Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Օգոստոի 4 Բշ. ԲՁ. Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն, և սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 3 † Կիր. ԱԿ. Բ կիր. զկնի Վարդավառի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Mayr Ator 01082025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 2 † Շբ. ԱՁ. Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 1 Ուր. ԴԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
25 2 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շիրակի թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շիրակի թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)

Published 25 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին մարզային և քաղաքային իշխանությունների, թեմի տարբեր համայնքների ներկայացուցիչներ: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը Միքայել Սրբազանին հանձնեց արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը: Դեռևս ս. թ. փետրվարի 26-ին` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Սրբազանին շնորհվել էր արքության պատիվ` Հայոց Եկեղեցու անդաստանում անմնացորդ ծառայության և տարիների վաստակի համար:

 Հանդիպումն սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Ողջունելով Գյումրու և Շիրակի հավատավոր հայորդիների ներկայությունը` Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ առաջնորդ Միքայել Սրբազանի կյանքին և Հայ Եկեղեցու անդաստանում նրա բազմամյա բեղուն գործունեությանը: Ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Միքայել Սրբազանն իր առաջնորդական ծառայության ընթացքում ծավալել է արդյունավոր գործունեություն թեմի քարոզչական, կրթական և եկեղեցաշինական ոլորտներում: Հայոց Հովվապետը հաստատեց, որ Միքայել արքեպիսկոպոսը հովվի և առաջնորդի բարձր գիտակցությամբ եղել է թեմի բոլոր` գործող և չգործող, կանգուն և խոնարհված եկեղեցիներում՝ աղոթքի մեկտեղելով հայորդիներին և լծվելով սրբավայրերի շուրջ հոգևոր կյանքի աշխուժացման առաքելությանը:

 Նորին Սրբությունը նաև նշեց, որ շիրակցիների հետ շփումների ժամանակ ականատեսն է եղել հոգևոր և ազգային արժեքների նկատմամբ նրանց նախանձախնդրությանը, խորը հավատքին, հոգևորականների հանդեպ պահանջկոտությանը: Հայոց Հայրապետը շիրակցիներին մաղթեց Սուրբ Հոգու առաջնորդությունը եկեղեցաշեն, հայրենաշեն և ազգանվեր առաքելության մեջ:

 Այնուհետև Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, որում մասնավորապես ասված է.

 «Սիրելի Սրբազան, Մայր Աթոռիս Հոգևոր ճեմարանում ամբողջացնելով հոգևոր Ձեր ուսումնառությունը, շուրջ երեք տասնամյակ առաջ Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև մարմնի ու հոգու ծնրադրությամբ ուխտ կնքեցիք Բարձրյալ Տիրոջ հետ՝ որպես կուսակրոն եկեղեցական Ձեր կարողություններն անձնվիրաբար ի սպաս բերելու Կենաց Խոսքի քարոզչությանը:

 Երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի տնօրինությամբ ծառայության կոչվեցիք Եղեգնաձորի Սբ. Խաչ և Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ պատմական վանքերում, ապա տարբեր հանձնառություններ ստանձնեցիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ամենայն նախանձախնդրությամբ իրականացնելով Ձեր առաքելությունը և հոգևոր սնունդ ջամբելով մեր ժողովրդի հավատավոր զավակներին:

 Ձեր եկեղեցանվեր վաստակի բարձր գնահատանքով Մենք Ձեզ կոչեցինք Շիրակի թեմի Առաջնորդի պաշտոնին և արժանացրեցինք եպիսկոպոսության բարձր կոչման, վստահությամբ, որ նոր ու առավել պատասխանատու հանգամանքի մեջ պիտի հաջողեք մշտարթուն ծառայությամբ հավելել պայծառությունը մեր Սուրբ Եկեղեցու: Մենք ուրախ ենք մեծապես, որ Ձեր առաջնորդության տարիներին Թեմում համալրվել է հոգևոր դասը, կառուցվել ու նորոգվել են բազում եկեղեցիներ, ընդլայնվել է քարոզչական գործունեությունը՝ ի նպաստ Շիրակ աշխարհի Մեր սիրեցյալ զավակների հոգևոր կյանքի նորոգության»:

 Հայրապետական կոնդակի հրապարակումից հետո Նորին Սրբությունն այն փոխանցեց Միքայել Սրբազանին, ինչպես նաև այս առիթով Սրբազանին ընծայաբերեց եպիսկոպոսական պանակե:

 Հանդիպմանը ՀՀ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից հրապարակվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Միքայել Սրբազանի առաջնորդության 20-ամյակի և արքության պատվի արժանանալու առիթով:

 Ապա երախտագիտության խոսքով հանդես եկավ Շիրակի թեմի առաջնորդ Սրբազանը: Միքայել արքեպիսկոպոսը, իր շնորհակալությունը հայտնելով Նորին Սրբությանն արքության պատվին արժանացնելու համար, ընդգծեց, որ այս հանգրվանն առիթ է նորոգելու իր ուխտն Աստծո, Հայ Եկեղեցու, հայրենիքի, Մայր Աթոռի և նրա գահակալի հանդեպ: Առաջնորդ Սրբազանը նշեց նաև, որ արքության աստիճանի շնորհումն առավել պարտավորեցնում է իրեն ամենայն նախանձախնդրությամբ շարունակելու իր հոգևոր ծառայությունը տիրախնամ Շիրակի թեմին, նրա հավատավոր զավակներին և հայրենիքին: Սրբազանը անդրադարձավ նաև ապագայի ծրագրերին, որոնց թվում կարևորությամբ ընդգծեց 2020 թվականին թեմի 100-ամյակի տոնախմբման միջոցառումները:

 Ուրախալի այս առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև Շիրակից ժամանած հայորդիները` վերստին Միքայել արքեպիսկոպոսին ուղղելով շնորհավորական բարեմաղթանքները:

25 2 1 25 2 2 25 2 3 25 2 4 25 2 5 25 2 6 25 2 7 25 2 8 25 2 9 25 2 10 25 2 11

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 25.1 Նոր հրատարկություն
Հաջորդ նյութը 26 1 Նոր հրատարակություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Mayr Ator 01082025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Նորություններ
Screenshot 3
Վարդան Այգեկցին՝ հպարտների և ոխակալների մասին
Քրիստոնեական
Screenshot 2
Աղոթք նեղության ժամին
Աղոթքներ
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?