Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
19 2 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Uncategorized > «Արարատ» ամսագրի 150-ամյակին նվիրված գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Uncategorized

«Արարատ» ամսագրի 150-ամյակին նվիրված գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published: 19 Դեկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մայր Աթոռի գիտական հսկան» թեմայով գիտաժողով՝ նվիրված «Արարատ» ամսագրի 150-ամյակին: «Արարատ» ամսագիրը` հիմնադրված 1868 թվականին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաջին պաշտոնական հայագիտական պարբերականն էր Կովկասում, որը մեծապես նպաստել է գիտության զարգացմանը:

 Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը հանդես եկավ բացման խոսքով:

 Տեր Հայրը փաստեց, որ «Արարատ» ամսագիրն անցել է երկար, բարդ ու դժվար ճանապարհ, ընդունել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մարտահրավերները, դիմակայել, առաջ քաշել իրենն ու ապացուցել իր ժամանակին և գալիք դարերին, որ ինքը բացառիկ է, լավագույններից մեկն է թե՛ որպես հայ կրոնական մամուլ և թե՛ որպես լրագրության պատմության մեջ բովանդակալից, իսկ ավանդույթով՝ երկարակյաց: Նա նաև ընդգծեց, որ Մայր Աթոռի պաշտոնաթերթը կարևոր դեր է խաղացել Հայ Եկեղեցու, կրոնի, բարոյագիտության և այլ հարակից խնդիրների ուսումնասիրման գործընթացում՝ խոշոր ավանդ ունենալով հայագիտության զարգացման գործում:

 Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին իր օրհնությունը փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 «Այսօր դուք համախմբվել եք ձեր զեկույցներով ու քննարկումներով վերարժևորելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ամսագրի նշանակալի վաստակն ու ժառանգությունը:

    Երջանկահիշատակ Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք և նրա խրախուսմամբ հիմնադրված «Արարատ» ամսագիրը հարյուր հիսուն տարիներ առաջ կարևոր առաքելության լծվեց ազգային-եկեղեցական մեր անդաստանում: Ինչպես նշվում է ամսագրի առաջին համարի նախաբանում, «Արարատի» հանձնառությունն էր կրոնական գիտելիքների մատուցմամբ, ներկայացվող ուսումնասիրություններով ու հոդվածներով նպաստել ազգի բարոյական ու հոգևոր դաստիարակությանը: Ամսագիրը կարևոր ներդրում ունեցավ հայ աստվածաբանական մտքի, հայագիտության ու պատմաբանության զարգացման գործում: Մեծանուն հոգևորականներից Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի գլխավորությամբ նոր սերնդի հոգևորականները, Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդ եկեղեցականները հանդես եկան դավանաբանության, ինչպես նաև ընդհանուր աստվածաբանության վերաբերյալ գիտական լուրջ հոդվածներով, նշանավոր աստվածաբանների աշխատությունների թարգմանություններով: «Արարատի» էջերում հիշարժան վաստակ թողեցին նաև նշանավոր հայագետները: Ամսագրի մեծարժեք նյութերի ցանկը հարստացրել են ձեռագրագիտության, մանրանկարչության, համեմատական բնագրերի, արվեստի ու մշակույթի վերաբերյալ հրապարակումները: Դեռևս այդ շրջանում, երբ Մայր Աթոռի պաշտոնական գրություններում գլխավորապես գրաբարի գործածումն էր սահմանված, «Արարատ» ամսագրի համար նախընտրելի համարվեց գրաբարին մերձ աշխարհաբար լեզվի օգտագործումը, որպեսզի այն ընթերցողների ավելի լայն շրջանակի հասու լինի:

 Հատկանշական է նաև, որ «Արարատ» ամսագիրը լույս էր տեսնում այնպիսի մեծանուն հոգևորականների խմբագրությամբ, որպիսիք էին Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանը, Խորեն վարդապետ Ստեփանեն, Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանը, Գալուստ Տեր-Մկրտչյանը, Գարեգին վարդապետ Հովսեփյանը և ուրիշներ: Մեր խորին հարգանքն ու խոնարհումն ենք բերում երանաշնորհ Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ամսագրի վաստակաշատ խմբագիրների և «Արարատի» բոլոր երախտավորների լույս հիշատակի առջև:

 Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ հրատարակվող նյութերի հատուկ ընտրությամբ «Արարատ» ամսագիրը դարձավ այդ ժամանակաշրջանում Կովկասում առաջին գիտական լուրջ հանդեսը, որի շուրջ համախմբված հայ աստվածաբան հոգևորականները, գիտնականները, գրողները կարևոր ավանդ բերեցին գիտության ճյուղերի զարգացմանը: Այսօր էլ «Արարատ» ամսագրի հարուստ գիտական նյութերը, նաև կաթողիկոսական կոնդակների ու կարգադրությունների, Սինոդի գրագրությունների, թեմերի, գաղթավայրերի, ազգագրության վերաբերյալ տեղեկությունները օգտաշատ գիտելիքների աղբյուր են ընթերցողների և ուսումնասիրողների համար», — ասաց Վեհափառ Հայրապետը` իր գնահատանքը հայտնելով նաև մատենադարանի տնօրինությանը և գիտաժողովի իրականացմանը բարի նպաստ բերած բոլոր անձանց:

 Հայրապետական պատգամից հետո գիտաժողովն սկսեց իր աշխատանքը: Առաջին նիստին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դևրիկյանը (««Էջմիածնականության» գաղափարի արծարծումը «Արարատ»-ի էջերում»), ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, բ.գ.դ. Սերժ Սրապիոնյանը (««Արարատ»-ը՝ Մայր Աթոռի տարեգիր»), ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բ.գ.թ. Նաղաշ Մարտիրոսյանը («Հրապարակախոսությունը «Արարատ» ամսագրում»), ՀՀ Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը (««Արարատ»-ի անդրադարձը գրադարանային ոլորտին») և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վիկտոր Կատվալյանը (««Արարատ» ամսագիրը հայ գրերի գյուտի և տպագրության համազգային մեծ հոբելյանի տոնակատարության մասին»):

 Երկրորդ նիստին զեկուցեցին Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պ.գ.դ. Գևորգ Տեր-Վարդանյանը (««Արարատ» հանդեսի կեսդարյա բնագրական վաստակը»), ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. Էդիկ Մինասյանը (««Արարատ» ամսագրի պատմագիտական նշանակությունը»), ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի գլխավոր մասնագետ, պ.գ.թ. Արման Մալոյանը (««Արարատ» ամսագրի ավանդը հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ»), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Արսեն Հարությունյանը («Վիմագրությունը «Արարատ»-ի էջերում»), ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.դ. Հայկանուշ Մեսրոպյանը («Հայ բարբառագիտության հարցերը «Արարատ» հանդեսի էջերում»), Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, բ.գ.դ. Վազգեն Համբարձումյանը («Հայերենի տեսության և կանոնարկման հարցերը «Արարատ»-ի էջերում») և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Տորք Դալալյանը (««Արարատ»-ի էջերում հրատարակված բանահյուսական նյութերի ընդհանուր բնութագիրը»):

 Երրորդ նիստին բանախոսություններ ներկայացրեցին Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ Արփի Վարդումյանը («Կոմիտասը և «Արարատ» հանդեսը»), ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյանը («Հովհաննես Թումանյանը և «Արարատ» ամսագիրը. (խմբագիրներ Գալուստ Տեր-Մկրտչյանի և Գարեգին վարդապետ Հովսեփյանի բարեկամության պատմությունից»)), «Էջմիածին» ամսագրի խմբագիր Արփինե Չանթիկյանը («Կրոնագիտական-աստվածաբանական հոդվածները «Արարատ» ամսագրում»), ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Լուսինե Վարդանյանը («Շարականի ուսումնասիրությունները «Արարատ» ամսագրի էջերում»), Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի վարիչ, պ.գ.թ. Ավագ Հարությունյանը («Հայոց Ցեղասպանության և Հայկական հարցի թեման «Արարատ» ամսագրի էջերում») և ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ, պ.գ.թ.  Կարեն Մկրտչյանը («Պարսկաստանի հայ գաղթօջախը «Արարատ» ամսագրի էջերում 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին»):

19 2 1 19 2 2 19 2 3 19 2 4 19 2 5 19 2 6 19 2 7 19 2 8 19 2 9 19 2 10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 19 8 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ (նկարներ)
Հաջորդ նյութը 21 1 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները կգործեն հունվարի 2-ից

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

10.09 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարքին և նրա գլխավորած պատվիրակությանը (նկարներ)

11 Հոկտեմբերի, 2022
Grqeri shnorhandes 1
Նորություններ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ (նկարներ)

30 Հունիսի, 2022
Odneci
Նորություններ

Տեղի կունենա «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» թեմայով գիտաժողով

15 Սեպտեմբերի, 2017
Miqayel eps Ajapahyan 231
Նորություններ

«Քառասուն օր համբերելուց և իրենց համար ամեն օր աղոթելուց հետո, այսօր ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը» Միքայել եպիսկոպոս Աջապահյան

15 Հուլիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?