Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvac xosum e
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ասէ Աստուած
Քրիստոնեական

Ասէ Աստուած

Published: 8 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Այսպէս է ասում Տէրը. «Պահպանեցէ՚ք իրավունքը եւ կատարեցէ՚ք արդարութիւնը, քանզի եկել հասել է իմ փրկութիւնը, եւ յայտնվելու է իմ ողորմությունը»: (Եսայու 56: 1,2)

 Արարչագործությունից ի վեր մարդու կյանքը մշտապես լի է եղել Աստծո հետ «հանդիպումներով», երբ Աստված ուղղակի կամ աննուղակի կերպով իր կամքն է հայտնի դարձրել իր ընտրյալների ու իր սիրելիների միջոցով:

 Հին Կտակարանի մարգարեական գրականության մեջ հեղինակություն հաղորդելու համար մարգարեներն իրենց տրված հայտնությունից առաջ նշում են, որ Աստված է իրենց հետ խոսում (օր.` Եզեկ. ԺԳ 3) Հետևաբար, Աստծո կողմից պատգամի ստացումն է, որ ներշնչել է մարգարեներին ու Սուրբ Գրքի այլ հեղինակներին` խոսելու ու մարդկանց իրենց Արարչի պատգամները փոխանցելու համար:

 Ամեն հավատացյալ և բարեպաշտ քրիստոնյայի համար իր կյանքի մեծագույն հաջողության ու բերկրանքի պահը Աստծո հետ հանդիպումն է` Նրա հետ հաղորդվելը: Մենք` քրիստոնյաներս, մեր կյանքը ապրում ենք Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն. մշտարթուն կերպով ականջ ենք դնում նրա սուրբ Ավետարանի պատգամներին և այն ճշմարտապես կյանքի աղբյուր դարձնում մեր հոգու և մարմնի համար: Մայր եկեղեցին Տիրոջ խոսքը մեզ է հասցնում և կայուն եռանդով շարունակ Աստծո հետ հաղորդ դարձնում` դառնալով Տիրոջ հետ առանձնահատուկ հանդիպման վայր: Ծիսական արարողությունների ժամանակ սրբազան հայրերի ու սպասավորների բերանով հենց Տերն է խոսում մեզ հետ և այդ ձայնը երբեք չի լռում: Սրա լավագույն օրինակը ամեն անգամ սրբազան ծիսակատարությունների ժամանակ Ավետարանի ընթերցումից առաջ ժողովրդին ուղղված ազդարարումն ու կոչերն են. «Ալելուիա, օրթի´, երկյուղածութեամբ լուարուք, պռոսխումէ, ասէ Աստուած…»: Եվ բացի այդ, ընթերցման ժամանակ, հոգևորականը բարձր պահելով Ավետարանը ծածկում է իր երեսը, ի նշան այն բանի, որ ոչ թե ինքն է խոսում, այլ իր բերանով` Աստված: Հենց այս է պատճառը, որ մինչև ընթերցումը սարկավագի կողմից հորդորներ ենք ստանում` ոտքի կանգնելու, ուշադիր և երկյուղով պատրաստվելու Աստծո խոսքը լսելուն: Եվ նաև շատ կարևոր է Աստծո խոսքի ճշմարիտ ընկալումը, որը կատարվում է հոգևորականի կողմից պարզաբանելու և ուղղորդելու միջոցով:

 Այսպիսով` առավել հստակ է դառնում այն, որ յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքը լիանում է Աստծո կենարար խոսքը լսելով և այն իր առօրյայում պահելով ու կենսագործելով: Իսկ ահա այդ խոսքը, որ մեր սրտի մեջ մտնելով իր առատ ծիլերն է տալիս, ի զորու է մեզ ամբողջապես փոխակերպելու, նոր մարդ դարձնելու ու կենդանի անոթներ Աստծո Սուրբ Հոգու: Աստծո ներկայությունը մեր կյանքում զգալու ամենից դյուրին միջոցը դառնում է իր իսկ խոսքի կենսագործումը մեր կյանքում, քանի որ «Աստված միայն ասաց, և ողջ աշխարը չգոյից ստեղծվեց»:

Պատրաստեց Սևակ ուրկ. Հակոբյանը
Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 4-րդ համարից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Աստծո շնչով գրված Գիրքը
Հաջորդ նյութը Xachelutyun Խաչելության մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hogevor gandzer
Քրիստոնեական

Ո՞րն է կարևոր՝ հոգևոր հարստությո՞ւնը, թե՞՝ դրամը

8 Սեպտեմբերի, 2016
Snahavatutyun e1479811038387
Քրիստոնեական

Սնահավատության մասին

22 Նոյեմբերի, 2016
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
Qavor knqahayr 1
Քրիստոնեական

Կնքահոր (քավորի) մասին

19 Մայիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?