Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Araqinutunner aratner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Խրատ առաքինությունների և արատների մասին
Քրիստոնեական

Խրատ առաքինությունների և արատների մասին

Published: 20 Դեկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Բարեբանում եմ ձեր կյանքը, քրիստոսասերնե՛ր, քանզի այն լեցուն է բարի անվեհերությամբ, սակայն նզովյալ է սեփական կյանքն իմ, որովհետև ոչ մի բանի պիտանի չէ:

 Բարեբանում եմ ձեզ, սիրեցյալնե՛րս, ձեր արդար վարքով դուք սիրելի դարձաք Աստծուն և հրեշտակներին: Բայց ո՞վ կողբա ինձ, որ բարկացրի Աստծուն իմ ունայն գործերով: Երանյալ եք դուք, որ ձեր առաքինի վարքի և անսահման սիրո համար դարձել եք դրախտի ժառանգորդներ: Հիանում եմ ձեզանով, որ հոգևոր օգուտի համար չծուլացաք այդպիսի երկար ուղի կտրել: Եվ առավել զարմանալի է ինձ համար, որ եկել եք անարժան և մեղքերի համար դատապարտված մի մարդու մոտ և նրանից օգտավետ խոսք եք պահանջում:

 Հիրավի զարմանալի բան. հագեցածներն եկել են քաղցից հյուծվածի մոտ, Հոգու ցողով լիացածներն եկել են ծարավից պապակածի մոտ. առաքինության քաղցրությունները կրողները` արատավոր դառնությամբ լեցունի, հարուստները՝ աղքատի, իմաստունները` խղճով տկարացածի, Աստծուն հաճո դարձածները` Նրան զայրացնողի, ազատները` գերու, ժրաջանները` անփութաջանի մոտ:

 Դուք զարմանքի եք արժանի ձեր առաքինություններով, իսկ ես` անխոհեմս, կարոտ եմ դրանց:

Դուք, ժուժկալությամբ զարդարվելով, հաճո եք Աստծուն, իսկ ես` անհոգս, պարսավանքի եմ ենթակա:

Դուք ձեր բարի գործերով և գովելի առաքինությամբ դարձաք Քրիստոսի բուրմունքը (Բ Կորնթ. 2, 15), իսկ ես իմ փափկասունությամբ և ծուլությամբ լիովին գարշահոտություն դարձա: Եւ այսպես, հիրավի զարմանալի է, որ այդչափ առավելություններ ունենալով՝ եկել եք ինձ մոտ, մի մարդու, ով ինքն իրեն չի կարող օգտակար լինել:

Եվ դուք՝ քրիստոսասերներդ, խոհեմ վարվեցիք` մտադրվելով նեցուկ դառնալ իմ փափկասունությանը, փութեռանդ դարձնել իմ ծույլ հոգին, որպես ապավեն և զորավիգ ուժ ծառայել իմ անփութաջանությանը, քանզի դուք ինքներդ` որպես կատարյալներ, ոչ մի բանում թերություն չունեք:

Քանի որ առաջնորդվելով հեզամտությամբ՝ օգտավետ խոսք եք պահանջում ինձնից` անարժան մարդուց, և կամենալով մերկացնել կյանքն իմ` հրամայում եք, որ դա ես ինքս անեմ, այն է` բերեմ խոնարհության պտուղը, ուստի ես խոսքս կասեմ, բայց կասեմ ամոթահար: Որովհետև եթե սկսեմ մերկացնել ուրիշների, ապա ինքս ինձ կմեղադրեմ: Այդժամ իրավամբ ինձ կասվի Փրկչի խոսքը. Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ (Ղուկ. 4, 23):

 Բայց քանզի Տերը և բոլորի Փրկիչն Ինքն է ասում. ամեն` ինչ որ նրանք ձեզ ասեն, արե՛ք և պահեցե՛ք, բայց մի՛ արեք ըստ նրանց գործերի (Մատթ. 23, 3), ուստի, թեկուզ և անմաքուր եմ ես, սակայն կարողանում եմ ճիշտ խորհուրդ տալ, դրա համար էլ, հայացք նետելով այս հրեշտակային վարքին, ես բարեբանեցի նրա յուրաքանչյուր առավելությունը: Արդար ու բարեպաշտ կյանքով ապրողին, առաքինի վարքով փայլողին արդյոք ո՞վ չի բարեբանի նրան սպասող անպարագրելի ու անսահման բարիքների համար: Եվ ո՞վ չի արտասվի այն մարդու համար, ով անփույթ է ապրում և իր խղճուկ գործերի համար գտնվում է երկնային արքայությունից դուրս և իր անհաջողության համար վտարվել է հարսանեկան սրահից (Մատթ. 25, 11):

Ս. Եփրեմ Ասորի «ԽՐԱՏՆԵՐ»

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Uxtagnacutyun Ի՞նչ է ուխտագնացությունը և ուխտավայրը
Հաջորդ նյութը Nerel Թշնամիներին սիրելու մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Irakan krtutyun
Քրիստոնեական

Իրական կրթություն

10 Հոկտեմբերի, 2015
Astvac havitenakan e e1479891383181
Քրիստոնեական

Աստված անցյալ չէ եւ ո՛չ էլ գալիք։ Աստված հավիտենական Ներկան է

23 Նոյեմբերի, 2016
Suragat mayrutun
Քրիստոնեական

ՓՈԽՆԱԿ (ՍՈՒՐՈԳԱՏ) ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

8 Փետրվարի, 2017
Aghotq
Քրիստոնեական

Ի՞ՆՉ Է ԱՂՈԹՔԸ, ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԱՂՈԹԵՆՔ

23 Հունվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?