Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ter vahram
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Արմեն քահանան գաղտնի ձայնագրել է Վահան Սրբազանի հետ զրույցը»
Նորություններ

«Արմեն քահանան գաղտնի ձայնագրել է Վահան Սրբազանի հետ զրույցը»

Published: 14 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանի (լուսանկարում), Վեհափառը մերժել է ծանոթանալ ներկայացված ձայնագրությանը

  – Վերջերս Հոլանդիայում ծառայող տեր Արմեն քահանա Մելքոնյանի քահանայագործության վերաբերյալ բազում քննարկումներ տեղ գտան մամուլի հրապարակումներում և սոցիալական ցանցերում, հնչեցվեցին նաև մեղադրանքներ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին: Ինչպիսի՞ն է Մայր Աթոռի դիրքորոշումը այս հարցում:

  – Նախ և առաջ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արմեն քահանա Մելքոնյանը ժամանակին ձեռնադրվել է Հալեպում, կարճ ժամանակ քահանայագործել Տեր Զորում և Լիբանանում, ապա՝ շուրջ քսանհինգ տարիներ առաջ ստացել է ազատ վիճակի թուղթ և այլևս Կիլիկիո Կաթողիկոսության իշխանության ներքո չի գտնվում: Այնուհետև նա ծառայության է անցել Գերմանիայի հայոց թեմում և այսօր էլ շարունակում է մնալ այդ թեմի հոգևորականաց շարքերում իբրև այցելու հովիվ: Չլինելով հաստատագրված ծառայության մեջ` նա ժամանակ առ ժամանակ թեմի կողմից հրավիրվում է Ս. Պատարագների և այլ արարողությունների:

 Ամիսներ է, անգամ մեկ տարուց ավելի է, ինչ Արմեն քահանայի հետ քննարկվում է իր ծառայության հարցը Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության ենթակայության ներքո, նկատի ունենալով նաև իր բնակության վայրը, ինչի առնչությամբ իրենից և պահանջվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր: Նա նաև Մայր Աթոռ է ժամանակին եկել այդ կապակցությամբ:

 Որևէ պաշտոնանկության մասին խոսք չի կարող լինել, քանի որ որևէ տնօրինություն Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի կողմից նրա ծառայության առնչությամբ չի էլ եղել: Հետևաբար, այս պահին որևէ կերպ հարցը առնչել Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ցույցին նրա մասնակցության հետ՝ տեղին չէ և հարկ չկա Տեր Արմենի, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից շահարկելու խնդիրը:

  – Տեր Արմենը հայտարարել է, որ փաթեթ է ուղարկել, որտեղ տեղեկություններ են ներկայացված Վահան Սրբազանի առնչությամբ: Արդյոք ստացվե՞լ է նման փաթեթ և ինչ է այն բովանդակում:

  – Այո՛, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ստացվել է Արմեն քահանայի նամակը կից ձայնագրությամբ: Պետք է նշել, որ ձայնագրությունը բովանդակում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի շուրջ արտահայտություններ:

 Դատապարտելի և անընդունելի նկատելով այն, որ Արմեն քահանայի կողմից գաղտնի ձայնագրվել է Վահան Սրբազանի հետ իր ունեցած զրույցը` Վեհափառ Հայրապետն անգամ մերժել է ծանոթանալ ներկայացված ձայնագրությանը: Նման քայլը հարիր չէ հոգևորականին, առավել ևս երբ խոսքը գնում է երկու հոգևոր եղբայրների հարաբերությունների մասին: Նման երևույթը պետք է բացառվի ներեկեղեցական կյանքում և չի կարող ճանապարհ հանդիսանալ խնդիրների բարվոք կարգավորման:

 Մայր Աթոռից արդարադատություն ակնկալող եկեղեցականն ինքն իրեն նախ չպետք է թույլ տար նման պահվածք և առավել ևս սեփական քայլերի արդարացման համար դիմեր նման միջոցների:

  – Ինչպիսի՞ն է խնդրի հանգուցալուծումը:

 – Պարտ է ճշմարտությունը ներկայացնել, այլ ոչ թե ճամարտակել: Հստակ է, որ նման վիճակ չի կարող հանդուրժվել. չի կարող որևէ հոգևոր սպասավոր այստեղ կամ այնտեղ ծառայելու կամայականությամբ առաջնորդվել:

 Նկատի ունենալով եկեղեցականների անհրաժեշտությունը Եվրոպայի համայնքներում` այո, քննարկվել են տարբերակներ, որպեսզի Արմեն քահանան մշտական ծառայության կոչվի և ոչ թե մնա այցելու հովվի կարգավիճակում:

 Սակայն հոգևոր ծառայությունը, ինչպես և ուխտագրում ասված է, ենթադրում է հնազանդություն եկեղեցական կանոններին և եկեղեցական իշխանությանը: Ես, իբրև եկեղեցական, չեմ կարող պատարագել կամ որևէ խորհրդակատարություն անել որտեղ որ սիրտս կամենա առանց տվյալ տարածքի եկեղեցական իշխանության, այս դեպքում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի գիտության և արտոնության: Սա, կարծում եմ, նաև քաջ հայտնի է Արմեն քահանային, որի օծումը, որքան էլ որ Աստծուց է, սակայն Աստծու կողմից եկեղեցական իշխանությամբ օժտված մարդկանց միջոցով է: Կրկնեմ. լինելով Գերմանիայի հայոց թեմի սպասավոր` ըստ եկեղեցական օրենքների նա չի կարող Ս. Պատարագ և այլ խորհրդակատարություններ կատարել թեմի տարածքից դուրս, այլ հոգևոր իշխանության ներքո գտնվող համայնքներում առանց տվյալ տարածքի հոգևոր առաջնորդի գիտության: Հետևաբար, պետք չէ պատեհապաշտությամբ առաջնորդվել, խնդիրն արհեստականորեն բարդացնել և փորձել դրան համազգային հնչեղություն հաղորդել:

 Այս իմաստով է նաև, որ համայնքային կյանքը երկփեղկման չառաջնորդելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորով Հայրապետական պատվիրակ Վահան Սրբազանի կողմից արտոնվել է վերջին պատարագների մատուցումը: Բացարձակ անազնիվ է նաև մեր ծառայակից եղբոր կողմից, համայնքային վարչությանն ուղղված առաջնորդի խնդրանքները ներկայացնել սեփական «հերոսացման» լույսի ներքո:

 Մայր Աթոռը վստահ է, որ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդն անհրաժեշտ քայլերը կձեռնարկի շտկելու իր թեմի սպասավորի կողմից որդեգրած այս վարքագիծը: Մայր Աթոռը նաև սթափության կոչ է ուղղում Արմեն քահանային. եկեղեցականի առաքելությունը համայնքում խաղաղություն և օրհնություն բերելն է և ոչ թե անտեղի խռովությունների պատճառ դառնալ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ hetq.am-ի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

 

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 14 1 Տեղի ունեցավ Աշտարակի Հայորդյաց տան բացումը (նկարներ)
Հաջորդ նյութը Snahavatutyun Աղը թափվելու, ձիու պայտի, 13 թվի, հայելի կոտրելու, սև կատվի և այլնի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ush Surb Sargis 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս վանական համալիր (նկարներ)

20 Ապրիլի, 2024
Pargev Srbazan 24
Նորություններ

Բաց հարթակ. հարցազրույց Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ

27 Հունվարի, 2021
Tachari verakangnum 20
Տեսանյութեր

Վերատեղադրվում են Ս. Էջմիածնի Մայր Տաճարի բեմառէջքի որմնապատկերները (տեսանյութ)

18 Նոյեմբերի, 2022
Ruben Shahe vrd 245
Նորություններ

«Եկեղեցին չի կարող շարունակաբար իր սրբությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերողներին ընդունել իր մեջ»

13 Հուլիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?