Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Amn hayoc tem
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի եկեղեցական դասը և Թեմական խորհուրդը հանդես են եկել հայտարարությամբ
Նորություններ

ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի եկեղեցական դասը և Թեմական խորհուրդը հանդես են եկել հայտարարությամբ

Published: 12 Հունվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մենք՝ Արեւմտեան Թեմէն ներս ծառայող հոգեւորականներս, կու գանք մերազն ժողովրդին ու հաւատացեալներուն ուշադրութեան յանձնել, թէ վերջերս ականատես կ’ըլլանք կարգ մը վճարուած անհատներու կողմէ անընդունելի և փողոցային ցեխարձակումներու՝ հասցէագրուած Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդ Սրբազան Հօր բարի անունին ու նկարագրին:
Ակնյայտ է, որ ցեխարձակումները մտացածին են, անհիմն, երեւակայական ու անիրական, իսկ չարագործ բանսարկուները՝ եկեղեցւոյ եւ մանաւանդ հաւատքին հետ առընչութիւն չունեցող, ինքնակոչ «ազգայիններ»: Քաջ գիտենք, որ մեր Վեհափառ Հայրապետին ու Սրբազան Հօր բարի անունը մրոտել յանդգնող անհատները կը հետապնդեն անձնական շահերէ մղուած նպատակ ու մտադրութիւն:
Կ’ուզենք քաջատեղեակ պահել մեր հաւատացեալ ժողովուրդը, որ Արեւմտեան Թեմիս համայն հոգեւորական դասը, Թեմական Խորհուրդով միասին, համախմբուած՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին ու Թեմիս Առաջնորդ Սրբազան Հօր շուրջ, միասիրտ ու միաբան խստիւ կը դատապարտենք բոլոր զրպարտութիւններն, ցնդաբանութիւններն ու անհիմն բամբասանքները հասցէագրուած Վեհափառ Հայրապետին եւ Արեւմտեան Թեմի Առաջնորդ Սրբազան Հօր բարի անունին:
Կոչ կ՛ուղղենք նաեւ ԱՄՆ Արեւմտեան ափին գործող բոլոր հայկական կազմակերպութիւններուն՝ ազգային, քաղաքական, հոգեւոր, մշակութային եւ բարեգործական, որպէսզի պաշտօնական յայտարարութեամբ դատապարտեն խռովարարներու յերիւրալից արտայայտութիւնները։ Եթէ իսկապէս կ՛ուզենք ըլլալ «լոյսի որդիներ», ուրեմն պարտինք մեր հայեացքն ու մտածումը ուղղել դէպի լոյսը եւ ճշմարտութիւնը՝ դատապարտելով խաւարն ու խաւարի իշխանը։ Պետրոս Առաքեալ կը զգուշացնէ․ «Զգօ՛ն եղէք, արթո՛ւն կեցէք, որովհետեւ ձեր ոսոխը՝ Չարախօսը կը շրջի մռնչող առիւծի պէս՝ փնտռելով, թէ որու կլլէ»։ Ա․ Պետրոս 5։8
Համայն հոգեւարական դասը, Թեմական Խորհուրդը ու բոլոր Թեմական կազմակերպութիւնները միահամուռ սատար կը կանգնին Առաջնորդ Սրբազան Հօր յառաջիկայ բոլոր օրինական քայլերուն եւ աղօթք կը բարձրացնեն առ Աստուած, որ չքանան չարիքները, սէր ու համերաշխութիւն տիրէ մեր համայնական կեանքէն ներս:
Աղօթարար՝
Արեւմտեան Թեմի Եկեղեցական Դաս եւ Թեմական Խորհուրդ
Յունուար 11, 2019
Պըրպէնք, Գալիֆորնիա

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը S. Cnund 2 Հիսուս Քրիստոսի ծննդյան ու հայտնության տոնախմբության վեցերորդ օրվա խորհուրդը
Հաջորդ նյութը 14 2 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ԱՌԻԹՈՎ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ekeghacak kyanq 05.04.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (05.05.2017)

6 Մայիսի, 2017
01
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանի փոխնախագահին

26 Ապրիլի, 2017
20 3 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահին

20 Փետրվարի, 2016
12 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանցիներին (նկարներ)

12 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?