Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի Բերդի տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի Բերդի տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքներին (նկարներ)

Published: 11 Հունվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի համայնքների զոհված զինծառայողների ընտանիքներին` ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:

 Հանդիպմանը ներկա էին Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը և Արժանապատիվ Տ. Աբել քահանա Քարտաշյանը, Բերդի տարածաշրջանում մարզպետի ներկայացուցիչ Դավիթ Մխիթարյանը և զինվորական կոմիսար փոխգնդապետ Գագիկ Խաչատրյանը, երկօրյա այցի հովանավորությունը ստանձնած մոսկվաբնակ Կարո Առաքելյանը և կազմակերպչական աշխատանքներում իր ներդրումը ունեցած Ալիկ Ավագյանը:

 Բագրատ Սրբազանը, տավուշցիների անունից շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, Նորին Սրբությանը մաղթեց քաջառողջություն, երկար տարիների կյանք ու բեղուն գործունեություն: Տավուշի թեմի առաջնորդը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Տավուշի սահմանապահ ժողովրդի հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար:
Այնուհետև թվով 19 մայրերին և 39 երիտասարդներին ու պատանիներին հայրական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով ամենքին Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան կենդանարար ավետիսը:

 Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ այս այցելությունն իր անջնջելի դրոշմն է թողնելու Մայր Աթոռ ժամանած պատանի տավուշցիների հոգում և, իրենց հոգևոր հովիվների գործունեության շնորհիվ, նրանք հաղորդ են դառնալու Ս. Էջմիածնի խորհրդի մեջ ամփոփված արժեքներին, որոնցով ոգեշնչվել են իրենց հայրերը և այսուհետ ևս պիտի ոգեշնչվեն հայոց ազգի զավակներ:

 Մանուկներին և պատանիներին Հայոց Հայրապետը պատգամեց` իրագործողը լինել այն ինձերի և փափագների, որ իրենց ծննդյան առաջին իսկ օրվանից ունեցել են իրենց մայրերը և Հայրենիքի խաղաղության համար իրենց կյանքն ընծայած հայրերը` նշելով, որ վերջիններիս քաջարի ոգին կյանքի ողջ ընթացքում պիտի ուղեկից լինի նրանց զավակներին: «Քաջերի որդիները քաջեր են` ասում է մեր ժողովուրդը: Դուք այդ քաջազուն ոգին եք կրում ձեր մեջ` ապրելով սահմանամերձ գյուղերում և ձեր կյանքով ամուր ու անառիկ պահելով մեր սահմանները, հաստատուն և անսասան` մեր երկրի խաղաղությունը», — ասաց Նորին Սրբությունը` մաղթելով, որ մշտապես ապրեն Աստծո օրհնության և պահպանության ներքո:

 Իր գնահատանքը հայտնելով թեմակալ առաջնորդին, թեմի հոգևոր սպասավորներին և այցի կազմակերպիչներին` Ամենայն Հայոց Հայրապետը հայցեց, որ Երկնավոր Տերն իր բարի հայացքի ներքո պահի Հայաստան աշխարհը և մեր ժողովրդի աստվածասեր զավակներին:

 Վերջում երիտասարդներն անակնկալ մատուցեցին Վեհափառ Հայրապետին` Հայոց Հորն ընծայելով իրենց ձեռագործ աշխատանքը, ինչպես նաև ասմունքելով և կատարելով ժողովրդական երգեր: Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոքրիկներին նվերներ բաշխեց: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ամռանը նրանց համար կկազմակերպի նաև ուխտագնացություն:

 Հանդիպման մասնակիցները շրջայց կատարեցին մայրավանքում, աղոթեցին Մայր Տաճարում, եղան Մայր Աթոռի թանգարաններում և տարբեր կառույցներում:

 Զոհված զինծառայողների ընտանիքները Երևանում ևս կայցելեն հոգևոր-մշակութային տարբեր հաստատություններ, մանուկների համար կկազմակերպվի տոնական հանդես:

11 1 11 2 11 3 11 4 11 5 11 6 11 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekeghecaan kyanq 10.01.2017 Եկեղեցական կյանք (09.01.2017)
Հաջորդ նյութը Aybuben Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ekeghecakan kyanq
Նորություններ

Եկեղեցական կյանք (10.10.2016)

11 Հոկտեմբերի, 2016
16 2 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությանը (նկարներ)

16 Դեկտեմբերի, 2019
Arevelyan temi ukhtavorner 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին (նկարներ)

4 Օգոստոսի, 2023
21.04.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (21.04.2017)

22 Ապրիլի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?