Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ashxarhi ararum
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Արարչագործության յոթ օրերի մասին
Քրիստոնեական

Արարչագործության յոթ օրերի մասին

Published: 30 Մարտի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Կիրակի օրվա խորհուրդը

 Միաշաբաթին՝ անդրանիկ օրը, անդրանիկ սուրբ Եկեղեցին էլ՝ Քրիստոսի ընտրյալ հոտը եւ հովիվներս, կոչված ենք ծառայական սպասավորության, որովհետեւ Քրիստոսի մարմնի եւ անդամների՝ Եկեղեցու ծառաներն ենք, որ կոչված ենք ոտքի ելնելու եւ մատռվակելու Տիրոջ տնից՝ աստվածային իմաստների հոգեւոր ու հորդաբուխ հնձաններից:

Արդ, ժամանակն ու վայրը զարդարում ու գեղեցկացնում են եւ՛ խոսքը, եւ՛ խոսքը սիրողներին, ինչպես որ գարնանը, ծաղիկներով զարդարվելով, հողն է զվարթանում, երգեցիկ թռչուններով՝ օդը եւ մեր ունկերը: Այդպես է եւ տերունական՝ կիրակի օրը մեր սուրբ մոր՝ Եկեղեցու դռանը ի փառս Աստծո ասվող մեր խոսքը: Քանզի այս օրը Աստված բացեց Իր անբավ ու անպատում բարիքների անհունը եւ սկսեց ստեղծել արարածներին, որով եւ հիմքը դրեց երկնքի ու երկրի, ինչպես որ նախ երկու սյուն են կանգնեցնում բակի եզրերին եւ ապա աստիճանաբար արանքը լրացնում շինություններով: Որովհետեւ անսահման Բարին չկամեցավ, որ միայն Ինքը վայելի Իր բարիքները, այլ անհրաժեշտ եւ արժանի համարեց տարածել ու առատացնել բարիքը այս աշխարհի շինության համար՝ ոչ թե հանուն Իր կարիքների եւ անհրաժեշտության, այլ՝ որպեսզի վայելեն Իր անսպառ պարգեւներն ու աննախանձ բարիքները:

 Արարիչը «մեկ օր» անվանեց կիրակին «Եղավ երեկո, եւ եղավ առավոտ. Մեկ օր» (Ծննդ. 1:5), եւ այս անունը չպետք է վերցնել սրանից, որովհետեւ, ինչպես Բարսեղ Կեսարացին է ասում, մեծ միաշաբաթվա օրը միակն է, որը հանապազ պատվում է Քրիստոսի հարությունը, նաեւ՝ բոլոր ադամորդիներս այս օրը պիտի հարություն առնենք աշխարհի վախճանին, երբ լուսանա վերջին կիրակին, եւ այլ ցերեկ ու գիշեր նրան չեն փոխարինի: Քանզի այն օրը Աստված է լինելու արեգակը, որ երեւալով հայտնվելու է աշխարհին ու այլեւս չի ծածկվելու.

 Այս պատճառով մենք պետք է կիրակին սուրբ պահենք ամենայն մեղքից եւ ժամատուն ու պատարագի գնանք, խոստովանությամբ այս կիրակի հաշվետու լինենք վեց օրվա ընթացքում կամա եւ ակամա գործած մեղքերի համար, որպեսզի վերջին կիրակի օրը, երբ հարություն առնենք մեռելներից եւ կանգնենք Աստծո ատյանի առջեւ, այնտեղ Նա հաշիվ չպահանջի գործերի ու խոսքերի դիմաց: Այնժամ ոչ ոք չի կարող ծածկվել մեծ հրապարակում, ուր երկնայիններն ու երկրայինները մեկտեղ են հավաքվելու, ուր ահավոր ու սոսկալի ամոթն է, որից օգուտ չի լինի՝ ի տարբերություն այն ամոթի, որն ունենում են խոստովանության պահին եւ դրանով ազատվում ամոթից:

 Արդ, պետք է պատվել եւ պահել կիրակին, բայց ոչ անբանապես՝ միայն չաշխատելով ու որեւէ գործից ձեռնպահ մնալով, սակայն արբեցությամբ, ծաղր ու կատակով եւ դատարկախոսությամբ օրն անցկացնելով, այլ կիրակին պատվելն այն է, որ, ինչպես ասվեց, այն անցնի ժամատուն գնալով ու խոստովանելով, սուրբ հաղորդությամբ եւ Սուրբ Գրքի ունկնդրությամբ:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» N 49. Գրաբարից փոխադրեց՝ Տիգրան Խաչատրյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Erusaghem parzabanum Երուսաղեմի Հայոց պատրիարքության պարզաբանումը՝ Քրիստոսի ս. Գերեզմանի վրա ս. Պատարագ մատուցելու արտոնության մասին
Հաջորդ նյութը Jamacuycy Ժամացույցը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ekexecwu davanaqy
Քրիստոնեական

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍԲ. ԵԿԵՂԵՑՈՒ ԴԱՎԱՆԱՆՔԸ

28 Ապրիլի, 2015
Apaharzan avetaran
Քրիստոնեական

Ըստ Ավետարանի` ի՞նչը կարող է ամուսնալուծության պատճառ լինել

30 Մայիսի, 2017
Քրիստոնեական

ԼԵԶՎԻԴ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ

25 Նոյեմբերի, 2016
7 1
Քրիստոնեական

Աստծո տունը

5 Նոյեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?