Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
26 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին և թեմական ժողովի անդամներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին և թեմական ժողովի անդամներին (նկարներ)

Published: 26 Սեպտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանին և Կահիրեի թեմական  ժողովի անդամներին:

 Աշոտ Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ Կահիրեի թեմական  ժողովի անդամները ժամանել են Հայաստան` մասնակցելու Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Կահիրեի ազգային առաջնորդարանի ջանքերով ամբողջականորեն  վերանորոգված և բուժսարքավորումներով ապահովված Արցախի Հադրութ քաղաքի գլխավոր հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի բացման արարողությանը: Սրբազանն ուրախությամբ փաստեց, որ սա Կահիրեի ազգային առաջնորդարանի առաջին մեծ նախաձեռնությունն է ի նպաստ հայրենիքի և հայրենաբնակ ժողովրդի, որը շարունակական բնույթ է ունենալու` ընդգրկելով նաև սահմանամերձ բնակավայրերը:

 Ողջույնի և շնորհակալության խոսք ասաց նաև թեմական ժողովի անդամ Մարտիրոս Բալայանը:

 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին, թեմական ժողովի անդամներին և հայ համայնքին` ազգային կյանքում դրսևորած նախանձախնդրության, հայի ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի, ինչպես նաև նման օգտաշատ նախաձեռնության կազմակերպման համար: Հայոց Հովվապետը նշեց, որ հայոց պատմության ընթացքում Հայ Եկեղեցու թեմերի  և նրանց կողքին կանգնած բարերար հայորդիների շնորհիվ է, որ կյանքի են կոչվել բազում նմանօրինակ ծրագրեր՝ ի նպաստ հայ ժողովրդի և ի պայծառություն Ազգային Եկեղեցու: Իր հայրական օրհնությունը փոխանցելով ներկաներին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ նրանց այս քայլը կարևոր զորակցություն է արցախահայությանը:

 Խոսելով Եգիպտոսի հայ համայնքի փառավոր պատմության մասին՝ Նորին Սրբությունն ուրախությամբ արձանագրեց, որ այսօր ևս հայ համայնքը շարունակում է նույն նախանձախնդրությամբ և աշխույժ ազգային-եկեղեցական կյանքով պահպանել այն բոլոր ավանդույթները, որոնք ժամանակի ընթացքում ստեղծվել և փոխանցվել են սերնդեսերունդ:

 Հանդիպման ավարտին Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հայցեց Տիրոջ զորակցությունն այս հայանպաստ նախաձեռնության իրականացման համար և հորդորեց Կահիրեի թեմական ժողովի անդամներին իրենց ակտիվ ներգրավվածությամբ շարունակել ծաղկեցնել իրենց համայնքն ու տիրախնամ թեմը:

26 1 26 2 26 3 26 4 26 5 26 6 26 7 26 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Komitas vardapet Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-րդ տարեդարձն է (տեսանյութ)
Հաջորդ նյութը 26 3 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների և հոգաբարձուների խորհուրդների անդամներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Karir khach 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահին

27 Հոկտեմբերի, 2023
Evrakhorhrdarani patvirakutyun 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Եվրախորհրդարանի պատվիրակությանը (նկարներ)

22 Փետրվարի, 2023
09.11 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)

14 Նոյեմբերի, 2022
Hungaria razmakan 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը (նկարներ)

19 Հոկտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?