Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin b 323
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Published: 1 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ԲՈՒՀ-երի և դպրոցների պատասխանատուներին, դասախոսներին և մանկավարժներին, ուսանող և դպրոցական Մեր զավակներին՝ Գիտելիքի, գրի, դպրության օրվա և նոր ուսումնական տարվա առիթով:

 Սքանչելի և մեծ խորհուրդ ունի գիտելիքին ու դպրությանը նվիրված օրը: Մեր ժողովուրդը դարերի մեջ, անգամ աղետալի ժամանակներում, արժևորել է ուսումը, վառ պահել իմացության սերը և իր կրթօջախների լույսը: Արդարև, ուսյալ և կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ գտնել իր առջև կանգնած խնդիրներին և իրականություն դարձնել առաջընթացի իր տեսիլքները:

 Մաղթում ենք, որ այսօր մեր ուսումնական հաստատությունները հայրենիքում և սփյուռքում օրեցօր զորանան և առավել արդյունավորեն իրենց առաքելությունը՝ կրթելով մեր զավակներին համակողմանի իմացությամբ, հավատավոր ու հայրենասեր հոգով, որպեսզի կարող լինեն նորարարությունների, ստեղծագործական սլացքների և շարունակեն քրիստոնյա մեր ժողովրդի ներկայությունը աշխարհում, որ թեպետ փոքրաթիվ, բայց իր ստեղծածով միշտ համեմատվել է մեծերի հետ:

 Մեր գնահատանքն ենք բերում կրթության գործի պատասխանատուներին, դասախոսներին ու մանկավարժներին՝ բարեջան ու նախանձախնդիր գործունեության համար: Հայրական հորդոր ենք բերում Մեր զավակներին, որ սիրեն ուսումը, լինեն ուշիմ ու ջանադիր, չթերանան իրենց պարտականություններում, որ ամուր հիմքերով սկզբնավորվի իրենց կյանքի ուղին, որն ապագան է մեր հայրենիքի ու ժողովրդի:

 Աղոթք ենք բարձրացնում, որ Աստված օրհնի ջանքերը կրթության նվիրյալների և քաջարթուն միտք ու հոգի շնորհի մեր զավակներին: Օրհնյալ ուսումնական տարի, առատ արդյունքներ ու բարի վաստակ: Ամեն:

Օրհնությամբ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 31 7 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)
Հաջորդ նյութը Dprocakan ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏԻ ԱՄԵՆՕՐՅԱ ԱՂՈԹՔԸ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

20 4
Նորություններ

Այց Եռաբլուր և հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար (նկարներ)

20 Դեկտեմբերի, 2020
Joxov 2
Նորություններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին

20 Սեպտեմբերի, 2014
12 2
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

12 Մարտի, 2019
T. Simon 245
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ

14 Դեկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?