Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 31 Ուր. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
27 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստան բուժման մեկնող հինգ զինվորականների (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստան բուժման մեկնող հինգ զինվորականների (նկարներ)

Published 27 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր ժամանակահատվածներում ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած հինգ զինվորականների` կապիտան Միքայել Սարգսյանին, կապիտան Գնել Համբարձումյանի, զորացրված ժամկետային զինծառայողներ Նարեկ Մարուքյանին, Կարեն Համբարձումյանին և Գրիգոր Հովհաննիսյանին, ովքեր առաջիկա օրերին կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումը:
Դեռևս հունիսի 16-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպել էր ծանր վիրավորում ստացած 15 զինվորականների հետ, ովքեր պրոթեզավորման նպատակով անհրաժեշտ զննության էին ենթարկվել Նորին Սրբության հրավերով Հայաստան ժամանած Գերմանիայի առաջատար «Օթթոբոք» կլինիկայի Հնդկաստանի մասնաճյուղի օրթոպեդ-վնասվածքաբանների կողմից։
Հանդիպման սկզբում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայցեց Նորին Սրբության օրհնությունը հայրենյաց պաշտպաններին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քաջարի ծառայության համար իր գնահատանքն ու օրհնությունը բերելով զինվորականներին, ընդգծեց, որ նրանք ամբողջական նվիրումով իրենց պարտք են մատուցել Հայրենիքին, պաշտպանել հայ ժողովրդին և անառիկ պահել երկրի սահմանները:
Հայոց Հայրապետը հաստատեց, որ Հայրենիքին հայրենասիրությամբ ու նվիրումով ծառայելու ոգին է հայ ժողովրդին մշտապես հաղթանակներ պարգևել, ապահովել երկրի խաղաղությունն ու բնականոն զարգացումը, հնարավորություններ ընձեռել իրականություն դարձնելու հայորդիների երազանքները:
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ երիտասարդները միևնույն ոգով կշարունակեն անձնվիրաբար ծառայել Հայրենիքին և իրենց ազգաշեն գործերով կնապաստեն հայ ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի կերտմանը:
Անդրադառնալով արտերկրում նրանց բուժման կազմակերպմանը` Նորին Սրբությունը հաստատեց, որ դա նվազագույնն է, որ Հայոց Եկեղեցին կարող է անել քաջարի զինվորականների համար ի դիմաց իրենց անձնազոհ նվիրյալ ծառայության:
Իրենց հերթին զինվորականները ևս երախտագիտություն հայտնեցին Վեհափառ Հայրապետի հոգածու վերաբերմունքի և ստանձնած խնամատարության համար:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց նաև զինվորականների ծնողներին նման զավակներ կրթելու ու դաստիարակելու համար՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր հայորդի իր խոնարհումն է բերում քաջարի զինվորներին նրանց հերոսական ոգու համար:
Նորին Սրբությունը մաղթեց, որ Ամենակալ Տերն Իր հարատև օրհնության ներքո պահի արիասիրտ հայորդիներին, որպեսզի իրենց կյանքն ապրեն խաղաղության մեջ:
Հանդիպումը փակվեց Տերունական աղոթքով, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին:

27 1 27 2 27 3 27 4 27 5 27 6 27 7 27 8

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hovakim episkopos 215 Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ. Մեր հասարակությունը լիարժեք գիտակից է իրական փաստերի և կեղծ նորությունների վերաբերյալ
Հաջորդ նյութը Garegin katoghikos 231 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի շնորհանդեսին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?