Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
7 2 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը

Published: 7 Փետրվարի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը:
Վեհափառ Հայրապետը, գոհունակությամբ հաստատելով, որ հայ-շվեյցարական հարաբերությունները միշտ բարեկամական են եղել, ողջունեց պատվիրակության` երկու երկրների միջև համագործակցության առավել զորացմանն ուղղված առաքելությունը: Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ այն կարևոր զորակցությանը, որ Շվեյցարիան բերում է մեր երկրին` նպաստելով ինչպես առկա մարտահրավերների հաղթահարմանը, այնպես և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Շվեյցարիան, որտեղ գտնվում է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ), կարևոր նշանակություն ունի նաև միջեկեղեցական կյանքում: Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց Եկեղեցին, անդամակցելով ԵՀԽ-ին, մասնակից է էկումենիկ շարժմանն այն համոզումով, որ կրոնական երկխոսությունը հիմնական դերակատարություն ունի ժողովուրդների միջև համերաշխության և խաղաղության հաստատման գործում: Վեհափառ Հայրապետը խոսեց Քույր Եկեղեցիների հետ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ջերմ կապերի և միջկրոնական հարաբերությունների մասին:
Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Շվեյցարիան, հավատարիմ իր դավանած արժեքներին, միշտ մնա արդարության ջատագով և բարձրաձայնելով ճշմարտությունը` նպաստի ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը:
Զրույցի ընթացքում Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց ամենայն հայոց հոգևոր կենտրոն այցելելու և Վեհափառ Հայրապետին հանդիպելու առիթով: Պրն. Դոմինիկ դը Բյումանը խոսեց մարդկային կյանքում հավատքի կարևորության մասին` տեղեկություններ փոխանցելով Շվեյցարիայի տարբեր կանտոններում Եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաբերյալ առկա մոտեցումների մասին:
Ազգային խորհրդի նախագահը Նորին Սրբությանը նաև ներկայացրեց Շվեյցարիայի կողմից իրականացվող միջազգային մարդասիրական և խաղաղասիրական գործունեությունը: Պրն. Դոմինիկ դը Բյումանն անդրադարձավ նաև Շվեյցարիա-Հայաստան համագործակցությանը` հավաստիացնելով, որ Շվեյցարիան պիտի շարունակի իր զորակցությունը բերել Հայաստանին:
Հանդիպմանը խոսվեց ղարաբաղյան հակամարտության և դրա խաղաղ կարգավորմանն ուղղված Հայ Եկեղեցու ջանքերի մասին:
Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց նաև Եկեղեցու հոգևոր և սոցիալական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձավ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին:
Վերջում Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը արդյունավոր առաքելություն մաղթեց պրն. Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը` ի նպաստ երկու երկրների բարեկամության զորացման և համագործակցության:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 7 1 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Հաջորդ նյութը 01 01 Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Tavushy hanun hayreniqi
Նորություններ

ՀԱԵ-ի թեմեր, որոնք աջակցություն են հայտնել Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ սկիզբ առած շարժմանը

8 Մայիսի, 2024
Mibanakan hamagumar 9
Նորություններ

Եկեղեցին չունի որևէ այլ շահ, քան այն, որ բխում է Աստծո հանդեպ, հայրենիքի և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունից. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

9 Հունիսի, 2023
3 Hratarakutyun kazm
Նորություններ

Նոր հրատարակություն

3 Մարտի, 2016
AMN hovvapetakan ayc
Նորություններ

Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ (նկարներ)

27 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?