Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
08.03.1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին (նկարներ)

Published: 8 Մարտի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին՝ գլխավորությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի և քոլեջի պետ գնդապետ Վարդգես Ներսիսյանի: Կրթահամալիրի սաներին ուղեկցում էր Կոտայքի թեմի և ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ու ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Արժանապատիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը:
Առաքել Սրբազանը, ներկայացնելով Սուրբ Էջմիածնի այցի նպատակը, ինչպես նաև կրթահամալիրում հոգևոր առաջնորդության կողմից իրականացվող աշխատանքները, հայցեց Նորին Սրբության հայրապետական օրհնությունը և պատգամը երիտասարդներին:
Իր հերթին կրթահամալիրի պետ գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության և հայրական օրհնությանն արժանացնելու համար` կարևորելով նմանօրինակ այցերը և շփումը Ամենայն Հայոց Հայրապետի հետ: Կրթահամալիրի տնօրենությունը գոհունակությամբ ընդգծեց ուսումնական հաստատություն պարբերաբար այցելող հոգևորականների բարերար ազդեցությունը, որով հնարավորություն է ընձեռվում օրենքի ապագա պահապաններին հաղորդ դառնալու Հայ Եկեղեցու պատմությանը, դավանանքին, հոգևոր ժառանգությանն ու արժեհամակարգին: ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 2012 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:
Այնուհետև ՀՀ ոստիկանության ակադեմիայի ու քոլեջի ուսանողներին և ղեկավար անձնակազմին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով Մայր Աթոռ նրանց այցի առիթով: Նորին Սրբությունը նաև ողջունեց ուսանողների որոշումն իրենց օգտակարությունը ազգին և հայրենիքին բերելու ոստիկանության շարքերում:
Վեհափառ Հայրապետը կարևորեց ոստիկանանության առաքելությունը հասարակական կյանքում օրենքի պահպանության գործում` շեշտելով, որ նաև ոստիկանի անաչառ, բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված հայրենիքի ապահով ու բարօր կյանքի ընթացքը: Այս իմաստով Նորին Սրբությունը նշեց, որ շնորհիվ ոստիկանության աշխատանքի օրինահարգությունը ամրորեն պետք է դրոշմվի մեր ժողովրդի գիտակցության մեջ: Ոստիկանության դժվարին ծառայության մեջ Հայոց Հայրապետը շեշտեց նաև սիրո գործոնի կարևորությունը, որը պետք է դրսևորվի դիմացինի նկատմամբ:

08.03.1 08.03.2 08.03.3 08.03.4 08.03.5 08.03.6 08.03.7 08.03.9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mesrop Patriarch Ի Տեր հանգեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը
Հաջորդ նյութը Arshak eps. harcazruyc Հաղորդման հյուրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիկոսպոս Խաչատրյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

mayr ator dfwjenr
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Վրաց Եկեղեցու հովուապետին եւ Վրաստանի նախագահին

15 Հունիսի, 2015
Sevan parzabanum
Նորություններ

Սևանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի վերաբերյալ պարզաբանում

17 Մայիսի, 2018
2 12
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

2 Նոյեմբերի, 2018
Grigor episkopos 1
Նորություններ

Կը հերքեմ իմ անունով Հայոց Հայրապետի մասին հրապարակումներ կատարողներու ըսածը. Գրիգոր Եպս. Չիֆթճեան

28 Մայիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?