Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Anvanakochutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Անուն եւ առաքելություն
Քրիստոնեական

Անուն եւ առաքելություն

Published: 12 Հունվարի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Եւ երբ ութ օրերը լրացան, եւ Նա թըլփատվեց,Նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չեր հղացվել Մոր որովայնում»: (Ղուկ. 2;21)
Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Փրկչի Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին:

 Հրեշտակի խոսքին հավատարիմ լինելով՝ Սուրբ Աստվածածինը եւ Հովսեփը Հիսուս Քրիստոսին ութ օրականում թլփատում եւ անունը դնում են Հիսուս: Այս Անունը մարդկության համար մի նոր էջ բացեց, որպեսզի. «Ով հավատա Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանքը ժառանգի»: Այն նաեւ նոր կտակարանում մկրտության խորհուրդն ունի: Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հաստատած կանոնի, ութ օրականում մկրտում են նորածին մանկանը՝ Հիսուսի թլփատության խորհրդով, եւ անվանակոչում՝ Հիսուսի անվանակոչության խորհրդով: Հետեւենք մեր տիրահաստատ Եկեղեցու կանոններին եւ նորից պատվաստվենք Կյանքի Ծառին՝ Քրիստոսին, դեռ փոքրիկ հասակում մկրտության շնորհներով զարդարենք մեր երեխաներին, եւ անվանակոչենք անարատ անուններով: Մարդու անունը մեծ դեր է ունենում նրա ողջ կյանքի ընթացքում: Տիրոջ անվանակոչությամբ կարեւորվեց նաեւ մարդու անունը եւ անվան խորհրդանիշը: Դեռեւս Հին Ուխտում արդեն այդ ամենը արտացոլված էր, սակայն Տիրոջ Անվանակոչությամբ վերահաստատվեց այդ ամենը: Եւ այսօր էլ ժամանակն է, որպեսզի մենք էլ, հետեւելով Աստվածաշնչյան ավանդույթներին՝ սուրբերի աստվածադիր անունների, մեր Փրկչի անվանակոչության եւ Տիրոջ կողմից առաքյալներին նոր անուններով օժտելու փաստին, մեր զավակների անունները դնենք հենց այդ խորհրդով: Անունը մեծ ազդեցություն է ունենում մարդու ողջ կյանքի վրա: Նախակոմունիստական շրջանում մեր պապերը հենց այդպես էլ վարվում էին, սակայն կտրվեց այս սուրբ խորհրդի իսկությունը: Եթե մենք մեր զավակներին կոչենք սուրբերի անուններով, նրանք մշտապես բարեխոս կլինեն նրանց համար, եւ մեր հույսը չի կտրվի: Ամեն մարդ, որ աշխարհ է գալիս, ունենում է իր էությունը, իր մատնահետքերը, իր կյանքը եւ վերջապես՝ իր հոգեբանական կառուցվածքն ու անհատականությունը: Այս ամենից երեւում է, որ յուրաքանչյուր ծնունդ խորքում աստվածային ուղղակի միջնորդության արդյունք է: Տիրոջ անվանակոչությունը մի նոր օրհնություն է մարդկանց որդիների համար, նամանավանդ նրանց համար, ովքեր հավատարիմ են Աստծո խոսքին: Մաղթում ենք, որ այս սուրբ տոնի առթիվ, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս ձեզ իմաստության ու հավատքի հոգով պարուրի, որպեսզի հստակորեն զգաք Նրա ներգործող Աջի զորությունը եւ հաստատուն նվիրումով առաջնորդվեք դեպի հավիտենական կյանքի հանգրվանները: Ամեն

 Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» ամսաթերթ N 71

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը s.C 10.04 ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ (ՆԿԱՐՆԵՐ)
Հաջորդ նյութը Avetiq ishxanyan Komitas vardapet Ավետիք Իշխանյանի և Կոմիտաս վարդապետի թեժ բանավեճը՝ Հայ Առաքելական Եկեղեցու և պետության փոխհարաբերությունների շուրջ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Քրիստոնեական

Հարստություն դիզելու մասին

6 Դեկտեմբերի, 2014
hogi
Քրիստոնեական

Մարդկանց հոգիների մասին, թե որտեղից են գալիս եւ մարմնից ելնելուց հետո ում մոտ են գնում

25 Հոկտեմբերի, 2017
10
Քրիստոնեական

ՍՈՒՐԲ ՄԵՌՈՆ (Բանաստեղծություն)

17 Սեպտեմբերի, 2015
Suragat mayrutun
Քրիստոնեական

ՓՈԽՆԱԿ (ՍՈՒՐՈԳԱՏ) ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

8 Փետրվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?