Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Srkavagneri yndunelutyun 10
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի սարկավագաց դասին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի սարկավագաց դասին (նկարներ)

Published: 27 Դեկտեմբերի, 2022
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Դեկտեմբերի 26-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։

Տերունական աղոթքից հետո լուսարարպետ Սրբազան Հայրը, սարկավագաց դասի անունից շնորհավորելով Նորին Սրբությանը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի կապակցությամբ, հայցեց Հայոց Հայրապետի օրհնությունը։

Իր հերթին Հայր Շահեն վստահություն հայտնեց, որ նորընծա սարկավագները, ուսումնառությունն ավարտելով, իրենց գիտելիքներն ու կարողություններն ի սպաս կդնեն հանուն Եկեղեցու և հայ ժողովրդի։

Այնուհետև Նորին Սրբությունը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերում սպասավորող սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ Սուրբ Ստեփանոսի` քրիստոնեական եկեղեցու առաջին նահատակի անձին ու կերպարին։ Հայոց Հովվապետը Հայ Եկեղեցու նվիրապետական դասի կրտսեր սպասավորներին հորդորեց, որ Սուրբ Ստեփանոսի նվիրումը, հավատքը, աստվածսիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին։ Այս առիթով Նորին Սրբությունը պատգամեց նաև նմանվել իրենց եկեղեցական այն եղբայրներին, ովքեր նվիրումով ու քաջությամբ, իրենց կյանքը չխնայելով, նախասարկավագի անձնազոհության բարձր գիտակցությամբ առաջնագծում կանգնած են եղել հայ զինվորի կողքին, գոտեպնդել ու քաջալերել վերջիններիս։

Հայոց Հայրապետը նկատեց, որ այսօր, առավել քան երբևէ, յուրաքանչյուր հայորդուց պահանջվում է Սուրբ Ստեփանոսի նվիրումն ու նահատակության հանձնառության բարձր գիտակցությունը, որով հնարավոր կլինի հաղթահարել առկա մարտահրավերները և հաղթանակած դուրս գալ ստեղծված դժվարին իրավիճակից, ինչպես քրիստոնեությունը հաղթանակեց նահատակների ու մարտիրոսների շնորհիվ։

Վերջում Վեհափառ Հայրապետը սարկավագներին պատգամեց, որ իրենց առաքինի ընթացքով և նվիրյալ ծառայությամբ պանծացնեն հայ եկեղեցականի և Եկեղեցու բարի համբավը՝ արժանանալով գալիք սերունդների օրհնությանը։

Հանդիպումը եզրափակվեց սարկավագաց դասի «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ և Նորին Սրբության «Պահպանիչ» աղոթքով։

Srkavagneri yndunelutyun 1 Srkavagneri yndunelutyun 2 Srkavagneri yndunelutyun 3 Srkavagneri yndunelutyun 4 Srkavagneri yndunelutyun 5 Srkavagneri yndunelutyun 6 Srkavagneri yndunelutyun 7 Srkavagneri yndunelutyun 8 Srkavagneri yndunelutyun 9 Srkavagneri yndunelutyun 10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kanda6 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայում բուժումն ավարտած սերժանտ Արթուր Հովհաննիսյանին (նկարներ)
Հաջորդ նյութը Bagrat eps Galstanyan.28 Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հարցազրույցը 168.am լրատվական կայքին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Fransia hajr Grigor
Նորություններ

Կայացել է Ֆրանսիայի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի գահակալության արարողությունը

26 Մայիսի, 2022
zanger 219
Նորություններ

Եկեղեցիների զանգերի ղողանջ և մաղթանք-աղոթք մինչև հաղթություն

16 Հոկտեմբերի, 2020
Gevorg Saroyan 3
Նորություններ

Մասյացոտնի թեմի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց դոկտորի գիտական կոչման վկայականը (նկարներ)

19 Հունվարի, 2023
Brazilyayi ughtavorner 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին (նկարներ)

3 Հոկտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?