Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
09.11 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)

Published: 14 Նոյեմբերի, 2022
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նոյեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կիրակի օրը Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում և Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում քահանայության աստիճանի արժանացած նորաօծ քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Տավուշի թեմի առանորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:
Մուշեղ Սրբազանը, ներկայացնելով քահանա հայրերին, հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը, որպեսզի վերջիններս պատրաստության քառասնօրյա շրջանից հետո իրենց նվիրյալ ծառայությունը բերեն Հայ Եկեղեցու անդաստանում:
Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով նորաօծ հոգևորականներին, շնորհավորեց նրանց քահանայական ձեռնադրության առիթով:
Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ նորաօծ քահանաներն իրենց աստվածասեր, բարեպաշտ և հայրենասեր ծառայությամբ ու կենցաղավարությամբ էլ ավելի կբարձրացնեն Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:
Հայոց Հովվապետն ընդգծեց նաև, որ քահանա հայրերն իրենց հովվական ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն զորավոր հավատքով, խոհեմությամբ, քաջությամբ և արիությամբ կկարողանան հաղթահարել դրանք՝ արդյունավետ դարձնելով իրենց հոգևոր սպասավորությունը՝ ի պայծառություն Հայոց Եկեղեցու:
Վեհափառ Հայրապետը նորաօծների ուշադրությունը հրավիրեց նաև եկեղեցականի կերպարին` մասնավորապես պատգամելով, որ նորընծա հոգևորականները Սուրբ Գրքի առաջնորդությամբ, սուրբ հայրերի խրատներով և անսակարկ սիրով իրականցնեն իրենց հոգևոր ծառայությունը, լինեն ժողովրդի խոնարհ ու նվիրյալ սպասավորները:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ:

01.11 2 02.11 2 03.11 2 04.11 2 05.11 2 06.11 1 07.11 1 08.11 1 09.11 1 10.11 1

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 05.11 1 Կատարվեց քահանայական ձեռնադրություն (նկարներ)
Հաջորդ նյութը 09.11 2 Տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղն այսօր և վաղը» խորագրով համաժողով (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Gandzasar
Նորություններ

Գանձասարի հոգեւոր հովիվին 90-ականներին «Տեր Ռեմբո» էին ասում

24 Ապրիլի, 2016
Shiraki tem
Նորություններ

Գյումրեցի Մարտիրոսյանները շոկի մեջ են. երիտասարդները նրանց առանձնատուն նվիրեցին (Տեսանյութ)

19 Դեկտեմբերի, 2015
Garegin B 724
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

28 Հունվարի, 2021
16 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Կիևի հայկական եկեղեցու հիմնարկեքը (նկարներ)

17 Մարտի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?