Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
28 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի գյուղատնտեսության նախարարին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի գյուղատնտեսության նախարարին

Published: 28 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Կարեն Գրիգորյանի:

 Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ նման այցերի շնորհիվ Հայաստանի և Իրաքի միջև հարաբերություններն ու գործակցությունը սերտանում և առավել ամրապնդվում են: Հայոց Հայրապետը տեղեկացրեց նախարարին, որ օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է նաև Իրաքի Քրիստոնեական Եկեղեցիների առաջնորդներին:

 Իր հերթին տիար Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբին շեշտեց, որ հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է, և Հայաստան իր այցի նպատակն այդ բարեկամության առավել ամրապնդումն է:

 Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իրաքի գյուղատնտեսության նախարարն անդրադարձ կատարեցին Իրաքում տիրող իրավիճակին և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին: Խոսվեց նաև Իրաքում քրիստոնեական համայնքների, այդ թվում նաև` հայ համայնքի դիմագրաված դժվարությունների մասին: Այս առնչությամբ նախարար Ալ-Լահիբին վստահեցրեց, որ իշխանություններն անհրաժեշտը պիտի անեն` զորակցելու բոլոր համայնքներին` վերականգնելու իրենց խաղաղ ու ապահով կյանքը: Խոսելով հայ համայնքի մասին` վերջինս տեղեկացրեց, որ հարյուր տարի առաջ Իրաքն իր դռները բացեց Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների առջև, և այսօր համայնքը Իրաքի անբաժանելի մասն է կազմում և լիարժեքորեն մասնակցում է երկրի կառուցմանը:
Գարեգին Բ Կաթողիկոսը, իր գնահատանքը հայտնելով հայ համայնքի նկատմամբ դրսևորվող ջերմ վերաբերմունքի համար, մաղթեց, որ Իրաքը շուտափույթ հաղթահարի այս փորձությունները և Իրաքի բարեսեր ժողովուրդը վերստին ապրի խաղաղ և ստեղծագործ կյանքով:

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Բարձրյալին` հաստատուն և անխախտ պահել հայ-իրաքյան դարավոր բարեկամությունը և արդյունավորել նախարար Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիի գործունեությունն ու առաքելությունը:

 Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը anshahaxndrutyun Անշահախնդրության մասին
Հաջորդ նյութը Mayr ator 13234 Վարդապետը հակադարձում է եկեղեցաշինության ընդդիմախոսներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

13.06
Նորություններ

Մոսկվայում տեղի ունեցավ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը (նկարներ)

13 Հոկտեմբերի, 2021
Miaban17 4 9
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց միաբանական համագումարի մասնակիցների հետ

17 Հունիսի, 2019
Mayr ator drosh
Նորություններ

Հայրապետական սրբատառ կոնդակով հաստատվեց Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակությունը

26 Մայիսի, 2022
20 2
Նորություններ

«Էօռնեկեան» դպրոցի սաները Մայր Տաճարում ընթերցեցին Ս. Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը (նկարներ)

20 Փետրվարի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?