Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Մարտի 28 Գշ. ԳՁ. ԼԷ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 27 Բշ. ԲԿ. ԼԶ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 26 † Կիր. ԲՁ. Զ կիր. Քառասնորդական Պահոց (Գալստեան)
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 25 Շբ. ԱԿ. ԼԴ օր Մեծի Պահոց։ Տօն է Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտին ի Վիրապն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 24 Ուր. ԱՁ. ԼԳ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
03 9
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական քարոզներ > Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին (տեսանյութ)
Եկեղեցական քարոզներ

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին (տեսանյութ)

Published 4 Ապրիլի, 2021
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

     «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»
  (Ա Կորնթ. ԺԵ 20):

«Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ,
ընդունայն է քարոզութիւնն մեր,
ընդունայն են եւ հաւատքն ձեր»

(Ա Կորնթ. ԺԵ 14):

 Սիրելի քույրեր և եղբայրներ,

 Անցյալի չսպիացած վերքերի ու ապագայի հանդեպ տագնապների մեջ մխիթարություն փնտրող մեր սրտերը վերստին բացել ենք Հարություն առած մեր Փրկչի առջև և մեր հայացքներն ուղղել այն Միակին, որ ի զորու է փրկել մեզ չարաղետ փորձություններից ու արհավիրքներից և անգին կորուստների հանդիման ապրելու նոր հույս ու կամք ներշնչել մեզ:

 Մթագնած երկնքում բոցավառվող արևի պես է ճառագայթում «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը՝ բարի լուրը, որ դարեր շարունակ վերափոխում է մարդկության կյանքը:

 Քրիստոսի անձնուրաց հետևորդ, հեթանոսաց առաքյալ Պողոսը, առանց երկիմաստության, բովանդակազուրկ է համարում քրիստոնեական հավատքը՝ առանց Հարության հրաշքի ճանաչման: «Եթե Քրիստոս հարություն չի առել,– ասում է նա,- ապա ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է նաև ձեր հավատքը» (Ա Կորնթ. ԺԵ 14):

 Քրիստոսի հարությունը վեմն է մեր հավատքի: Առանց Հարության հրաշքի չէր կարող իմաստ ստանալ Քրիստոսի զոհաբերությունը՝ Նրա չարչարանքները, Նրա խաչելությունն ու Նրա մահը:

 Շատերի համար Քրիստոսի Հարությունը այսօր ևս շարունակում է մնալ առասպելական մի դյուցազներգություն, որոշներ հակված են այն վերագրել առաքյալների բորբոքված երևակայությանը, իսկ ոմանք, ավելի հեռուն գնալով, Քրիստոսի հարությունը  համարում են մարդկության պատմության մեջ երբևէ  արձանագրված մեծագույն խաբեությունը: Կասկածամտության ու հոռետեսության շարունակական այս հորձանքների առջև, սակայն, երբեք ու երբեք չի նվազել հարության հրաշքի լույսը, այլ՝ պատմության մեջ անկասելի իր հաղթարշավով՝ գրավել ու գերել է նորանոր սրտեր ու հոգիներ: Հավատավոր քրիստոնյաները առաքյալների նույն համոզվածությամբ այսօր ևս շարունակում են վկայել, որ «Այս Հիսուսին է, որ Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք» (Գործք. Բ 32):

 Այո՛, քրիստոնյաներն աներկբա հավատում են, որ Քրիստոս հարություն է առել: Հավատում են, որ Քրիստոսի հարությունը ոչ միայն միստիկական, այլև  պատմական իրողություն է: Հավատում են, որ Քրիստոս, հարություն առնելով, մարդկանց ևս հարություն առնելու շնորհը պարգևեց. «Ես եմ հարությունը և կյանքը, – ասում է Նա, – եթե մեկը հավատա ինձ, անգամ եթե մեռնի՝ կապրի» (Հովհ. ԺԱ 25)։

 Պողոս Առաքյալը, հետևելով Քրիստոսին, երկրորդում է․ «Եթե մենք միացած ենք Քրիստոսի հետ մահվամբ, ապա միացած պիտի լինենք նաև հարությամբ» (Հռոմ. Զ 5):

 Սուրբ Հարության մասին խոսելիս, պաշտպանվելով ամբաստանություններից, նույն Պողոս առաքյալը պետական ատյանի առջև վկայում է. «Հույս ունեմ առ Աստված,– ասում է նա,-  որ հարություն է լինելու արդարների և մեղավորների: Դրա համար ինքս էլ ճիգ եմ անում, որ Աստծու և մարդկանց առաջ միշտ մաքուր խղճմտանք ունենամ» (Գործք. ԻԴ 15-16):

 Հարության նկատմամբ հավատքը, այո՛, փոխում է մեր կյանքը: Աննպատակ որոնումները գտնում են վախճան, և հարության  հավատքով կյանքը դառնում է ճիգ, դառնում է ջանք ու դառնում է ծառայություն՝ հանուն հավիտենական կյանքի ժառանգման: Ի՞նչ է կյանքը առանց Հարության: «Խարխլված մակույկով անիմաստ նավագնացություն փոթորկահույզ ծովում», – կասեր բանաստեղծը: Հարության հավատքով է իմաստ ստանում կյանքը, ծառայությունը դառնում է առաքելություն և ոչ թե պարտականություն, հայրենասիրությունը դառնում է արժանապատվություն և ոչ թե՝ բեռ: Առանց Հարության հավատքի մարդասիրությունը վերածվում է հաշվենկատության, իսկ ազատությունը՝ սանձարձակության ու ամենաթողության:

 Երբ գիտենք կյանքի նպատակը, բացահայտում ենք նաև դրան հասնելու ուղին: Չկա դեպի երկինք տանող երկրային ճանապարհ: Եվ սա հրդեհված երևակայությամբ երկնված զուտ բանաստեղծական պատկեր չէ: Սա իրականություն է: Երկիրը պատվանդան է երկինք մեկնելու, և Հարության հավատքը շարժիչն է դեպի երկինք սլացքի:

 Հավատո՞ւմ ենք մենք այս իրականությանը: Հավատո՞ւմ ենք արդյոք, որ երկրի նպատակը երկինքն է, հավատո՞ւմ ենք, որ մահվամբ չի ավարտվում մեր կյանքը և վերջապես հավատո՞ւմ ենք արդյոք, որ այսօրվա մեր գործերը մեռյալների հարությունից հետո արձագանք են ստանալու հավերժության մեջ: Պողոս առաքյալը դրան խորապես հավատում էր և դրա համար ասում է. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55):

 Այսօր հազարավոր նվիրական զոհերի գերեզմանների առջև, անվերականգնելի կորուստների ցավերով համակված, ինչպե՞ս ձայնակից լինենք Պողոս առաքյալին և ասենք. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը»:

 Մեր երազանքները խորտակված են թվում, ապրածն՝ իմաստազրկված, հազարավոր ընտանիքներ՝ սրտաբեկված, անհուսությամբ մշուշված է ապագան և, կարծեք թե, կյանքը վերածվել է անԶատիկ մի պահեցողության: Ինչպե՞ս, ինչպե՞ս ճեղքել մշուշոտ խավարը։ Գիշերը ցերեկ է դառնում, բայց մեր գիշերվա վախճանը, թվում է, չկա: Մոռացե՞լ է մեզ արդյոք Աստված, թողել բախտի քմահաճույքի՞ն, թե՞ ժամանակ չունենք մենք Աստծո համար:

 Ունե՞նք… Ապա ինչպե՞ս թշնամանքն ու ատելությունը, սիրո ու համերաշխության զգեստավորմամբ խոր արմատներ բռնեցին մեր կյանքում: Ինչպե՞ս սուտն ու կեղծիքը ճշմարտությունից գերադասվեցին: Ինչպե՞ս հայհոյանքն ու վիրավորանքը դարձան քաջության, իսկ համեստությունն ու խոնարհությունը՝ թուլամորթության խորհրդանշան: Ինչպե՞ս մեծախոսությունը շփոթվեց ճշմարտախոսության, մարդահաճությունը՝ մարդասիրության, հայրենադավությունը՝ հայրենասիրության հետ: Եվ վերջապես ինչպե՞ս կռապաշտը համարվեց աստվածապաշտ․․․

 «Արդ, – ասում է Պողոս առաքյալը, – հեռացրե՛ք ձեզանից հին մարդուն և նո՛ր մարդ դարձեք»: Փրկչի Հարությանը հավատացող «նոր մարդուն» խորթ են նյութապաշտությունն ու եսասիրությունը: Նա ժամանակը չափում է հավերժության կշիռքով, աղետն ու հիվանդությունը նրա համար փորձություն  են, իսկ ձախորդությունը՝ փորձառություն՝ նոր հաջողության ձգտելու համար:

 Արդ, լինենք Հարության հանդեպ անշրջելի հավատքով զինված «նոր մարդ» ՝ երկինք ուղղված վճիտ հայացքով, ապագայի հանդեպ վստահությամբ և խավարի դեմ մաքառելու վճռականությամբ:

Սիրելի քույրեր և եղբայրներ,

 Այսօր մեր Տիրոջ հրաշափառ Սուրբ Հարության տոնախմբումով մեր Սուրբ Եկեղեցին հրավեր է ուղղում մասնակցել Տիրոջ Հարության ուրախությանը՝ ժամանակավորից մեկնել դեպի հավիտենականը, հարության հավատքով միավորվել, միանալ ու համերաշխվել՝ ձերբազատվել ամեն ատելությունից, թշնամանքից, անձնապաշտությունից: «Ամեն ինչից առաջ և ամեն ինչից վեր Աստված»,- այս է հաղթանակած Աստծու նկատմամբ մեր հավատքը։ Աստված, որ հարություն պարգևեց Իր խաչված ու սպանված Որդուն, նույն Աստված հարություն պիտի պարգևի նաև մեզ՝ Իր հավատարիմ ժողովրդին:

 Հոգու խորքից վերստին փառաբանում ենք Քրիստոսի Սուրբ և հրաշափառ Հարությունը, աղոթում մահվանը հաղթած Տիրոջը, որ մխիթարության բյուր շնորհներով սփոփանք բերի մեր ժողովրդի զավակներին, ամոքի վշտացյալների վերքերը, հուսալքվածներին՝ հույս, տկարներին՝ ամրություն, հիվանդներին առողջություն շնորհի և առատաբաշխ Իր օրհնության ներքո խաղաղություն ու բարօրություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու մեր ժողովրդին։

 Տիրոջ շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն ամենքիս հետ այժմ և հավիտյանս հավիտենից․ ամեն։

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 04 1 11 «Մեր ժողովրդի կյանքը ի հայրենիս և ի սփյուռս սպասում է վշտերի անհապաղ սփոփման, չարչարանքներից հառնումի և հաղթական հարության». Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հաջորդ նյութը 04 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա- Քսավիե Բելամիին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

chragaluyc tsnndyn 14
Նորություններ

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում (նկարներ)

6 Հունվարի, 2023
Chragaluyc
Եկեղեցական տոներ

ՃՐԱԳԱԼՈՒՅՑ Ս. ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ

4 Հունվարի, 2023
Arshak eps 325
Եկեղեցական քարոզներ

Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի քարոզը Խաչվերացի տոնին

11 Սեպտեմբերի, 2022
chragaluyci masin
Եկեղեցական տոներ

Ճրագալույցի մասին

11 Ապրիլի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?