Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
27 2 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնի հյուրերին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնի հյուրերին (նկարներ)

Published: 27 Օգոստոսի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Մայր Աթոռի հովանու ներքո անցկացվող «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի հյուրերին, կազմակերպիչներին և կամավորներին:

 Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ փառատոնի համահիմնադիր Աննա Կարապետյանը անդրադարձավ փառատոնի շրջանակներում անցնող օրերին տեղի ունեցած միջոցառումներին և դրանց շուրջ դրական արձագանքին, ապա ներկայացրեց փառատոնի պատվավոր հյուրերին և մասնակիցներին՝ շեշտելով, որ կամավորական աշխատանքներում այս տարի ներգրավվել են բազում երիտասարդներ, այդ թվում նաև Խարբերդի մանկատան սաները: Փառատոնի աշխատանքին անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման պատասխանատու Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:

 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին բաշխեց իր հայրական օրհնությունը: Հայոց Հայրապետն իր մասնավոր ուրախությունը հայտնեց, որ փառատոնը տարեց տարի ավելի մեծ ճանաչում և ընդգրկում է ձեռք բերում՝ գրավելով երիտասարդների հետաքրքրությունն ու ընդլայնելով նրանց ներգրավվածությունը կազմակերպչական աշխատանքներում: Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ ներկա ժամանակներում մարդկության առջև ծառացած տարբեր մարտահրավերների պատճառով հոգևոր արժեքները երբեմն նահանջ են ապրում, ուստի առավել կարևոր և արդիական են դառնում բարոյական, հոգևոր արժեքների քարոզմանն ու տարածմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները: Այս իմաստով Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի և Մայր Աթոռի միջև ձևավորված համագործակցությունը:

 Գարեգին Երկրորդ Հայրապետը բարձրորեն գնահատեց նաև Քույր Եկեղեցիների ներկայացուցիչ եկեղեցականների մասնակցությունը փառատոնին` ընդգծելով ներկա ժամանակաշրջանում անհրաժեշտությունը ջանքերի մեկտեղման և նման միջոցառումների քաջալերման ու խրախուսման, որոնք գալիս են հանրության կյանքում ամրապնդելու հոգևորը, արվեստի միջոցով հասարակության ուշադրությունը հրավիրելու բարոյական, հոգևոր արժեքներին:

 Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ փառատոնը կշարունակի իր աստվածահաճո գործունեությունը և դրական արձագանքների կարժանանա թե´ Հայաստանում, թե´ Հայաստանի սահմաններից դուրս:

 Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին ու կամավորներին՝ հայցելով, որ Տերը օրհնի և արդյունավորի նրանց հանրօգուտ ջանքերը:

27 2 1 27 2 2 27 2 3 27 2 4 27 2 5 27 2 6 27 2 7 27 2 8 27 2 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 27 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը (նկարներ)
Հաջորդ նյութը 28 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

5 4
Նորություններ

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

5 Ապրիլի, 2020
Mayr Ator 957
Նորություններ

Նոր նշանակումներ

24 Մարտի, 2023
Ekeghecakan kyanq 10.07.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (10.07.2017)

11 Հուլիսի, 2017
Hayr Partev 235
Նորություններ

Հայ ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է և այսօր հարկադրված է պայքարել՝ ի խնդիր խաղաղության.

28 Հոկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?