ինչպես օրհնեցիր Սառայի արգանդը, տալով նրա Իսահակ որդուն»: Այդպես աղոթում էր և երկինք նայելով լալիս: Այդ ժամանակ Տիրոջ հրեշտակը երևաց նրան ու ասաց. «Աննա՜, Աննա՜, Աստված լսեց քո աղոթքը, և ահա դու պիտի հղանաս և մի դուստր պիտի ծնես, ում անունը տարածվելու է ամբողջ երկրում, և նրան պիտի նվիրես Տիրոջը՝ Աստծու տաճարին: Եվ ահա քո Հովակիմ ամուսինը գալիս է խոյերով, նոխազներով ու զվարակներով, քանզի Տերը լսել է նրա աղոթքները»:

 Հովակիմը նույնպես Տիրոջ հրեշտակից ավետիս էր ընդունել, և վերցնելով ընտիր ու անարատ տասը ոչխար՝ Տիրոջն ընծայելու համար, տասներկու զվարակներ՝ քահանաների ու ծերերի համար, և հարյուր այծեր էլ՝ ժողովրդի համար, իջնում է սարից և ընծաները մատուցելուց հետո գնում իր տունը, և նրա կինը՝ Աննան, հղիանում է:

 Հետագայում Աննան արժանանում է նաև իր Թոռան՝ Հիսուսի տեսությանը, սակայն այդ ժամանակ Հովակիմն արդեն մահացել էր:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը FE212A89 4D70 44CB 995D 7DA561EF205F Ինչու՞ ինչ-որ բան չես անում (առակ)
Հաջորդ նյութը Hogehangist 07.12 Կատարվեց հոգեհանգիստ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ekexecakan toner
Եկեղեցական տոներ

Եկեղեցական տոների նշանակությունը

15 Մայիսի, 2017
Astvacacnin axotelu masin
Քրիստոնեական

ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏԱՐԻՔԸ

4 Մարտի, 2015
Atomyanc e1486968103857
Եկեղեցական տոներ

Սուրբ Ատոմյանց հիշատակության օր

10 Փետրվարի, 2020
Stepanos nakhasarkavag
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Ս. ՍՏԵՓԱՆՈՍ` ՆԱԽԱՎԿԱ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԻՐՈՍ

26 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?