Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
7 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներին

Published: 7 Մարտի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության սպասավորների հետ, որոնք մեկտեղվել էին Մայր Աթոռում եռամսյա գործունեությունն ամփոփելու նպատակով:
Հանդիպմանը Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը երախտագիտությամբ անդրադարձավ Հայոց բանակի և Հոգևոր Առաջնորդության հանդեպ Նորին Սրբության կողմից դրսևորվող հոգատար վերաբերմունքին, ապա ներկայացրեց հոգևոր սպասավորների կողմից իրականացվող աշխատանքները։ Առաջնորդության գործունեության վերաբերյալ եռամսյա զեկույցով հանդես եկավ նաև Պաշտպանության բանակի ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց բանակի գնդերեցներին և Վրթանես Սրբազանին՝ բարձրորեն գնահատելով նրանց նախանձախնդիր ծառայությունը և զինվորների հետ տարվող աշխատանքը: Նորին Սրբությունը կարևոր նկատեց նման հանդիպումները, որոնք առիթ են ընծայում քննության առնելու կատարված աշխատանքը, միմյանց հետ կիսվելու հովվական փորձառությամբ, նաև միասնաբար փնտրելու առկա մարտահրավերների պատասխաններ և բարձրաձայնվող խնդիրների լուծումներ:
Հայոց Հովվապետը, ընդգծելով բանակում գնդերեցների ծառայության ներդրման կարևորությունը, հաստատեց, որ նրանց առաջնային խնդիրը և նպատակը պետք է լինի բանակում զինվորի համար հոգևոր-բարոյական առողջ միջավայրի կերտումը, միջանձնային հարաբերություններում եղբայրասիրության ամրապնդումը և ազգային, հայրենասիրական ոգու զորացումը։ Այս առումով Վեհափառ Հայրապետը հատկապես շեշտեց զինվոր-գնդերեց հարաբերություններում վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր է հաղթահարել առկա արատավոր երևույթները և կանխել դրանց անցանկալի, երբեմն ողբերգական հետևանքները:
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը նաև նկատեց, որ թեպետ բանակում ծառայող հոգևորականների առջև կան ծառացած բազում մարտահրավերներ, յուրաքանչյուր գնդերեցի համար առաջնայինն այն պատասխանատվությունն է, որ նա կրում է իր զորամասում ծառայող յուրաքանչյուր զինվորի համար։ «Ձեր նպատակն ու տեսլականը պետք է լինի զինվորի մոտ ոգու և գիտակցության կերտումը՝ հայրենասիրական ոգու, ընկերասիրության զգացումների և աստվածսիրության», — նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հորդորելով հոգևոր սպասավորներին մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով մոտենալ իրենց ծառայությանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության առջև ծառացած մի շարք խնդիրներին, ծառայության ընթացքում ծագող դժվարություններին և այլ հարցերին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված` հայցելով, որ Տերն օրհնի ու զորացնի Հայոց բանակի զինվորներին և գնդերեցներին իրենց նվիրյալ ծառայության մեջ, խաղաղ պահի հայրենի մեր երկիրը և անառիկ՝ նրա սահմանները։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 6 1 Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքը (նկարներ)
Հաջորդ նյութը Garegin B 371 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

chemaran17 18
Նորություններ

Գևորգյան ճեմարանում սկսվել են 2017-2018 ուս. տարվա ընդունելության քննությունները

6 Հուլիսի, 2017
Veharan 326
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է մրցույթ

19 Հուլիսի, 2019
Gugarac tem 235
Նորություններ

Դեպի Արցախ

22 Հոկտեմբերի, 2020
Chaponiayi despan 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ (նկարներ)

30 Հոկտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?