Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
412725391
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Աշխարհամատրան կիրակի կամ Կանաչ կիրակի (երրորդ կիրակի)
Եկեղեցական տոներ

Աշխարհամատրան կիրակի կամ Կանաչ կիրակի (երրորդ կիրակի)

Published: 25 Ապրիլի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Այս կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: «Աշխարհամատուռ» նշանակում է բոլոր քրիստոնյաների մատուռը, որը Երուսաղեմի առաջին եկեղեցին է, հիմնված առաքյալների կողմից: Իսկ «Կանաչ» ասելով՝ նկատի ունենք ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և անմահությունը:

 Ինչպես Մեծ պահքի կիրակիներն իրենց կարգն ունեին, այդպես էլ Հինանց կիրակիները:

 Աշխարհամատրան կիրակին տոնն է Ընդհանրական Եկեղեցու, քանզի այս կիրակի օրը հիմնարկվեց, հաստատվեց ու տարածվեց Քրիստոսի Եկեղեցին ողջ աշխարհում:

 Սա տոնն է աշխարհի Եկեղեցու և ոչ թե աշխարհի եկեղեցիների, քանզի Եկեղեցին մեկ է՝ թեև բազում մասերի բաժանված լինի, ինչի մասին ասում է Սողոմոնը. «Թող վաթսուն թագուհի և ութսուն հարճ լինեն, թող ազնիվ օրիորդներ ունենա արքան, մինչդեռ մե՜կն է իմ աղավնին, իմ կատարյալը» (Երգ Զ 7-8):

 Այսօր նաև Եկեղեցու նավակատիքն է, որն ավելի պայծառ է, քան Եկեղեցու մյուս նավակատիքները, քանզի սա անմիջապես հաջորդում է Նոր կիրակիին, որում մեր Տերը նորոգեց Եկեղեցին, քանզի նավակատիքը տաճարի նորոգման տոնահանդեսն է:

 Եկեղեցին լինելով մեկ՝ խորհրդով երկու մաս ունի՝ հին ու նոր: Հինը ձևավորվել է Դրախտում՝ վերցվելով Ադամի կողից, և աճել մինչև Քրիստոս, իսկ Նորը շինվեց Գողգոթայի վրա՝ Քրիստոսի կողից, և աճելու է մինչև աշխարհի վախճանը: Ինչպես Հին եկեղեցին Ադամի զորությամբ էր, այդպես էլ Նորը՝ Քրիստոսի: Հին եկեղեցու մասին ասված է. «Աներևույթ էր ու անպատրաստ» (Ծննդ. Ա 2), իսկ Նորի համար ասված է. «Աստված ասաց Լույս լինի և եղավ» (Ծննդ. Ա 3): Հնում եկեղեցին անտեսանելի էր ու զուրկ գեղեցկությունից և միայն Հրեաստանում էր երևելի, իսկ Նորը Սուրբ Հոգու իջմամբ գեղեցկացավ,  Քրիստոսի հավատով լուսավորվեց և եղավ երևելի բոլոր ազգերի մեջ:

 Եկեղեցին, հնի ու նորի բաժանվելով, չի կորցնում իր միությունը, քանզի Հին եկեղեցում կատարվող կարգերը ստվերներն էին Նոր եկեղեցու կարգերի՝ ըստ այս խոսքի. «Արդարև, Օրենքը հանդերձյալ բարիքների ստվերն էր, և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը» (Եբր. Ժ 1): Անմահ Գառան մորթվելով՝ ստվերական օրենքներն ինքըստինքյան վերացան, ինչպես արեգակի ծագումով չքանում են ստվերները:

 Եկեղեցին նաև նյութական բաժանումներ ունի, որոնց մեջ առաջինը կոչվում է Աշխարհամատրան, այսինքն՝ մայր բոլոր եկեղեցիների, և կարգված է բոլոր հավատացյալների համար: Ժամանակային առումով առաջինը կառուցվել է Սուրբ Էջմիածինը՝ Տրդատ արքայի կողմից, ապա Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը՝ Հեղինե թագուհու կողմից: Այնուհետև Կոստանդիանոս կայսրը Հռոմում կառուցում է Սուրբ Պետրոս եկեղեցին: Չնայած որ Սուրբ Հարության տաճարն առաջինը չի կառուցվել, սակայն Խաչյալի զորությամբ այն գերազանց է մյուս եկեղեցիներից: Քանի որ Սողոմոնի տաճարի փոխարեն կառուցվեց, ինչպես և Սիոնը՝ Սինա լեռան փոխարեն եղավ: Եվ որ ավելի կարևոր է, կառուցվել է Գողգոթայի վրա և սրբվել Տիրոջ Արյամբ: Սա ևս կոչվում է Աշխարհամատուռ, ինչպես Նոյյան տապանը, քանի որ այն ընդհանուր է բոլոր քրիստոնյաների համար:

 Երուսաղեմի տաճարը կառուցելուց հետո հայրապետները հաստատեցին Կաթողիկե Եկեղեցու տոները՝ մեկն այս գարնանային ժամանակներում և մեկն էլ՝ աշնանը:

Արամ Դիլանյանի

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 24 3 5 Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Հաջորդ նյութը Zxjum xotovanutyun e1493384789486 Աստծու առջև բաց ճակատով ներկայացիր (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Tearnyndaraj 3
Եկեղեցական տոներ

Հիսուսի Տաճարին ընծայման տոն կամ Տեառնընդառաջ. փետրվարի 14-ին

13 Փետրվարի, 2024
Stepanos nakhasarkavag
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Ս. ՍՏԵՓԱՆՈՍ` ՆԱԽԱՎԿԱ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԻՐՈՍ

26 Դեկտեմբերի, 2022
surb Suqyasyaner
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Ս. Սուքիասյանց քահանաներ (Ա-Բ դդ.)

11 Փետրվարի, 2020
ekexecu toner
Եկեղեցական տոներ

Եկեղեցու տոներ

29 Մայիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?